17510 300Եղունգները կրծելը նյարդային սովորություն է ( ինչպես նաև մատերը դնել բերանը, ուսումնասիրել քթի պարունակությունը, խաղալ մազերի հետ և քորել մաշկը ):Այս սովորությունը կոչվում է  Օնիխօֆագիա:

 

Եղունգներ կարող են կրծել բոլոր տարիքի մարդիկ: 10-18 տարեկանները կրծում են տարիքային հասունության ընթացքում: 10 տարեկանից մեծ տղաներն ավելի հաճախ են կրծում եղունգները,  քան աղջիկները: Հիմնականում այդ սովորությունը տևում է մինչև  30 տարեկան:

Ինչպես ետ վարժվել եղունգները կրծելու սովորությունից   

  • Խնամքը եղունգների հանդեպ կթուլացնի եղունգները կրծելու ցանկությունը:
  • Հաճախ մանիկյուր քսել:  Տղամարդիկ կարող են անգույն լաք քսել: Կարելի է նաև արհեստական եղունգներ սոսնձել կամ եղունգները լցնել: Դա թույլ չի տա կրծել բնական եղունգները:
  • Եթե դուք միայն ուժեղ էմոցիաների ժամանակ եք կրծում, ապա փորձեք հանգիստ լինել:
  • Որոշ մարդիկ եղունգներին քսում են դառը կամ անհամ մանիկյուրներ կամ խառնուրդներ, որպեսզի կրծելու ժամանակ հիշեն, որ պետք է կանգ առնել:
  • Փորձեք կրծելու սովորությունը փոխարինել մեկ այլ գործողություն կատարելով՝  նկարելով, պարելով կամ գրելով:
  • Երեխաները հիմնականում կրծում են այն ժամանակ, երբ խնդիրներ ունեն դպրոցում կամ ընկերների հետ: Զրուցեք երեխայի կամ ուսուցչի հետ երեխայի լարվածության մասին: Հնարավոր է, երբ երեխան հասկանա սովորության պատճառը, այլևս չկրծի:

Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/8310.html