livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019

hasmikՄեծ բանաստեղծի թոռնուհին` ՀԱՍՄԻԿ ՉԱՐԵՆՑԸ, ծնվել է Երեւանում, պրոֆեսոր Սահակ Բազյանի ընտանիքում: Ավարտել է Երեւանի պետական թատերական  ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը, աշխատել է Մարատ Մարինոսյանի ասիստենտ, Պարոնյանի անվան թատրոնում՝ գրական մասի վարիչ: Ապրում է Հոլանդիայում, գրում է բանաստեղծություններ եւ պիեսներ, թարգմանում է պոեզիա:

Հասմիկը ապրելով Եվրոպայում՝ չի մոռանում հայրենի հողը եւ ամեն տարի վերադառնում է հարազատ եւ շատ սիրելի ծննդավայր՝ քաղաք Երեւան:

- Հասմիկ, ե՞րբ եք սկսել ստեղծագործել:

- Վեց տարեկանում ես դեռ տառերը չգիտեի, բայց հորինեցի առաջին բանաստեղծությունս: Մայրիկը գրեց այն մի տետրի մեջ եւ ստորագրեց` «Հասմիկ Չարենց»... Բայց ես Բազյան եմ եղել...

- Այդպե՞ս ծնվեց բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը:

- Պապիկս` Սահակ Բազյանը, բանասեր էր եւ երազում էր իմ բանաստեղծ լինելու մասին: Եթե անկեղծ` ես ինձ բանաստեղծ չեմ համարում:

- Ի՞նչն է Ձեզ համար ոգեշնչման աղբյուր:

- Սերը: Հիշում եմ միշտ Ազնավուրի խոսքերն այդ մասին, որ բոլոր բանաստեղծությունները եւ երգերը ծնվել են անբախտ սիրուց:

- Չարենց ազգանունն ի՞նչ է Ձեզ համար:

- Մեծ հպարտություն: Բայց ես երբեք չեմ համեմատվում: Եղիշե Չարենցը հսկայական սար է, իսկ ես` մի փոքրիկ քար...

- Իսկ բանաստեղծի տուն-թանգարա՞նը:

- Ես շատ հաճախ լինում եմ այդ պատերի ներսում, ընդունում եմ որպես իմ տունը, որտեղ շատ լավ եմ ինձ զգում` չէ՞ որ դա իմ սիրելի պապիկի տունն է:

- Հասկանում եմ Ձեր սերը, բայց խոստովանեք սերը պապիկի նկատմամբ, թե՞ հանճարեղ բանաստեղծի:

- Առաջին հերթին պապիկի, իսկ հետո` բանաստեղծի: Մեր ընտանիքը շատ է տանջվում նրա ողբերգական կյանքի համար: Եվ բոլոր հարաբերությունները տարբեր մարդկանց հետ կառուցում ենք դրանով, թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում Չարենցին:

- Կա՞ Ձեր անցյալում ինչ-որ բան, որը Դուք հիշում եք դժգոհությամբ:

- Հանդիպումը մի տղամարդու հետ (ես շատ երիտասարդ էի): Ինչ լավ է, որ նա չդարձավ բախտորոշիչ:

- Հավատո՞ւմ եք բախտին:

- Ավելի շատ հավատում եմ բնավորությանը: Եթե դու ուժեղ կամքի տեր ես, ամեն ինչ լավ կլինի: Հավատում եմ բարությանը: Լինենք բարի եւ սիրենք միմյանց:

Զրույցը վարեց

ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում