livemarks sitemap
Կիրակի, Դեկտեմբերի 08, 2019

Այս անգամ «Ավտոսրահ» խորագրի ներքո ձեզ ենք ներկայացնում մեր ամսագրի մարտ ամսվա համարում տեղ գտած ամենաազդեցիկ կանանցից մի քանիսի` ավտոմեքենաների հետ կապված նախասիրությունները: Արդյո՞ք նրանք խիստ եւ ազդեցիկ են մեքենա վարելու, կամ ընտրելու հարցում. այս մասին փորձեցինք զրուցել նրանցից մի քանիսի հետ:

avto3ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ընդհանրապես չի վարում մեքենա. «Իհարկե, շատ կուզենայի, բայց տարիքս կարծես անցել է: Գտնում եմ, որ ճիշտ է, որ կանայք մեքենա են վարում:

Դրանով կանայք իրենց ինքնուրույնությունն են ապահովում, որը շատ կարեւոր է: Ես երբեւէ չեմ վարել մեքենա ու առհասարակ մակնիշը ինձ համար որեւէ նշանակություն չունի, կարեւորը ժամանակին տեղ հասնելն է եւ վթարներից խուսափելը: Կդժվարանամ ասել, թե ինչ վիճակում է այսօր գտնվում ճանապարհատրանսպորտային կարգ ու կանոնը, սակայն հետիոտնն ու վարորդը պետք է միշտ զգոն լինեն: Ես սեփական մեքենա չունեմ եւ շրջում եմ ծառայողականով: Ընդհանրապես կարծում եմ, որ կնոջ մեքենան պետք է լինի բաց գույների մեջ, սակայն ավելի պաշտոնականի համար նախընտրելի է, հավանաբար, սեւը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ. «Շատ վաղուց, երիտասարդ տարիքումavto2 մեքենա վարել եմ, սակայն հիմա` ոչ: Չվարելու պատճառներից մեկն այն է, որ շատ եմ զբաղված, եւ քաղաքի ավտոշարժը այսօր շատ ծանրաբեռնված է, նաեւ երեւի այն, որ ամուսնուս դեմոկրատիզմը այդքան չի տարածվում: Շրջում եմ ծառայողական մեքենայով, կամ ընտանիքիս անդամների մեքենաներով: Սիրում եմ մեքենայով  ճամփորդել, եւ եթե առիթ լինում է` աշխատում եմ այդ առիթը բաց չթողնել, սակայն ինքս ղեկին չեմ լինում, բայց պետք է ասեմ, որ լավ ավտոգիտակ եմ: Մենք ընտանիքով սիրում ենք կիրակի օրերը մեքենայով գնալ քաղաքից դուրս, վայելել բնությունը, մշակութային կոթողները եւ այլն: Ասեմ նաեւ, որ արագ ընթացքի սիրահար եմ: Մեծ հարգանքով եմ վերաբերվում AUDI մակնիշին, իմ նախասիրություններում են գտնվում խիստ դասական գույները` սեւը կամ արծաթագույնը:

«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր եւ վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերն անցած ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, պարզվում է, մեքենաների սիրահար է եւ, մասնավորապես, Mercedes մակնիշի, չնայած, այս պահին ունի Tuareg մակնիշի մեքենա. avto4«Ես ունեմ վարորդական իրավունք, նույնիսկ սովորել եմ մեքենա վարել, սակայն չեմ վարում, քանի որ բավականին լարված եմ լինում ամբողջ օրվա ընթացքում եւ մտավախություն ունեմ, որ այդ լարվածությունն ինձ կխանգարի: Ունեմ վարորդ, որը վարում է իմ մուգ գույնի Tuareg մեքենան, իսկ ես այդ ընթացքում գիրք եմ կարդում եւ ընդհանրապես շատ եմ կարդում ու հաճախ մեքենայի մեջ նստած շատ հարցեր եմ հասցնում լուծել, դրա համար չեմ ցանկանում ինքս վարել: Շատ սիրում եմ Mercedes մակնիշը եւ գույների մեջ նախընտրում եմ սպիտակը: Ես ունեցել եմ երկար տարիներ սպիտակ Mercedes: Միշտ մեքենա ինձ նվիրել է եւ շարունակում է նվիրել իմ եղբայրը: Այն տարիներին, երբ Հայաստանում շատերը չունեին նման արտասահմանյան մեքենաներ, ես ունեի, սակայն նշեմ, որ չեմ նախընտրում թանկանոց մեքենա, այլ նախընտրում եմ ավելի հարմարավետ մեքենաներ»:

avtoԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «Ես մեքենա չեմ վարում եւ նույնիսկ չունեմ: Սակայն դպրոցական տարիներին փորձել են սովորեցնել վարել, բայց վարորդական իրավունք չունեմ: Ես ընդհանուր առմամբ ավելի այլ բաներ եմ նախընտրում, քան մեքենա վարելը, եւ ինձ ավելի լավ եմ զգում, երբ արվեստի կամ արհեստի ոլորտի հետ եմ շփում ունենում, դա է իմ մշտական ադրենալինը: Սակայն, չշեղվելով` նշեմ, որ սիրում եմ լինել ուղեւորի դերում, անգամ այն դեպքում, երբ արագ են վարում: Ես հայտնի եմ` որպես անվախ ուղեւոր: Ամեն անգամ ինձանից հարցնում են, թե ինչ մակնիշի մեքենա եմ սիրում, իսկ ես պատասխանում եմ, եթե իմանամ նվիրելու եք, ապա կասեմ` Mercedes` բաց գույնի` սպիտակավուն, արծաթափայլ կամ բեժ: Մեծ մեքենաներից խորշում եմ: Իսկ այսօրվա ճանապարհատրանսպորտային վիճակը կգնահատեմ ինչպես մեր կառավարման ցանկացած ոլորտ: Մեզ մոտ մենեջմենթ կոչվածը դեռ ուղղակի սկզբնական վիճակում է, հազվագյուտ տեղերում  է, որ կարգը հաստատվում է տրամաբանորեն, գիտականորեն, այդ խնդիրը կա մեր ոլորտում: Ամրագոտիների մասին կասեմ, որ հրաշալի է, գտնում եմ, որ դա լավագույն ձեւն է ցույց տալու համար, թե արդյո՞ք դու ընդհանրապես կանոնակարգված մարդ ես, օրինապահ ես, թե՞ ոչ:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում