ear2Յուրաքանչյուր մարդ ինչ-որ դետալով փորձում է առանձնանալ կամ լինել ուշադրության կենտրոնում, բայց կան մարդիկ, ովքեր չեն էլ պատկերացնում, որ դա անելով կդառնան խոսակցության թեմա: Շատերը ցանկանում են ունենալ փիրսինգ, բայց, չունեն` ինչու… Դա վնաս է ըստ բժշկի, գեղեցիկ չէ ըստ մայրիկի, հայեցի չէ ըստ հայրիկի, «վուլգար» է ըստ եղբոր: Եվ այսպես մի մեծ խումբ ովքեր դեմ են փիրսինգին: Բայց, այս ամենից զատ միեւնույն է կան մարդիկ, ովքեր ի վերջո անում են փիրսինգ: Իսկ, թե ի՞նչ է նշանակում դա իրենց համար պարզեցինք հենց ԱՍՏՂԻԿ ՏՐԴԱՏՅԱՆԻՑ, ով հայտնի է իր բազմաթիվ փիրսինգներով: -Հիմնականում փիրսինգն ինձ համար ինքնաարտահայտման մի ձեւ է, ուղղակի բոլորից տարբերվելու միջոց, թեկուզ ինչ-որ փոքրիկ դետալով: Արտաքինից շատ դժվար է տեսնել մարդու ներսը, կարծում եմ, որ գոնե այսպես կտարբերվեմ:

- Որքա՞ն ժամանակ է, որ փիրսինգները քեզ հետ են:

- Առաջինը՝ երկու տարի առաջ էր, երբ դարձա չափահաս: 18 տարեկանս լրանալուց հետո դա ինձ համար չափահասության ու վերջնական ազատության ապացույց էր: Հետո պարբերաբար սկսեցի ավելացնել, պակասեցնել եւ այդպես շարունակ:

ear- Ի՞նչ բացասական եւ դրական կողմեր ունի այն:

- Բացասականը միայն այն է, որ Հայաստանում շատ դժվար է գտնել փիրսինգի լավ մասնագետ, ով առողջությանդ չի վնասի: Կարելի է ասել Հայաստանում փիրսինգ անելը մեծ ռիսկ է: Իսկ դրական կողմն էլ այն է, որ դու «մոխրագույն» հասարակությունից «մի գլուխ» վեր ես բարձրանում, որովհետեւ գիտակցում ես քո ազատությունն ու յուրահատկությունը:

- Տանն ինչպե՞ս են վերաբերվում Ձեր բազմաթիվ փիրսինգներին:

- Բնականաբար խնդիրներից խուսափել չեղավ: Բայց, դե ժամանակի հարց էր, համակերպվեցին ու մտածում են. «Գոնե լավա, որ տատու չես անում»:

- Իսկ Տատու չե՞ք անելու:

- Դեռ չունեմ որեւէ գաղափար, նշան կամ նպատակ, որը կարող եմ կրել մարմնիս վրա, որ հետո երբեք չփոշմանեմ դրա համար:

- Երբեւիցե կհրաժարվե՞ք Ձեր փիրսինգներից:

- Մի անգամ արդեն հրաժարվել եմ, ու շատ եմ փոշմանել: Փոխարենը կրկնակին եմ արել: Մտածում եմ, որ էլ երբեք նման սխալ չեմ անի, չեմ հրաժարվի իմ գաղափարներից, շատ սխալ է քեզ դեմ գնալը:

ear1- Այսինքն անտեսում եք Ձեր առողջությունը հանուն գեղեցկությա՞ն:

- Բնականաբար ոչ: Ես գտնում եմ, որ փիրսինգը գեղեցկության հետ ընդհանրապես կապ չունի, ու եթե որեւէ մեկը դա անում է հանուն գեղեցկության, դա արդեն ցուցամոլություն է:

Հաստատ որոշ ժամանակ անց կհրաժարվի դրանցից:

- Երբեւէ Ձեր փիրսինգներից վնաս կամ օգուտ կրե՞լ եք:

- Ոչ, երբեւէ նման դեպք չի եղել: Փիրսինգներս միայն իմ ներաշխարհի վրա են անդրադարձել:

- Ինչպե՞ս վարվել, փիրսինգ անե՞լ, թե՞ ոչ:

- Ամեն մարդ պետք է ինքը որոշի: Յուրաքանչյուրն ինքն է իր մարմնի տերը:

ԼԻԼԻԹ ՆԵՐՍԵՍՅԱՆ