18419 300Ձեռքերի գեղեցկությունը շատ կարևոր է կանանց համար: Այդ ձեռքերը  միայն չեն պատրաստում կամ մաքրում, միայն համակարգչի ստեղնաշարը չեն սեղմում կամ սուրճ լցնում: Այդ ձեռքերով հիանում են, այդ ձեռքերը համբուրում են և զարդարում են թանկարժեք քարերով: Ուստի կանանց ձեռքերը պետք է լինեն նուրբ, փափուկ և գեղեցիկ, դուք չպետք է ամաչեք, երբ ինչ-որ մեկն ուշադրություն դարձնի ձեր ձեռքերին:

Երբեմն լինում է այնպես, որ ձեռքերն ի ծնե խնդիրներ են ունենում կամ ժամանակի ընթացքում դառնում են տգեղ: Ի՞նչ անել այդ դեպքում:

Երբ ձեռքերի մաշկը չորացած է և ծակոտիները լայնացած են պետք է  քսել գլիցերինի քսուկ, որպեսզի մաշկը դառնա հարթ: Երբ կոպտացած են  ձեռքերը՝ խախտված պիգմենտներով, պետք է գրիմ անել սպիտակեցնողի կամ պաշտպանիչ քսուկի և մուգ տոնային քսուկի խառնուրդով: Եթե մատերը կարճ են՝ երկարացնել եղունգները, քսել փայլող բաց տոնայնությամբ մանիկյուրներ:

Եթե եղունգները թույլ են, շերտավորվում են և տհաճ տեսք ունեն, պարտադիր պետք է օգտագործել անգույն լաք-հիմքը, որպեսզի ձեռքերը գեղեցկանան:19121 300 

Շատ կարևոր է հիշել, որ եղունգների վառ գույները ստպիպում են ուշադրություն դարձնել ձեռքերին:

Հիմնականում ճիշտ խնամքից ձեռքերը հիանալի տեսք են ունենում: Եվ եթե դուք ուզում եք, որ ուրիշներն էլ նկատեն ձեր ձեռքերի գեղեցկությունը, ապա վառ գույներ քսեք եղունգները:

Վերջերս շատ նորաոճ է դարձել եղունգների վրա նկարելը: Դա իսկապես արվեստ է, և առ այսօր ոչ բոլորն են կարողանում տիրապետել այդ արվեստին: Եղունգների վրայի նկարները կարող են լինել շատ հեշտ և շատ բարդ:

 

 

 

 

Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/8475.html