livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Շուգարինգը` շաքարով դեպիլյացիան, հին ժամանակներից կիրառվում էր Արեւելքում, իսկ ներկայումս այդ գիտելիքների հիմքի վրա գոյություն ունեն մասնագիտական ծրագրեր:

Ի՞նչ է օգտագործվում շուգարինգի համար: Օգտագործվում է առաձգական մածուկ` շաքարից: Նրա գույնը հիշեցնում է կոնֆետային ոսկեգույն կարամել: Մածուկը տաքացվում  եւ, կարծես թե, ներծծվում մաշկի մեջ: Կարեւոր նրբերանգ. ներծծումը գործում է մազի աճի դեմ: Մազիկը այդ դեպքում հավասարաչափ «փաթաթվում է» մածուկուվ` ամբողջ երկարությամբ, ուստի եւ հեռացվում է հեշտությամբ:

 

Շաքարային դեպիլյացիայով կարելի է օգտվել մարմնի ցանկացած մասի եւ ցանկացած երկարության մազի համար` կոշտ կամ փափուկ: Մածուկի բարձր առաձգականությունը եւ ճկունությունը թույլ են տալիս հեռացնող շարժումների ժամանակ կանխել մազիկների կոտրվելը: Մազերը հեռացնում են նրանց աճի հակառակ ուղղությամբ:

Դեպիլյացիայի նման տեսակի համար բնորոշ են գործողությունից հետո մաշկի կարմրելու, գրգռվածության  բացակայությունը, մաշկի հարթությունը: Ֆրուկտոզայի եւ գլյուկոզայի մեծ խտության շնորհիվ ապահովվում է միջոցի բակտերոլոգիական անվտանգությունը (միկրոբները չեն բազմանում) եւ մաշկի խոնավությունը (խոնավությունը մնում է վերին շերտում):

 

ՇՈՒԳԱ ՌԻՆԳ ՏՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

«Մոմի» քանակը մեր դեղատոմսում կբավականացնի երկու-երեք օգտագործման համար: Պատրաստե՛ք ճաշի գդալ եւ կաթսա օշարակի պատրաստման համար: Բաղադրությունը. 10 ճաշի գդալ շաքարավազ, կես կիտրոնի հյութ (առանց կորիզի) եւ մեկ ճաշի գդալ ջուր: Այդ ամենը խառնե՛ք կաթսայի մեջ: Դա շարունակեք  մինչեւ դրա` միատարր զանգված դառնալը: Խառնե՛ք եւ տաքացրե՛ք մարմանդ կրակի վրա: Մի՛ փոխեք զանգվածի ջերմաստիճանը, մի՛ նվազեցրեք եւ մի՛ ուժեղացրեք կրակը:

Քիչ անց շաքարը կդառնա թափանցիկ, եւ նրա մեջ կհայտնվեն օդի պղպջակներ: Դա լավ է: Շուտով ամբողջ խառնուրդը կդառնա ոսկե-դարչնագույն` կարամելի թեթեւակի բուրմունքով: Թողեք, որ այն մի քիչ եռա (ոչ շատ` 10 րոպե), քանի դեռ չեն երեւացել օդի մանր պղպջակներ մակերեսին: Հեռացրե՛ք այնտեղից գդալը եւ թողեք, որ խառնուրդը մի քիչ հովանա: Փորձեք մի փոքր շուգարինգ-օշարակ մատով (ցուցամատով եւ բթամատով վերցրեք մի կտոր), բայց խնամքով, որպեսզի ձեռքը չայրեք: Թողե՛ք օշարակը մի քիչ էլ հովանա, որպեսզի այն դառնա բավականաչափ մածուցիկ:

Վերցրե՛ք մի փոքր խառնուրդ մատներով: Եթե այն չի կպչում մատներին, ուրեմն Դուք ամեն ինչ ճիշտ եք արել, իսկ եթե բավականին պինդ կպչում է, Դուք օգտագործել եք բավականին շատ ջուր եւ դժվար թե կարողանաք նման խառնուրդով հեռացնել մազերը: Փորձե՛ք մի փոքր ձեռքի վրա, մի քիչ սպասե՛ք, ապա հեռացրե՛ք շեշտակի շարժումով: Հետո փորձե՛ք ոտքի վրա: Մի՛ մոռացեք, որ  շուգարինգ-խառնուրդը պետք է քսել մազերի աճի հակառակ ուղղությամբ: Նման մեթոդով կարելի է կատարել էպիլյացիա ամեն տեղ, նույնիսկ սեռական շուրթերի վրա:

Որպեսզի շուգարինգի օգնությամբ էպիլյացիան տա լավ արդյունք, մազերը պետք է կարճ լինեն: Եթե մազերը երկար լինեն, Ձեզ անհրաժեշտ կլինի բավականին շատ շուգարինգ-խառնուրդ: Ձգե՛ք մաշկի հատվածը, քսե՛ք նրա վրա մոմը (սկսեք փոքր մասերից) եւ հեռացրե՛ք մազերը մեկ շարժումով: Սկզբի համար անհրաժեշտ կլինի չարչարվել, եւ այդ դեպքում Դուք կարող եք մազերը հեշտությամբ հեռացնել մարմնի ցանկացած մասից: Երբ խառնուրդը հովանա, Դուք կդժվարանաք այն գործածել, ուստի մի փոքր տաքացրեք այն: Կրակից հեռացրեք այն ժամանակ, երբ կկարողանաք խառնուրդի կտորը վերցնել մատներով:

Սկզբում շուգարինգի գործընթացը ցավոտ է, բայց հետո Դուք սովորում եք այդ գործողությանը: Մազերը հեռացվում են արմատներով, եւ այդ պատճառով հաջորդները կաճեն 10-20 օր հետո` կախված Ձեր մազերի տեսակից: Էպիլյացիայից հետո մաշկի վրա կարող են լինել շուգարինգ-խառնուրդի մնացորդներ: Դրանք հեշտությամբ հեռացվում են տաք լոգանքի դեպքում, որից հետո Ձեր մաշկը դառնում է թեթեւ ու մաքուր` ինչպես նորածնի մոտ: Դրա արդյունքում կունենաք հին եգիպտուհիների նման հարթ մաշկ:

Պատրաստեց
ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում