livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

Այս անգամ եւս «Ավտոսրահ» խորագրից կարող եք տեղեկանալ, թե մեր ամսագրում տեղ գտած անձանցից ով ինչ մակնիշի եւ գույնի մեքենա է նախընտրում վարել, եւ ինչով է դա պայմանավորված:

 

Օրինակ՝ ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեքենա չունի եւ չի էլ ուզում ունենալ. «Ընդհանրապես ղեկին չեմ նստել: Վախենում եմ, անգամ վախենում եմ մեքենայի մեջ նստել: Եթե նույնիսկ մեքենա էլ ունենամ,  չեմ կարող վարել, ֆոբյայատիպ ինչ-որ բան է ինձ մոտ: Չգիտեմ՝ դա ինչ զգացողություն է, երբ պատկերացնում եմ ինձ ղեկին, թվում է, թե ես ամբողջ փողոցը գրավում եմ: Միշտ զարմանում եմ՝ ինչպես են վարորդները որոշում՝ կանցնե՞ն այդ արանքով, թե՞ ոչ: Դժվար թե մոտակա ժամանակաշրջանում մեքենա վարեմ, հիմնականում տաքսիների օգնությանն եմ դիմում»:

Իսկ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ վարում է Մազդա-2 մակնիշի մուգ շագանակագույնի եւ մանուշակագույնի խառը երանգ ունեցող մեքենա, որը 2008թ. ճանաչվել է տարվա լավագույն ավտոմեքենա: Երգչուհու համար ավտոմեքենան ե՛ւ ճոխություն է, ե՛ւ անհրաժեշտություն. «Ինձ համար նախ անհրաժեշտություն է, բայց նաեւ չեմ թաքցնի, որ ամեն մեքենա չէի վարի. ինձ պետք է դուր գա այն: Իմ մեքենան փոքրիկ է, բայց շատ գեղեցիկ ու հարմար, որովհետեւ Երեւանում ավելի հարմար է փոքր մեքենա վարել, որպեսզի հեշտ լինի: Շատ եմ սիրում ավտոմեքենայիս գույնը»:

Դե, դերասան ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ մեքենա դեռ չունի, նախընտրում է. «Փոքր մեքենաներ ու հակառակը՝ շատ մեծ մեքենաներ`«Jeep» մակնիշի մեքենա»: Դերասանը մեքենան համարում է անհրաժեշտություն. «Առաջին հերթին՝ փոխադրամիջոց, իսկ եթե հնարավորությունը ներում է ավելի լավը ունենալ, վատ չի լինի»: Նախընտրած մակնիշն է «Folc Fagen». «Հիմնականում ֆեդաններն եմ սիրում ու գոլֆերերը: Իսկ եթե ամենագնացներից  լինի՝ «Jeep» ասվածը հաճույքով կվարեի. «Porsh» մակնիշի ավտոմեքնա»: Միանգամից երազանքներից կտրվելով՝ դերասանը ավելացրեց. «Երեւի այս տարվա մեջ, կամ եկող տարի կգնեմ նորմալ ու լավ ավտոմեքենա, հնարավոր է՝ արծաթագույն կամ սեւ»:

Դերասանուհի ՆԱԻՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ դեռ մեքենա չունի: Ասում է. «Ինձ համար մեքենան անհրաժեշտություն է զուտ ժամանակի առումով: Կյանքում շքեղության հետեւից չեմ ընկել, այս դեպքում էլ, միայն աշխատանքի հետ կապված, որպես ուղղակի փոխադրամիջոց անհրաժեշտություն է ինձ համար: Նախընտրում եմ վարել միանշանակ սպիտակ գույնի մեքենա»: Կարծում է, որ հայ կնոջ համար, այն էլ դերասանուհու՝ դժվար է սեփական միջոցներով գնել մեքենա, բայց. «Մեծ ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է»: Ի  դեպ, հայ դերասանուհիները՝ եւ հատկապես Նաիրա Մովսիսյանը, դեռ պետք է շատ ու շատ աշխատեն, որ «Porsh» մակնիշի ավտոմեքենա վարեն: Սա Հոլիվուդը չէ:

Ռեժիսոր ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ էլ վարում է մուգ մետալիկ «Mitsubishi pajero» ավտոմեքենա: «Շատ եմ սիրում ավտոմեքենա վարել եւ վարում եմ հաճույքով: Այն ինձ համար ավելի շատ փոխադրամիջոց է: Սիրում եմ բարձր ավտոմեքենաներ: Ավտոմեքենան պետք է լինի հարմարավետ, որպեսզի տեղափոխման ժամանակ անանցանելի վայրեր չլինեն»: Իսկ Լուսինեն հավաստեց, որ դուստրը` երգչուհի Էնջլը, ինքն իր գումարով իր համար գնել է «Toyota supra» սպիտակ գույնի սպորտային ավտոմեքենա, քանի որ նա էքստրիմի սիրահար է: «Եթե ինձ մնար՝ նա ընդհանրապես այդ մեքենան չէր վարի, ես վախենում եմ, վտանգավոր է: Ավելին, դուստրս ցանկանում է շուտով մեքենայի վրա հրեշտակի թեւիկներ դակել»:

Իսկ հեռուստահաղորդավար ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ամեն օր աշխատանքի է գնում «Reno» մակնիշի ավտոմեքենայով. «Իմ նախընտրած «BMW» մակնիշի ավտոմեքնան  դեռ չեմ վարում: Նպատակ ունեմ հնարավորության դեպքում այդ մակնիշի մեքենա ձեռք բերել, որ ավելի թանկարժեք է եւ այս պահին առայժմ նպատակ: Իմ մեքենան ավելի փոքր է ու պրակտիկ: Այն վարելով՝ նոր եմ միայն սկսել գնահատել այդ մակնիշն ու նրա հնարավորությունները: Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ իմ մեքենան չի կարող շքեղություն համարվել, այն ինձ համար միայն փոխադրամիջոց է, բայց կլինեն մարդիկ, որոնց համար այն շքեղություն կհամարվի»:

Իսկ կան մարդիկ, ինչպես օրինակ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, որոնք ուղղակի սիրում են քայլել քաղաքի փողոցներով, սրճել  սրճարանում, լինել սոցիալական կայքերում, բայց այդքան էլ չեն սիրում ավտոմեքենա վարել. «Ունեմ ավտոմեքենա, մի քանի անգամ  վարեցի եւ մի օր մի վատ վարորդի պատճառով վնասեցի մեքենան, որովհետեւ եթե մեքենան չվնասեի, ապա արդյունքում իրենք էին վնասվելու: Իսկ իմ մեքենայի մեջ 11 հոգի էին, որոնց մեծ մասը երեխաներ էին: Դիլիջանից վերադառնալիս ճանապարհին նա ինձ հանդիպման դուրս եկավ, եւ ես, բնականաբար, մեքենան փախցրեցի, դուրս եկա հիմնական մայրուղուց, վնասեցի մեքենան, բավական ծախսի տակ ընկա: Դրանից հետո իմ մեջ վախ կա՝ ոչ ինձ համար, ես օրինակելի վարորդ եմ, վախենում եմ իմ ուղեւորների համար, որ ինչ-որ մեկը կարող է հանդիպակաց գալ դեպի ինձ:

Դիզայներ ԼԻԼԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, չնայած ունի վարորդական իրավունք, բայց այժմ չի վարում: «Վարորդական իրավունք ստացել եմ դեռեւս 15 տարի առաջ, բայց հետո հասկացա, որ երթեւեկությունը Հայաստանում շատ անկանոն է: Իսկ քանի որ ես ավելի շատ պարտաճանաչ եմ եւ սիրում եմ օրինական լինել, սովորելուց հետո  փոքր-ինչ վարեցի հայրիկիս ներկայությամբ, հասկացա, որ այդ անարդարությանը չեմ կարող դիմանալ: Ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ չէի, երբ ինձ վրա երթուղայիններ էին «թռչում»՝ աջից, ձախից, դիմացից անցնում էին, շատ ծանր էի տանում, եւ շատ արագ հանձնվեցի: Օրս անցնում է գերլարված, դրա համար նախընտրում եմ, որ ավելի շատ ինձ համար վարեն, ես էլ հետեւում հանգիստ նստեմ: Ճիշտ է, կան գեղեցիկ, հրաշք մեքենաներ, որոնք որպես կին հավանում եմ, բայց չեմ ընկնում հետեւից, թե ինչ մեքենա է, սկսեմ երազել, որը ինձ համար կդառնա կյանքի նպատակ»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում