livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

fotoԵրիտասարդ լուսանկարչուհի ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով հիմնականում սիրում  է իր հերոսներին լուսանկարել մերկ, այդ մերկությունը չի համարում վուլգարություն, քանի որ կարծում է` հոգու եւ մարմնի մերկությունը միանգամայն տարբեր բաներ են:

foto2- Առհասարակ ի՞նչ է Ձեզ համար լուսանկարչությունը` զբաղմո՞ւնք, մասնագիտությո՞ւն, թե հոբբի:

- Սկզբնական շրջանում լուսանկարչությունը միջոց էր, որպեսզի կարողանամ հաղթահարել կյանքիս որոշակի փուլերից մեկը: Հետագայում դարձավ կիրք ու չնայած որ մասնագիտությամբ գեղանկարչուհի եմ, ներկա պահին հիմնականում զբաղվում եմ լուսանկարչությամբ ու դա եմ համարում իմ մասնագիտությունը:

- Արդյո՞ք կա տարբերություն լուսանկարիչների եւ լուսանկարչուհիների  աշխատանքների միջեւ, քանի որ գեղանկարչության մեջ այս տարբերությունը շատ տեսանելի է:

foto3- Ըստ իս, կանայք ավելի սուր են զգում գեղարվեստական լուսանկարչության էսթետիկան ու խոսելով շատ մոդելների հետ, հասկացել եմ, որ կին լուսանկարիչների հետ աշխատելն ավելի հեշտ է, քան տղամարդ: Բայց, մի կողմ դնելով փորձը ու փորձից բխող եզրակացությունները, պետք է ընդունել, որ կապ չունի, թե ինչ սեռի է պատկանում արվեստագետը, կարեւորը ճիշտ զգալ ու գեղեցիկ մատուցել:

- Ձեզ համար ի՞նչն է ծառայում որպես ներշնչանքի աղբյուր:

- Ներշնչանքի աղբյուր կարող է հանդիսանալ ամեն ինչ, ինչը կապ ունի ինձ հետ կամ մոդելի հետ: Նույն ինքը` մոդելը, կարող է ներշնչել, որպեսզի իրեն ավելի լավ զգաս: Վայրը, իրերի դասավորությունը նույնպես ներշնչում են: Պատահում է, որ ներշնչվում եմ որոշ լուսանկարիչների աշխատանքներից, կամ ինչու ոչ, նաեւ գեղանկարներից:

- Հեշտ է կանա՞նց, թե տղամարդկանց հետ աշխատելը:

foto5- Դե, ելնելով նրանից, որ իմ մոդելների հիմնական մասը կանայք են, երեւի թե կանանց հետ ավելի հեշտ է աշխատել:

- Կա՞ ինչ-որ մեկը, որին միշտ ցանկացել եք լուսանկարել, բայց դեռ առիթ չեք ունեցել աշխատելու նրա հետ:

- Մինչ այսօր ում ցանկացել եմ` լուսանկարել եմ:

- Ո՞ր լուսանկարն եք համարում ամենալավը, գեղեցիկը, ազդեցիկը, որ երբեւիցե տեսել եք:

- Ամենաներ առանձնացնել չեմ սիրում, միշտ ամենայից-ամենան կա, եթե չկա էլ, հաստատ մի օր կստեղծվի: Բայց ներկա պահին հիշեցի Ֆիլիպ Հալսմանի «Դալին եւ կատուն» (Dali Atomicus) լուսանկարը:

foto6- Ո՞րն է ժամանակակից լուսանկարչության խնդիրները:

- Չեմ ուզում առանձնացնել ինչ-որ կոնկրետ խնդիր: Եթե կա խցիկ, կա ձեռք ու մտածող լուսանկարիչ, էլ ի՞նչ խնդիր: Իսկ զուտ տեխնիկապես` շատ եմ ուզում, որ ամեն մեկը, ով ունի խցիկ ունենալու հնարավորություն, իրեն լուսանկարիչ չկոչի:

Զրույցը` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում