livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019

jaklin1Պարն է սրտի բաբախումը, շունչը, կյանքի ռիթմը, երջանկության, տխրության, նախանձի, սիրո արտահայտումը ժամանակի եւ շարժման մեջ:

Թեթեւություն, ուժ, դինամիկա, կիրք, լաց, նպատակ, մրցակցություն, ձգտում...  Անձնազոհության հասնող տասը, քսան, երեսուն տարվա քրտնաջան աշխատանք, ամեն օր՝ ութ ժամ շարունակ... հանուն ինչի՞. հարցի պարզաբանումը փորձեցինք պարզել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, «Մովսես Խորենացու» մեդալակիր, «Սպարտակ», «Ժիզել», «Կարմեն», «Գայանե» եւ բալետային այլ ներկայացումների գլխավոր դերակատար ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆԻՑ:

 

 - Ժակլի՛ն, ութ տարեկանից զբաղվում եք բալետով, ընտանիքը կո՞ղմ էր ձեր ընտրությանը:  

- Չեմ կարող ասել, որ դեմ էին: Ծնվել եմ ազնվական ընտանիքում, տանը միշտ հավաքույթներ էին լինում: Պապիկս նվագում էր կիթառ եւ դաշնամուր, ես էլ 4 տարեկանից պարում էի՝ հաճախ տատիկիս շալով՝ իբրեւ գնչուհի: Տատիկս եւ պապիկս որոշեցին ինձ պարի տանել: Սակայն, նրանց մահից հետո, այդ ցանկությունը կատարեց ընտանիքի մտերիմներից մեկը: Ես ընդունվեցի պարարվեստի ուսումնարան, ասում էին. «Եթե որեւէ բան ստացվի - չստացվի, գոնե պարել կսովորի»:

 - Ձեր գործունեության սկզբնական շրջանում հայտնի էիք՝ որպես «անճոռնի ճուտիկ»: Ինչպե՞ս անճոռնի ճուտիկը դարձավ շքեղ կարապ:

- Աշխատասիրության արդյունքում: Իհարկե, լավ է լինել տաղանդավոր, ունենալ ֆիզիկական տվյալներ, ռիթմի զգացողություն, երաժշտական լսողություն: Այս ամենը անհրաժեշտ է բալետում: Սակայն, եթե աշխատասեր չես, ոչնչի չես հասնի: Ինձ երբեմն օգնեց բոլոր չափերը անցնող աշխատասիրությունս:

- Ինչպե՞ս պարը անդրադարձավ Ձեր բնավորության ձեւավորման վրա:

- Իմ բնավորությունն անդրադարձավ պարի վրա: Ես պերֆեքցիոնիստ եմ: Երբ որեւէ բան չի ստացվում, փորձում եմ 100-150 անգամ, մինչեւ որ ստացվի եւ լինի կատարյալ: «Դոն Քիշոտ» բեմադրության երազի դրվագում մուտքի շարժումը փորձել եմ քառասուն անգամ (միայն այդ մեկ շարժումը), չեմ խոսում շարունակության մասին: Երբեմն, պարուսույցներն ինձ դահլիճից վռնդում են, ասում. «Ժակլի՛ն, հերիք է, վաղը կփորձես, հանգստացի՛ր»: Բայց ես շարունակում եմ: (Ծիծաղում է.- Մ.Մ):

- Ձեր խաղացանկում կա՞ դեր կամ բեմադրություն, որն ավելի հոգեհարազատ է Ձեզ, ավելի սիրված Ձեր կողմից: ակլի՛ն, ութ տարեկանից զբաղվում եք բալետով, ընտանիքը կո՞ղմ էր ձեր ընտրությանը:  

- Չեմ կարող ասել, որ դեմ էին: Ծնվել եմ ազնվական ընտանիքում, տանը միշտ հավաքույթներ էին լինում: Պապիկս նվագում էր կիթառ եւ դաշնամուր, ես էլ 4 տարեկանից պարում էի՝ հաճախ տատիկիս շալով՝ իբրեւ գնչուհի: Տատիկս եւ պապիկս որոշեցին ինձ պարի տանել: Սակայն, նրանց մահից հետո, այդ ցանկությունը կատարեց ընտանիքի մտերիմներից մեկը: Ես ընդունվեցի պարարվեստի ուսումնարան, ասում էին. «Եթե որեւէ բան ստացվի - չստացվի, գոնե պարել կսովորի»:

 - Ձեր գործունեության սկզբնական շրջանում հայտնի էիք՝ որպես «անճոռնի ճուտիկ»: Ինչպե՞ս անճոռնի ճուտիկը դարձավ շքեղ կարապ:

- Աշխատասիրության արդյունքում: Իհարկե, լավ է լինել տաղանդավոր, ունենալ ֆիզիկական տվյալներ, ռիթմի զգացողություն, երաժշտական լսողություն: Այս ամենը անհրաժեշտ է բալետում: Սակայն, եթե աշխատասեր չես, ոչնչի չես հասնի: Ինձ երբեմն օգնեց բոլոր չափերը անցնող աշխատասիրությունս:

- Ինչպե՞ս պարը անդրադարձավ Ձեր բնավորության ձեւավորման վրա:

- Իմ բնավորությունն անդրադարձավ պարի վրա: Ես պերֆեքցիոնիստ եմ: Երբ որեւէ բան չի ստացվում, փորձում եմ 100-150 անգամ, մինչեւ որ ստացվի եւ լինի կատարյալ: «Դոն Քիշոտ» բեմադրության երազի դրվագում մուտքի շարժումը փորձել եմ քառասուն անգամ (միայն այդ մեկ շարժումը), չեմ խոսում շարունակության մասին: Երբեմն, պարուսույցներն ինձ դահլիճից վռնդում են, ասում. «Ժակլի՛ն, հերիք է, վաղը կփորձես, հանգստացի՛ր»: Բայց ես շարունակում եմ: (Ծիծաղում է.- Մ.Մ):

-Jaklin3 Ձեր խաղացանկում կա՞ դեր կամ բեմադրություն, որն ավելի հոգեհարազատ է Ձեզ, ավելի սիրված Ձեր կողմից:

- Յուրաքանչյուրին յուրովի եմ մոտենում: «Կարմենը» դա կիրք է, էմոցիա: Կին, որն իբրեւ գայլ, ստիպում է տղամարդկանց մահանալ, գժվել իր համար: «Ժիզելի» խենթանալու դրվագը, «Սպարտակի» Ֆրիգայի դրամատուրգիան շատ եմ սիրում: Բայց «Ջուլիետն» է իմը: Երբ կարդում ես 16-30 տարեկանում, տարբեր կերպ ես ընկալում: Իսկ, երբ կարդում ես 37 տարեկանում ու ներկայացումից առաջ, այլ կերպ ես ըմբռնում: Ջուլիետ պարելիս ինձ զգում եմ իմ տեղում: Նույնիսկ բալետմեյստերն է ասել, որ Ջուլիետն է իմը: Սակայն, չեմ կարող ասել, որ Կարմենը կամ Ժիզելն իմը չեն:

- Երբեւէ մտածե՞լ եք արտասահման տեղափոխվելու եւ այնտեղ կայանալու մասին:

- Արդեն կայացած եմ, իսկ այն ժամանակ հնարավորություն չկար: Երկրում սով էր, թատրոնը տանկերով շրջապատված էր, ներկայացման գալիս էին յոթ հոգի: Մարդիկ փող չունեին: Վրաստանի, Ադրբեջանի թատրոնները փակվել էին, իսկ մերը բաց էր հենց երկրում մնացած մարդկանց շնորհիվ: Չնայած, որ այսօր Թիֆլիսի թատրոնը ավելի ուժեղ է, քան մերը: Այնտեղ Ֆրանսիայից, Ռուսաստանից տարբեր մասնագետներ են հրավիրում, հնարավորություներ են ստեղծում զարգանալու: Իսկ մեզ մոտ ֆինանսները թույլ չեն տալիս: Իհարկե, հիասթափվում ես:

- Եղե՞լ է, որ ուզենաք ամեն բան թողնել: Ինչպե՞ս եք հաղթահարում հուսահատությունը եւ հիասթափությունը:

- Արվեստի մարդը երբեք չի դադարի ստեղծագործել: Նրան ոչինչ էլ չի կանգնեցնի, միեւնույն է կշարունակի ստեղծել: Օրինակ, ես նոյեմբերի 9-ին ունեցա իմ սեփական՝ տասներկու հոգանոց ներկայացումը: Գտա հովանավոր, պարողներ, գտա կոմպոզիտորներ եւ իրագործեցի այն: Ամեն բացասական բանում պետք է տեսնել դրականը:

- Խոսենք բալետային ինտրիգներից եւ նախանձից: Կպատմե՞ք մի քանի դեպք, թե ինչպե՞ս էիք արձագանքում դրանց:

- Մի անգամ պուանտներիս մեջ մախաթ ասեղ եմ գտել, այդպես պարել եմ ողջ ներկայացումը: Բախտս բերել էր, ասեղը մնացել էր կտորի մեջ, ոտքիս չէր կպել: Մի անգամ էլ պուանտներիս ժապավենների վրա կտրվածք արեցին, որ թռնելիս ընկնեն վրայիցս: Իհարկե, նախանձը կա, սակայն, ուժը զսպվածության մեջ է: Հետաքրքիր չէր` ով է արել: Մարդկանց դեմքին ասում եմ ճշմարտությունը, իսկ ամեն մեկը ընդունակ չէ  լսելու այն: Ես չեմ իջնում իրենց մակարդակին, պարզապես չեմ արձագանքում, նրանք, ի դեպ, ավելի են ջղայնանում:

- Եթե բալետի մենապարուհի չդառնայիք, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

- Կլինեի բժշկուհի` թերապեւտ: Այդ ոլորտը միշտ հետաքրքրել է ինձ, կարծում եմ՝ կկարողանայի:

- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

- Ինձ կարող է ոգեշնչել արեւոտ օրը, դեղին, նարնջագույն ծաղիկները: Ինձ անվանել են էներգիայի անսպառ աղբյուր, երբ որեւէ բան չի ստացվում, ես իմ մեջ սկսում եմ փնտրել այլ ելքեր, այլ տարբերակներ:

- Հավատո՞ւմ եք ճակատագրին:

- Այո՛, հավատում եմ, յուրաքանչյուր մարդ ինչ-որ բանի համար է ծնվել, ունի իր առաքելությունը: Ինձ վերջերս ասացին, որ ինձ կոչում պետք չէ, ինքս արդեն կոչում եմ: Ես ծնվել եմ պարելու համար: Ճակատագրին հակառակ չես կարող գնալ, ամենքս ունենք մեր ժամանակը, եթե մարդուն վիճակված է մահանալ գլխին ընկած քարի հարվածից, ապա այդպես էլ կլինի:

- Լինելով ուժեղ կին, ամուսնու մահից հետո, Դուք չհուսահատվեցիք, չհանձնվեցիք, ի՞նչն էր Ձեզ ուժ տալիս:

- Երբ ամուսինս մահացավ ես Սիրիայում էի, պաշտոնական այց էր՝ «Սպարտակ» ներկայացում, երկու նախագահ... Դեռ փորձի ժամանակ զգում էի` ինչ-որ բան այն չէ: Չէի կարողանում կենտրոնանալ, սխալվում էի ամենադյուրին շարժումներում, մոռանում էի պարը... Պարուսույցներս խոսում էին. «Թո՛ղ պարի, նոր ասենք»... լսեցի այդ արտահայտությունը. հարցնում էի, պատասխան չկար: Զանգեցի տուն ու լսեցի. «Մամ, դու պե՛տք է պարես, պարի նոր արի»... Ես պարում էի  «Սպարտակ»՝ իմանալով նա մահացել է: Զուգընկերոջս փոխարեն նրա դեմքն էի տեսնում... Երբեք ցույց չեմ տա ցավս ու տառապանքս, ես դա չեմ արել եւ չեմ էլ անի: Կարողանում եմ ժպտալ, իսկ թե ինչ է իմ ներսում, ոչ մեկ չպետք է իմանա: Դիմացինս երբեք չի տեսնի իմ բացասական էմոցիաները: Գիտակցում ես` ունես աղջիկ, հանուն որի պետք է ապրես:

jaklin2- Ինչի՞ համար եք զղջում:

- Սխալների վրա սովորում ես: Արել եմ միլիոնավոր սխալներ, բայց ոչ մեկի համար չեմ զղջում: Եթե սխալներ չանես, չես հասկանա` որքան մեծ է կյանքի արժեքը: Այն ինչ անում ես, անում ես գիտակցաբար եւ այն, ինչ այդ պահին ուզում ես: Սխալ է զղջալ որեւէ բանի համար:

- Կարիերայի եւ ընտանիքի բախման ճանապարհին, Դուք համադրեցիք երկուսն էլ, արդյունքում ունեք 17-ամյա գեղեցիկ աղջիկ: Ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց:

- Անհնարին ոչինչ չկա: Եթե մի բան ուզում ես, անպայման կանես: Չկա, չեմ կարողանում, կա, չեմ ուզում: Աղջիկս մեծանում էր, կարիերաս` զարգանում: Բարդ է, բայց՝ հնարավոր:

- Դուստրը չկամեցա՞վ շարունակել Ձեր ճանապարհը, թե՞ Դուք արգելեցիք նրան ընտրել բալետը:

- Ես արգելեցի նրան, չնայած` նրա ֆիզիկական տվյալները իմինից կատարյալ են՝ բալետին ավելի համապատասխան: Չէի ուզենա, որ նա անցներ այն ճանապարհը, որը ես անցա: Այն հիասթափությունները, անկումները... Բալետը երեք բնագավառից է ` արվեստ, սպորտ, դերասանի վարպետություն. մարդկային տեսակետից ամենաշատ ճնշման ենթարկվող ոլորտները: Պետք է լինես դիվանագետ: Լինում են դեպքեր, երբ անցնում ես քո անհատականության վրայով, որպեսզի ներկայացնես այն, ինչ բեմադրել է ռեժիսորը, այլ ոչ այն, ինչ դու ես ուզում:

- Ի դեպ, արգելքներից, սահմանափակ է արդյո՞ք Ձեր ճաշացանկը: Կա՞ն բալետային դիետաներ եւ ո՞րն է Ձեր ամենասիրած ուտեստը:

- Կառուցվածքիս հարցում բախտս բերել է, չեմ գիրանում: Ամեն բան ուտում եմ, լինի դա գիշերվա երկուսը կամ չորսը: Նախորդ գիշեր ժամը երեքին բրդուճ կերա: (Ծիծաղում է- Մ. Մ.): Հայ բալետի պարուհիների մեծ մասը դիետա են պահում: Իսկ ես... ես շատ եմ սիրում քաղցրավենիք, շա՜տ-շա՜տ (Ծիծաղում է- Մ. Մ.):

- Ի դեպ, խոսենք նաեւ նորաձեւության մասին:

- Իմ ոճն ավելի մոտ է դասականին, կախված չէ համաշխարհային նորաձեւության թելադրանքից: Ունե՞ս թանկարժեք, շքեղ զարդեր, բայց չի համապատասխանում այն միջավայրին, ուր գնում ես, ուրեմն մի՛ կրիր դա: Պետք է հագնվես ճաշակով, ոչ թե ճոխ: Ես կարող եմ կրել բաց հագուստ, սակայն, ամբողջական կերպարս շատ դասական է եւ զուսպ: Կարեւոր է ճիշտ համադրել. դա գալիս է փորձից եւ տեղի թելադրանքից:

- Ժակլի՛ն, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը:

- Շատ լավ, լսում եմ բոլորի քննադատությունը, բայց իմ կարծիքն էլ ունեմ: Իմ ամենամեծ ու դաժան քննադատը աղջիկս է: Նա ասում է այնպիսի բաներ, որ ոչ մեկ ընդունակ չէր ասելու: Ես էլ եմ երբեմն խիստ լինում դաստիարակության հարցում: Սովորեցնում եմ ինքնուրույն որոշումներ կայացնել, լինել պատասխանատու: Ինքս նմանապես խիստ եմ իմ հանդեպ, երբեք ինձանով գոհ չեմ հեռացել բեմից: Ատում եմ ինձ նայել, ելույթներիս ձայնագրությունները չեմ նայում, սխալներ եմ փնտրում անվերջ: Եթե քեզանից գոհ ես հեռանում, ապա  կարիերադ համարիր ավարտված, ուրեմն աճելու տեղ չունես:

- Ձեր բնավորության ո՞ր հատկությունն եք ամենից շատ գնահատում:

- Ուղղամտությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը. եթե որեւէ բանի ձգտում եմ, անպայման կհասնեմ: Շատ բարի եմ, դա երբեմն բացասական հետեւանքների է բերում, դուստրս չարաշահում է: (Ծիծաղում է- Մ. Մ.): Ի դեպ, նա միակ մարդն է, որ երբեք  «ոչ» չեմ ասել:

- Իսկ, առհասարակ, ի՞նչն է, ըստ Ձեզ, կնոջ բնավորության մեջ ամենից կարեւորը:

- Կնոջ մեջ կարեւոր է անհատականությունը, սեփական կարծիքի առկայությունը: Ունեցիր քոնը, հենց քոնը, ոչ թե ուրիշինը:

- Ճի՞շտ է, որ պատրաստվում եք նորից ամուսնանալ:Jaklin

- Ամուսնությունը շատ լուրջ քայլ է: Տասնհինգ տարի ամուսնացած եմ եղել, երեք տարի ապրել եմ այրու կարգավիճակում: Աղջկաս համար եղել եմ ե՛ւ հայր, ե՛ւ մայր, հիմա ինձ համար ավելի բարդ է հարմարվել որեւէ մեկին: Սակայն, Աստված առաջ, սիրահարվում ես, ամուսնանում ես: Սրտիդ չես թելադրի:

- Մարդկային սխալներից ո՞րն է աններելի Ձեզ համար:

- Բարդությամբ եմ ներում սուտը կամ չեմ ներում, առհասարակ: Նույնիսկ սուտը՝ հանուն ինչ-որ բանի:

- Ճի՞շտ է, արդյոք, որ պատրաստվում եք թողնել բեմը:

- Այո՛: Պետք է հեռանալ ճիշտ ժամանկին. չեմ ուզենա, որ հետո ասեն. «Ժակլինը ծանրացել է, մկանները թուլացել են...»: Բեմը պետք է թողնել ճիշտ ժամանակին:

- Անփոխարինելի մարդիկ չկա՞ն:

- Բոլորն էլ փոխարինելի են... բայց, թե հանդիսատեսը ո՞ւմ դիտելու կգնա, դա է խնդիրը:

- Իսկ հայկական բալետի երիտասարդ սերնդում կա՞ն աչքի ընկնող անհատներ:

- Դեռ, ո՛չ: Երբ աշխատում էի աշխարհահռչակ բալետմեյստեր Գրիգորովիչի հետ, ինձ ասում էր. «Երգիր բեմում, թո՛ղ քո մարմինը երգի»: Հայասատանում շատ են մտածում տեխնիկայի մասին, «արեց երկու «պիրուետ» թե երեք», դա լավ է, բայց վատ է, որ մոռանում են շարժումները վերապրելու մասին: Դերասանի վարպետությունը մղվում է երկրորդ պլան, մինչդեռ երկուսն էլ համարժեք են: Բալետը բարձրյալ արվեստ է: Պետք է պարել ինչպես բալետմեյստերն է բեմադրում, իսկ շատերը ամբիցիաները իրենց ձեռքը վերցնելով, պարում են՝ ինչպես հարմար գտան:

- Կա՞ հերոսուհի, որ կցանկանայիք մարմնավորել, սակայն, դեռ չի ստացվել:

- Չկա նման դեր, բայց հեռանալիս, ես կպարեմ բոլոր սիրած ներկայացումներս, կկազմակերպեմ համերգ, կպարեմ եւ կհեռանամ:

- Ե՞րբ եւ որտե՞ղ եք եղել առավել երջանիկ:

- Գրիգորովիչի հետ աշխատանքը «Սպարտակ» ներկայացման համար: Աշխատանք լեգեդի, ռուսական բալետի տաղանդավոր, մեծագույն բալետմեյստերի հետ. դա յուրաքանչյուր պարուհու երազանքն է: Հատուկ ինձ համար նա բերել էր իր կնոջ՝ Ն. Բեսմերտնիի բեմական հագուստները: Նատաշան ամենաառաջինն էր պարել «Սպարտակ»: Երջանիկ էի, երբ բալետմեյստերը պրեմիերայից հետո մեզ ասաց. «Ես գոհ եմ, վաղը կարող եք հանգստանալ»:

- Մի քիչ էլ խոսենք ապագայի մասին:

- Երազում եմ ունենալ անձնական կյանք, ընտանիք, եւս մեկ երեխա, Աստված տա՛: Նպատակ ունեմ ավելի շատ հանդես գալ որպես բեմադրիչ: Հիմա, երբ դասավանդում եմ, ուրախանում եմ՝ իմ գիտելիքները աշակերտներին փոխանցելով: Մտածում եմ՝ ապագայում գիրք գրեմ բալետի մասին: 

ՄԱՐԻՆԱ ՄԱՐՅԱՆՅԱՆ 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում