livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019
http--agmac

Հասմիկ Պապյանը վաղուց դասվում համաշխարհային աստղերի: Քառորդ դար առաջ` նա Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ լինելով դուրս եկավ Ալ. Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի բեմ Ռոզինայի դերով` Ռոսինիի «Սեւիլյան Սափրիչը» օպերայում:

Հ. Պապյանը պետք է դառնար ջութակահար, բայց Տաթեւիկ Սազանդարյանը լսելով նրան` խորհուրդ տվեց զբաղվել երգեցողությամբ: Դա շատ ճիշտ որոշում էր, եւ այսօր Հասմիկ Պապյանը ՀՀ ժողովրդական արտիստուհի է: 1993-ից նրան ճանաչեց Եվրոպան, սկզբում Լեհաստանը, հետո Բոննը, որտեղ կատարեց սոպրանոյի պարտիաներ: Շատ արագ կարողացավ գրավել խիստ հանդիսատեսի սիրտը ոչ միայն Եվրոպայում, այլեւ ԱՄՆ-ում, Ճապոնիայում... Նա հիացրեց Պլասիդո Դոմինգոյին, որը շատ բարձր գնահատում է երգչուհու ուժեղ, ճկուն, արտահայտիչ տեմբրը եւ բացառիկ դրամատիկական տաղանդը: Հ. Պապյանը կարողանում է հիանալի ընտրել խաղացանկը` «Նորմա», «Աիդա», «Տրավիատա», «Չիո-չիո-սան», «Անուշ», Լիզա Չայկովսկու «Պիկովայա դամա»... Համերգային ծրագրում նա միշտ կատարում է Կոմիտաս: Դաշնակահար Վարդան Մամիկոնյանի հետ միասին ձայնագրել է լազերային սկավառակ` Կոմիտասի ստեղծագործություններով:

Այսօր Հասմիկ Պապյանը Վիեննայի Շտադ-օպերայի մեներգչուհի է: Չնայած նրա ելույթների գրաֆիկը շատ խիտ է` Կովենտ-Գարդեն, Լա-սկալա, Մետրոպոլիտեն. Փարիզի Բաստիլի օպերա, բայց երբեք չի մոռանում հարազատ Հայաստանը եւ ամեն տարի գալիս է մեզ մոտ: Երգում է Երեւանում, Գյումրիում, Արցախում: Նա միշտ խոստովանում է, որ իր տունը Երեւանում է. «Ես երկարատեւ գործուղման մեջ եմ», բայց այդ գործուղումը բացահայտեց ողջ աշխարհին հայ երգչուհուն, նրա բացառիկ տաղանդը, այսպիսով բերելով մեր երկրին ճանաչում եւ փառք:

Ամեն անգամ մեր հանդիպումները, զրույցները մեծ հաճույք են, չէ՞ որ Հասմիկը հիանալի ընկերուհի է, հետաքրքիր` իր մեղմության եւ սրամտության, իր բարության եւ ջերմության մեջ:

hasmik-papyan2- Հասմիկ, դուրս գալով բեմ` ի՞նչ եք սպասում հանդիսատեսից:

- Ազնիվ գնահատական, անգամ խստություն, ինչպիսին են ֆրանսիացիները համերգի անմիջական ըմբռնմանը:

- Երեք ամենաերջանիկ օրերը Ձեր կյանքում:

- Երբ որոշեցի դառնալ երգչուհի, առաջին ելույթը Մետրոպոլիտենում, աղջկաս` Սիրանուշի ծնունդը:

- Ուզո՞ւմ եք, որ Սիրանուշը դառնա երգչուհի:

- Ուզում եմ, որ նա զբաղվի երաժշտությամբ: Շատ է սիրում կարդալ եւ նկարել:

- Ձեր ամենասիրելի դերը:

- Դրանք շատ են, բայց նշեմ «Աիդան», «Նորման» եւ «Վիոլետան»:

- Ձեր ուժը:

- Ինքնազգացողությանը պատրաստ:

- Իսկ թուլությո՞ւնը:

- Չեմ կարողանում մերժել, հաճախ վնասելով ինքս ինձ:

- Ձեր երջանկության սկզբունքը:

- Բավարարվել նրանով, ինչ քեզ տրված է: Ես միշտ ճիշտ ընտրություն եմ կատարել:

- Ինչքանո՞վ եք ինքներդ որոշել Ձեր բախտը:

- Իհարկե, կա հաջողության պահը, բայց նրան պետք է բռնես: Ես դա կարողանում եմ: Տաղանդի հետ միասին անհրաժեշտ է եւ խելք:

- Կարելի՞ է հոգնել փառքից, երաժշտությունից, բեմից:

- Երաժշտությունից եւ բեմից երբեք չեմ հոգնում: Լսում եմ երաժշտությունը եւ անմիջապես կերպարի մեջ եմ: Շատ եմ սիրում Վերդի եւ Վագներ:

- Ո՞ւմ եք դասում ամենամեծը արվեստում:

- Նրանք շատ են` Պլասիդո Դոմինգո հիանալի եւ անկրկնելի ռեժիսորին` նա երգում է, շնչում է քեզ հետ: Եվ Ռիկարդո Մուտիին` նա մեծ պրոֆեսիոնալ է:

- Ելույթ եք ունենում տարբեր երկրներում: Ո՞ր հանդիսատեսն է ամենալավը, բարին...

- Ամերիկացիներն են, ամենադժվարը` Հայաստանում:

- Այդպիսի հագեցած գրաֆիկը չի՞ խանգարում ընտանեկան կյանքին:

- Ամուսինս` Կոնրադը, գերմանացի է, մասնագիտությամբ դրամատուրգ, ռեժիսոր, շատ լավ հայր է եւ մեր դուստրը` Սիրանուշը, որը 12 տարեկան է, չի զգում ուշադրության պակաս: Իմ մայրիկը հաճախ մեզ մոտ է: Աղջիկս հիանալի գիտի հայերեն, իհարկե` գերմաներեն էլ: Ազատ ժամանակ ես միշտ նրա հետ եմ:

- Գիտեմ, որ Կոնրադը արդեն խոսում է հայերեն:

- Այո, անգամ հայերենով նամակներ է գրում ինձ: Հավատում եմ, որ ամուսնությունը կատարվում է երկնքում:

- Դա սիրո արտահայտությո՞ւն է:

- Դուք ճիշտ հասկացաք: Կոնրադը ասում է, որ ճիշտ հասկանալու համար սիրած կնոջ սիրտը` անպայման պետք է սովորես նրա հարազատ լեզուն:

Papian Portrait 2011 03- Սիրո՞ւմ եք մենակությունը:

- Միայն բեմ դուրս գալուց առաջ:

- Իսկ ի՞նչն է ամենակարեւորը խաղընկերոջ մեջ:

- Միասին հասկանալ դրված խնդիրը:

- Բարի խոսքերը, ծափահարություններն օգնո՞ւմ են:

- Իհարկե, բայց ամեն ինչ պետք է չափավորված լինի, որ գլուխդ չկորցնես: Ինչ խոսք, բարի խոսքերը շատ հաճելի են:

- Խաղընկերներիցդ ո՞ւմ ես հիշում:

- Չեմ կարող մոռանալ Նիկոլայ Գյաուրովին, Պլասիդո Դոմինգոյին, Լեո Նուչչին, Ելենա Օբրազցովային...

- Ո՞ր դերում եք Ձեզ զգում ինչպես ձուկը ջրում:

- Բելինիի «Նորմայում»:

- «Վաշինգտոն փոստը» գրել է. «Հասմիկ Պապյանի ձայնը հզոր գործիք է, մաքուր, անսահման հնարավորություններով, հստակ տոնայնությամբ, տարբեր մոդուլացիաներով, զարմանալի կենդանի եւ հսկայական պաշարով...»: Ի՞նչն է ավելի կարեւոր` բնական տաղա՞նդը, թե աշխատանքը:

- Վոկալի մեջ առաջին հերթին բնական կարողությունները, Աստծո տվածը, բայց հաջողությունը հսկայական եւ ծանր աշխատանքի արդյունք է:

- Ձեր սիրած աֆորիզմը:

- «Երբեք ուշ չէ»:

- Զգո՞ւմ եք, որ Դուք աստղ եք:

- Բեմում զգում եմ, իսկ կյանքում` ոչ:

- Սիրո՞ւմ եք հայելի:

Macbeth---Hasmik-Papian-as-- Ո՛չ, չեմ սիրում: Երեւի նրա համար, որ շատ եմ նստում հայելու առաջ` մասնագիտության առումով, ուզում եմ տեսնել ինքս ինձ` ուրիշի աչքերով:

- Միստիկային հավատո՞ւմ եք:

- Հավատում եմ: Ես ջութակահար էի, սովորել եմ Ռուբեն Ահարոնյանի մոտ... Իսկ փառքը եկավ երգեցողության մեջ...

- Ասում են` մարդը սկսում է մանկությունից...

- Ինձ համար մարդը սկսում է գործից:

- Քաղաքականությունը եւ արվեստի մարդը...

- Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, բայց հավատում եմ, որ այն մարդկանցից, ովքեր զբաղբում են դրանով, կախված է ժողովրդի բախտը եւ շատ եմ ուզում, որ նրանք լինեն ազնիվ:

- Ի՞նչը չեք կարող ներել:

- Դավաճանությունը:

- Հավատո՞ւմ եք մարդկային հարաբերության հարմոնիային:

- Հավատում եմ, հակառակ դեպքում աշխարհը վաղուց պետք է կործանվեր:

- Ինչո՞վ է հանգստանում Ձեր սիրտը:

- Հավատով, որ աշխարհը հիանալի է:

ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում