livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

Anahit MekhitarianՕպերային պրիմադոննային սովորաբար «դիվա» են կոչում, եթե նա իր արվեստով, խաղացանկով հանդիսատեսի սերն է վայելում: Իսկ եթե նա իր երկրից դուրս ներկայացնում է Հայաստանը եւ բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր է` իր երկրի հպարտությունը, դա ավելի գնահատելի է եւ թանկ:

ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի ԱՆԱՀԻՏ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ իսկական «դիվա» է, ով այդ բեմում ստեղծել է բազմաթիվ փայլուն դերեր` Նորմա, Դեզդեմոնա, Օլիմպիա, Անուշ, Պաոլինա... Հռչակավոր Գոհար Գասպարյանի սիրելի աշակերտուհին ուսուցչուհուց հետո ամենալավ, հուզիչ ու անկրկնելի Անուշն է: Անահիտը մանկուց դաստիարակվել էր Թումանյանի ոգով, գուցե դրա համար է նրա կերտած Անուշն այդպես պայծառ հայուհի, իսկական Լոռվա աշխարհի աղջիկ: Բայց նույն վարպետությամբ նա ստեղծում է այլ դերեր` ամեն կերպարի մեջ գտնելով ներքին եւ արտաքին տարբեր երանգներ: 1990թ. Բարսելոնում մասնակցելով Ֆրանսիսկո Վինյասայի միջազգային մրցույթին` արժանացավ ոսկե մեդալի եւ Գրան Պրիի, որը ստացավ Ջոան Սազերլենից: 1991թ. Իտալիայում` Բելինիի անվան մրցույթում եւ 1996թ. Իսպանիայում (Պամպլոնա)` «Գայարե-Կար

Anahit Mekhitarian_as_Anous

երաս» միջազգային մրցույթում, նորից առաջին տեղը գրավեց եւ արժանացավ Ոսկե մեդալի ու Գրան Պրիի:

1991թ.-ից Անահիտ Մխիթարյանի կյանքն ընթանում է Երեւանում, նա հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրների հռչակավոր բեմերում: Բոլոր երկրներում մամուլը բարձր է գնահատել հայ երգչուհու վոկալը եւ դրամատիկ արվեստը:

Իսպանիայում երիտասարդ երգչուհին ապրեց իր առաջին մեծ հաղթանակի երջանիկ օրերը, Կարերասը դարձավ նրա սիրելի երկիրը, որտեղ նա միշտ սպասված հյուր է:

«Diaro de Noticias» թերթը գրում է. «Խելագարեցնող Լյուչիա է Անահիտ Մխիթարյան երգչուհին, ով օժտված է բացառիկ վարպետությամբ` թեթեւությամբ վերին նոտաներում եւ մեծ հնարավորություններով: Նրա մաքուր մելոդիկ ձայնը անսպառ հյութեղ է եւ անհավատալի ճկուն... Լյուչիայի խելագարության տեսարանում նրա սոպրանոն հնչում է հիանալի, ֆլեյտայի նման: Նա նուրբ լուսային էակ է, ում վոկալը ստիպում է ազդվել եւ հավատալ հերոսուհու դրամային: Անահիտ Մխիթարյանը ստեղծված է Լուչիայի կլասիկ կերպարի համար. իրապես անկրկնելի, խելագարեցնող Լուչիա)»:

anahit

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկն անհնար է պատկերացնել առանց Ա. Տիգրանյանի «Անուշի», որտեղ շատ երիտասարդ երգչուհիներ երազում են այդ դերի մասին: Այն լինելով բարդ, ոգեշնչող` հնարավորություն է տալիս արտահայտել բոլոր վոկալ արժանիքները: Բայց Գոհար Գասպարյանից հետո միայն Անահիտ Մխիթարյանն է լիարժեք հասնում այդ կերպարին: Երբ Անահիտը երգում է Անուշի պարտիան, լեփ-լեցուն դահլիճը կրկին հիանում է Արմեն Տիգրանյանի, Հովհաննես Թումանյանի եւ Անահիտ Մխիթարյանի հրաշքով:

ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանը, ով 2013թ. պարգեւատրվեց «Հայրենիքի ծառայության համար» մեդալով, հանդես է գալիս համերգային ծրագրերով, երգում է պատարագ, Կոմիտասի ստեղծագործություններից, արեւմտաեվրոպական խաղացանկից: Նրա հիանալի ձայնին ենթակա է ամեն ինչ...

ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում