livemarks sitemap
Ուրբաթ, Հուլիսի 10, 2020

tatevԻնչ խոսք «փոքրիկների հետ աշխատելը միշտ էլ բարդ, բայց միեւնույն ժամանակ հաճելի աշխատանք է: Հաղորդավարուհի ՏԱԹԵՎ ՔԵՎՆԱԿՍԶՅԱՆ, ով գրեթե 4 տարի աշխատում է մանկական սրճարանում, «Զարուհու» հետ զրույցում նշեց, որ  երբեք  դժվարություններ չի ունեցել փոքրիկների հետ, քանի որ միշտ հաշվի է առել, որ յուրաքանչյուր երեխա իրենից հեքիաթ է սպասում:

- Երեխաների հետ միշտ արտառոց է: Պարզապես նայում ես նրանց դեմքին ու հասկանում, որ շատ բան է քեզանից ուզում, ասենք` ինչ-որ մրցանակ:

- Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր կոլեգաներին:

- Ինձ միշտ հարցնում են, թե ո՞րն է քո հաջողության գրավականը, պետք է հոգի դնել աշխատանքի մեջ, ապրել այդ պահը, ոչ թե գալ աշխատանքի` զուտ ժամը լրացնելու համար: Պետք է ապրել երեխայի հետ, չէ՞ որ երեխան այդ օրը քեզնից հեքիաթ է սպասում, դու պիտի տաս այդ հեքիաթը: Եթե չտաս, ուրեմն` այդ երեխայի տոնը, մի ամբողջ տոն, որ նա թերեւս մի տարի սպասել է այդ օրվան, դու մեկ ժամում կարող ես վերածել քաոսի: Երեխաները ամենամաքուր հոգի ունեցող մարդիկ են, երբ նայում ես նրանց աչքերին, երբեմն կորում ես այդ խորության մեջ, պետք է հասկանալ` ինչ է ուզում ու տալ այն, որովհետեւ չգիտես, երբ նա մեծանա, ինչ փորձություններ է կյանքում սպասվելու նրան: Իսկ մանկությունն  այն է, որ կարող է ամեն ինչ անել: Շատ դեպքեր են լինում, որ մայրերը գալիս են ու ասում. «Վա՜յ, երեխան այս չանի, այն չանի...»: Իր տոնն է, թող ուրախանա, ընդամենը մի քանի ժամ է, երեխայի դաստիարակությամբ հետո կզբաղվեք: Մի բան եմ նկատել իմ կոլեգաների մոտ, որ փորձում են խնջույքի ժամանակ դաստիարակել երեխաներին: Չի՛ կարելի երեխային դաստիարակել շոուի ժամանակ: Երեխան տանն է դաստիարակություն ստանում, պետք է այդ պահին ուղղակի համակերպվել այդ երեխայի դաստիարակության հետ ու հասկանալ, թե ինչ է ուզում նա:

- Պատահե՞լ է, որ հրավիրված լինեք որեւէ խնջույքի, եւ ընթացքում ինքներդ վարեք այն:

tatev1- Պարզապես կոլեգաներս էին վարել ու որեւէ միջամտություն չեմ ունեցել: Բայց նկատում էի սխալներն ու չէի արտահայտվում: Իմիջիայլոց, վերջերս եղբորս ծննդյան տոնն անցկացրինք ռեստորանային համալիրում, որտեղ միայն մեր հյուրերն էին: Ես աշխատանքից հետո էի գնացել, բայց չկարողացա զսպել ինձ ու բեմն ամբողջովին ինձնով արեցի: Բարձրախոսը վերցրի ու արդեն վերջ, այդ տարածքն իմն է... Դրանից հետո իհարկե աշխատանքի առաջարկ ստացա, բայց մերժեցի: Պարզապես այդ ոլորտն ինձ չի գրավում: Ուղղակի երեխաների հետ մի քիչ այլ է: Մոտավորապես 5 ամիս այս ոլորտում ունեցել եմ դադար, աշխատանքի եմ անցել իմ մասնագիտությամբ, բայց հասկացա, որ դա իմը չէ:

- Իսկ ի՞նչ մասնագետ եք:

- Մոտավորապես 4 տարի է, ինչ աշխատում եմ այս բնագավառում եւ, կարելի է ասել, սկսել եմ զրոյից: Սովորել եմ Հայաստանի պետական ագրարային համալսարանի տնտեսագիտական բաժնում, ուղղակի 3-րդ կուրսից որոշեցի, որ պետք է աշխատեմ ու շատ պատահաբար հայտնվեցի այս ոլորտում: Իհարկե, սկզբում շատ դժվար է եղել, առաջին փորձս եղել է մանկական սրճարանի բացման արարողություն վարելը, ինչը երեւի թե ամենադժվար բանն է` երբեւիցե իմ ձեռքում չբռնելով բարձրախոս, ես պետք է մոտավորապես 150 հոգու առջեւ խոսեի: Էությամբ բավականին զուսպ անձնավորություն եմ... Մի խոսքով, դժվար է եղել, շատ եմ տանջվել, աշխատել ինձ վրա եւ երեւի թե իրոք, ինձնով եմ հասել այն ամենին, ինչ հիմա ունեմ: Գրեթե մեկ տարի է, ինչ աշխատում եմ «Մանկան մոլորակ» մանկական սրճարանում: Ընդհանրապես, այս աշխատանքի մեջ, երբ մտնում ես, անձնական կյանքը երկրորդական է դառնում, աշխատանքը դառնում է ապրելակերպ: Գուցե՞ ինձ համար է այդպես, քանի որ շատ եմ խորացել աշխատանքի մեջ ու մնացածը երկրորդական եմ դասում, կարելի է ասել` ես կարիերիստ եմ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում