livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

 

16507 300Եղունգներին պետք է հետևել: Դա ակսիոմա է: Բայց ի՞նչ անել ,երբ մանիկյուրը, դիմակները չեն օգնում եղունգները դարձնել գեղեցիկ և համաչափ: Գոյություն ունեն եղունգների 6 հիմնական խնդիրներ:
 

Խնդիր հմ.1`  Եղունգների բարակությունը

Եղունգները կարող են բարակել, երբ մատերի մաշկը լավ խնամված չէ, կամ էլ ոչ պրոֆեսիոնալ մատնահարդարի դիմելիս:
Ի՞նչ անել:
 Եղունգները դնել տաք ջրի մեջ, ավելացնել աղ և մեկ կտոր կիտրոն: Եղեք համբերատար, եղունգները դանդաղ են աճում, և  այդ գործընթացը կարող է տևել նույնիսկ վեց ամիս:

Խնդիր հմ.2՝ Եղունգների վրա կան շատ սպիտակ կետեր

Սա ավելի տարածված երևույթ է և երբեմն էլ կարծում են, որ դա լավ նշան է: Հիմնականում այդ խնդիրը առաջանում է եղունգի մատրիցայի վնասվածքից ( եղունգի մատրիցան գտնվում է եղունգի արմատից ավելի խորը ): Բայց այս երևույթը կարող է սնկից լինել, կամ որոշակի վիտամինների սակավությունից:
Ի՞նչ անել:16767 300 Եղունգներին քսել բուժիչ լաք ( այն նման է եղունգների համար անգույն լաքին ), վրայից քսել գունավոր մանիկյուր, որպեսզի փակվեն սպիտակ կետերը մինչև եղունգներն աճեն և վերանան կետերը: Իսկ եթե կետերը նորից ու նորից առաջանում են , ապա ձեզ մոտ իսկապես կան որոշակի վիտամինների անբավարարություն:

Խնդիր հմ.3՝ եղունգները փափուկ են և ճկվում են, երբ եղունգն աճում է և անցնում մատի ծայրից

Այդ երևույթը ժառանգական է լինում,  նաև օրգանիզմում երկաթի անբավարարությունից է լինում:
Ի՞նչ անել:
 Կատարել արյան անալիզ: Դա ցույց կտա ձեր օրգանիզմում իսկապես կա երկաթի սակավություն թե ոչ: Եթե այդպես է , ապա բժիշկը կնշանակի հատուկ պրեպարատներ:

Խնդիր հմ.4՝ Եղունգները կարծես ուռած են

Այդպիսի եղունգները կարող են ազդարարել թոքային հիվանդությունների կամ սրտանոթային համակարգում լավ չկատարվող արյան շրջանառության մասին:
Ի՞նչ անել:
 Կոսմետոլոգը դա չի կարող կանխել: Հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Երբ բուժվում  է հիմնական հիվանդությունը, եղունգները նորմալ են դառնում:

Խնդիր հմ.5՝   Եղունգները դեղնած են

Եղունգների վրա հետքեր կարող են թողնել մուգ մանիկյուրները: Ծխող կանանց մոտ եղունգները և մատերը, որոնցով ծխախոտ են բռնում, նույնպես  դեղին գույն են ստանում: Եղունգների դեղնածությունը  կարող է ազդանշել վատ արյան շրջանառության, կամ թոքերի և երիկամների հիվանդությունների մասին:
Ի՞նչ անել:
Եթե սիրում եք մուգ մանիկյուրներ, սկզբում անգույն լաք քսեք, հետո գունավոր մանիկյուր, որպեսզի մանիկյուրը չներծծվի եղունգի մեջ: Իսկ հետքերը լավ է մաքրում կիտրոնի հյութը: Հետքերը չվերանալու դեպքում ,  2-3 շաբաթ մի օգտագործեք մանիկյուր, կամ անմիջապես դիմեք բժշկի:

Խնդիր հմ.6 ՝Եղունգներն առանձնանում են մատերից

Այդ երևույթը կարող է լինել ֆորմալդեգիդի հետևանք( ֆորմալդեգիդը լինում  է եղունգների համար անորակ պրեպարատների մեջ ): Եղունգի առանձնացումը մատերից կարող է լինել վատ կատարվող  արյան շրջանառության հետևանք կամ ինֆեկցիաների, շաքարային դիաբետի կամ էլ պսորիազի հետևանք:
Ի՞նչ անել:
16102 300Մի օգտագործեք մանիկյուր, թողեք եղունգներն աճեն: Երեք ամսվա ընթացքում եղունգներն ամբողջովին կթարմանան: Եթե չնկատեք դրական փոփոխություններ, դիմեք բժշկի:

 

 

 

 

 

 

 

 

Տաթև Ավետիսյան 

http://linel-sirun.livejournal.com/8130.html

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում