livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

29Երեւանյան գողտրիկ մի անկյունում «Զարուհին» առիթ ունեցավ առերեսվել պատմական մեր անցյալի հետ` անցնելով 19-րդ դարի եւ 20-րդ դարի միջով ու տեսնել ավանդական հայուհու եւ հայ տղամարդու կերպարը` իր հագուկապով ու կենցաղային իրերով հանդերձ: Այո, խոսքը շատերին արդեն քաջածանոթ «Մարաշլեան ֆոտո ատելիե ռետրոյի» մասին է, որի տիրուհու` ԷՄՄԱ ՄԱՐԱՇԼՅԱՆԻ հետ էլ ծավալվեց մեր զրույցը:

- Էմմա, կարելի է ասել, որ արդեն երկու տարի է կամուրջ եք դարձել անցյալի ու ներկայի միջեւ: Ինչպե՞ս հաջողվեց այն իրականություն դարձնել:
- Միշտ ասում եմ, որ ամեն ինչ սկսվում է երազանքից: Յուրաքանչյուրս, եթե ունենք նպատակ, ցանկություն եւ, վերջիվերջո, հստակ պատկերացում, թե ինչ ենք ուզում, պետք է սկսենք գործել ու աշխատել այդ ուղղությամբ: 2013 թվականի հուլիս ամիսն էր, շատ փոքր տարածք ունեինք` նկուղային մի հարկ, որտեղ իմ փորձնական ֆոտոշարքերն էինք անում` հայկական ազգային հագուստով: Ամեն ինչ սկսվեց հենց այդ տարածքում, եւ իմ կարծիքով այն հիացմունք առաջացրեց շատերի մոտ մի պատճառով, որ լուսանկարների հիմքում գեղարվեստական, գեղեցիկ մոտեցման խնդիր էինք դրել: Ավելին` ես ուզում էի, որ լուսանկարը լինի ոչ միայն գեղարվեստական ու գեղեցիկ, այլեւ հայկական տարազն
էլ դառնա ներդաշնակ լուսանկարվողի հետ, որովհետեւ տարազն ինքը բավականին ագրեսիվ դետալ է: Մինչդեռ մեր լուսանկարներում այն լուսանկարվողի հետ վերածվում է մի ամբողջության: Հենց այսպես սկսվեց մեր գործունեությունը, եւ մենք այսօր աշխատում ենք Տերյան մշակութային կենտրոնի հետ, ովքեր մեզ սիրով տրամադրում են գեղեցիկ տարազներ: Եվ արդեն, փառք Աստծո, ունենք նաեւ մասնաճյուղեր (գործում է Տաթեւում, նախատեսվում է նաեւ Գորիսում ու Մոսկվայում) ու շատուշատ նախագծեր:

-31 Իսկապես, կատարված աշխատանքն ավելին է, քան պարզապես ֆոտոշարքեր ստեղծելը: Կարելի՞ է համարել, որ Ձեր գործունեությունը նաեւ պայքար է ազգայինի, ավանդականի համար:
- Մեր ստուդիայի հիմնական գաղափարն այն է, որ վեր հանենք ընտանեկան ֆոտոսեսիաների գաղափարը, որպեսզի ընտանիքներով գան, լուսանկարվեն եւ ունենան գեղարվեստական արխիվներ իրենց ալբոմներում, որն ինչ-որ չափով այսօր մոռացված է:
Բացի դրանից, մեր նպատակն է այս ամենի մեջ դնել ինտելեկտուալ մասնիկ: Մենք, ի սկզբանե, ոչ միայն ֆոտոսեսիաներ էինք ցանկանում անել, այլ ուզում ենք, որ այն իր մեջ ուսուցողական բջիջ պարունակի` սկսած ազգային հագուստից վերջացրած տարբեր նախագծերով, որի ընթացքում մարդիկ ինչ-որ բան կսովորեին, կքաղեին, կհասկանային... Անգամ լուսանկարչական ողջ գործընթացը կատարվում է երաժշտության ներքո` Կոմիտաս, Արամ Խաչատրյան եւ այլն: Եվ երբ զբոսաշրջիկներ են գալիս եւ մասնակցում են մեր լուսանկարչական ֆոտոսեսիաներին, միշտ հարցնում են, թե ով է երգում եւ ցանկանում են ձայնասկավառակ ունենալ այդ երգերով: Այսինքն` ողջ գաղափարն այն է, որ ճանաչենք մեր արմատները, մեր անցյալը, մեր գեղեցիկը, մեր պատմությունը... Հիշում եմ` ֆոտոսեսիա եղավ մեզ մոտ, որի ժամանակ շատ գեղեցիկ մի աղջիկ նկարվեց: Նա վերջում ասաց, թե երμեւէ չէր պատկերացնի, որ
կարող է տարազ հագնել ու նկարվել, որովհետեւ միշտ համարել է դա գեղջկական բնույթ կրող երեւույթ եւ ամաչել է: Բայց արդյունքն այնքան գեղեցիկ էր, այնքան համեստ էր ներկայացված լուսանկարում` միեւնույն ժամանակ, փառահեղ ու հպարտ, որ այդ լուսանկարը ցնցեց ամμողջ ֆեյսμուքյան համակարգը: Սա է իմ ուրախությունը, իմ հոգին է դրված այս աշխատանքի մեջ, ու ամենակարեւորն այն է, որ ունեմ հոյակապ թիմ, ունեմ ինձ նվիրված մարդիկ, ովքեր ինձ հետ հավասար շնչում եւ արտաշնչում են` այս գաղափարը տարածելու եւ մեր մշակույթն ավելի հզոր դարձնելու համար:

30- Հայկական ավանդական տարազում յուրաքանչյուր դետալ ունի իր բովանդակությունը, մինչդեռ այսօր մարդիկ հագնվում են անգամ առանց հասկանալու, թե ինչ է գրված իրենց հագուստի վրա: Չե՞ք կարծում, որ այսօր հագուստը դարձել է, ուղղակի, մարմինը ծածկելու միջոց, թե՞ ժամանակի պահանջն է սա:

-  Մարդիկ զարգանում են եւ այսօր տեխնիկայի դար է, ամեն ինչին շատ պրակտիկ, ֆունկցիոնալ մոտեցում է դրսեւորվում: Այսօր բոլորիս համար կարեւոր է, որ շատ հեշտ հագնվենք, իսկ տարազը, կարելի է ասել, դարձել է մի ողջ արարողակարգ, որը երբեմն կարող ես պահարանից հանել, հագնել ու նորից դնել տեղը: Եվ սա բնական է, որովհետեւ դարերը փոխվել են, եւ տարազն էլ դարձել է պատմություն: Մեր նպատակն էլ հենց սա է, որ ուսուցանենք, մարդկանց ասենք, որ ունեցել ենք այսպիսի հագուստ ու չպետք է մոռանաք այդ մասին: Այսինքն` դուք էլի հագեք տաբատ, ջինս, բայց մի՛ մոռացեք, որ անցյալում եղել է ազգային հագուստ: Ես պրոպագանդում եմ այն փաստը, որ իմ քույրս ամուսնացել է հենց հարսի հայկական ազգային տարազով: Եվ սա շատ գեղեցիկ երեւույթ է ու կարծում եմ` այդ տենդենցը պետք է շարունակվի: Այնպես որ, մենք պետք է կարողանանք պահպանել տարազը, օրինակ, տարբեր փառատոնների, հարսանեկան արարողության ժամանակ` որպես հարսն ու փեսայի երկրորդ հագուստ, ինչպես նաեւ երեխաները հանդեսների ժամանակ կրեն իրական տարազ, ոչ թե ֆոլկլորային ինչ-որ էթնիկ արաբական հագուստ` ոսկե թելերով կազմված:
- Փաստորեն, կողմնակից չե՞ք կրկին վերադառնալ տարազին առօրյայում:
- Իհարկե, կողմնակից եմ, բայց անհավանական է, որ կարող ենք վերադառնալ դրան: Օրինակ,
Վասպուրականի տարազը շատ գեղեցիկ է, բայց եւ ծանր հագուստ է ու ոչ պրակտիկ այսօրվա կյանքի համար:
- Իսկ հետաքրքիր է` ընտանիքո՞ւմ ավանդականն ու ժամանակակիցը համադրում եք, թե տունն աշխատանքի հետ որեւէ աղերս չունի:
- Տանն ինչ հին ապրանք ունեինք` տատիկիցս մնացած, հավաքում էի ու կոլաժներ պատրաստում, սա, ուղղակի, իմ սիրելի գործն է դարձել: Ես Մոսկվայի Բժշկական ակադեմիան եմ ավարտել ու մասնագիտությամբ դեղագետ-տեխնոլոգ եմ: Մի ամբողջ կյանք եմ ապրել Ռուսաստանում ու ընդամենը 5 տարի է, ինչ Հայաստանում եմ: Փառք Աստծո, այսօր անում եմ այն, ինչով սիրել եմ զբաղվել, եւ սա դարձել է պրոֆեսիոնալ աշխատանք:
- Ձեր աշխատանքն արդեն հետաքրքրո՞ւմ է փոքրիկին:
32- Աղջիկս ասում է` մամա, այսօր է՞լ ես գնալու տարազ նկարելու: Թեպետ 7 տարեկան է, բայց նրա խոսքի մեջ «տարազ» բառը կա կամ երբեմն հարցնում է կոպին, ջամշիկները (զարդերը) չե՞ս մոռացել: Իհարկե, տանը շատ եմ օգտագործում այս բառերը, նա էլ իմ հետեւից կրկնում է ու շատ սիրում է նկարել տարազով աղջիկների:
- Եվ վերջում` քանի որ ամսագիրը տոնական է, անդրադառնանք նաեւ Ամանորին: Հավատո՞ւմ եք Ձմեռ պապի գոյությանը եւ ի՞նչ կցանկանայիք նրանից:
- Իհարկե, հավատում եմ, կցանկանայի, որ ամեն մեկս լինենք ներդաշնակ ինքներս մեզ հետ, որպեսզի կարողանանք լսել մեր ձայնը եւ հասկանալ իրականում ինչ ենք ուզում ու դեպի ուր ենք շարժվում: Կցանկանամ, որ լինենք ավելի սկզբունքային ե՛ւ ուսման, ե՛ւ ինքնազարգացման մեջ, ինչը մի քիչ այսօր պակասում է: Ուզում եմ նաեւ, որ հավատանք երազանքներին, ինչ-որ ռոմանտիկ մաս լինի հայության մեջ, որովհետեւ, կոպիտ ասած, տխուր ազգ ենք դարձել: Թող տխրությունները մոռացվեն ու լինենք ավելի պոզիտիվ, ավելի գեղեցիկ մտքերով պարուրված: Եվ թող ամեն մեկն ունենա իր երազանքը եւ գնա այն իրագործելու ճանապարհով:
- 2016 թվականին ի՞նչ նոր ծրագրերով հանդես կգաք:
- Սա թող լինի մի փոքրիկ անակնկալ, փակագծերը հիմա չեմ բացի: Միայն կասեմ, որ լուսանկարը միայն նկար չէ, այլ մի մեծ կոնցեպտուալ գաղափար, որի մեջ կարելի անընդհատ զարգանալ ու նոր մոտեցումներ ցուցաբերել: Այնպես որ, կշարունակենք փոքր նախագծերով մեծ մտքեր ստեղծել:
Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում