livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

 

Բնական կոսմետիկան կարելի է ինքնուրուն պատրաստել տնային պայմաններում՝ մրգերից, բանջարեղենից, հատապտուղներից, կաթնամթերքից, մեղրից, կոսմետիկ կավից, դեղաբույսերից  և  շատ ուրիշ նյութերից: Տնային պայմաններում պատրաստած դիմակներն ունեն ավելի արագ թարմեցնող, մաքրող, խոնավեցնող կամ չորացնող հատկանիշներ:
Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում կանայք  ձգտել են գեղեցիկ  երևալ և փորձել  են ավելի ուշադրություն դարձնել դեմքին:Մենք բոլորս  փորձում ենք գեղեցիկ լինել, բայց  միշտ չէ, որ հնարավորությունները ներում են հաճախակի այցելել գեղեցկության սրահներ և գնել թանկարժեք կոսմետիկ  ապրանքներ:Այստեղ է, որ  մեզ օգնության են գալիս տնային պայմաններում պատրաստած դիմակները: Չնայած նրան, որ տնային պայմաններում են պատրաստվում դիմակները՝  չպետք է մոռանալ մաշկի բազմազանության մասին, նաև վերջինիս յուրօրինակ մոտեցումը:  Առաջնայինը  պետք է ճշտել մաշկի  տեսակը և հետո միայն ընտրել դիմակը:

Ինչպես ճիշտ քսել դիմակը դեմքինmaski-dlja-zhirnoj-kozhi-legko-sdelat-v-domashnih-uslovijah-286x300

Մի կողմից դիմակը քսելու պրոցեսը թվում է չափազանց հեշտ և հասկանալի, բայց չիմանալով հիմնական ձևերը՝ սպասվող արդյունքը կարող է լինել հակառակը: Ես կփորձեմ պատմել ձեզ, թե ինչպես ճիշտ քսել դիմակը դեմքին, ինչպես պատրաստել դիմակը տնային պայմաններում և ինչպես պատրաստել  դեմքի մաշկը այդ պրոցեսի համար :              

1343216184 maskaՄաշկի պատրաստում

Հիշենք` դեմքին դիմակ դնելուց առաջ պարտադիր հարկաոր է մաշկն ամբողջովին մաքրել: Դա նշանակում է , որ չի կարելի քսել դիմակը դեկորատիվ կոսմետիկա ( դիմափոշի, տոնային կրեմ`(հիմք), սնգույր (ռումյանա) ): Եթե անգամ սնուցք(կրեմ) կա ձեր դեմքին` դիմաը չի կարելի դնել դեմքին, քանի որ սերուցքը չի թողնի դիմակն  ավելի խորը  ներթափանցի մաշկի շերտերի մեջ: Մաշկիը մաքրելու համար կարելի է օգտագործել սովորական  միջոցներ` ամենօրյա օգտագործման կաթ, լոսյոն, տոնիկ կամ լվանալու  տարբեր փրփուրներ` գելեր կամ օճառ: Չոր մաշկի դեպքում, եթե դեմքին չկա դեկորատիվ կոսմոտիկա կարելի է միայն գոլ ջրով լվանալ: Մաքրելուց հետո, եթե կարիք կաէ կարելի է պիլինգ անել օգտագործելով դեմքի սկրաբ:
              

Դիմակի պատրաստում

Դիմակը պատրաստելու համար հարկավոր է ոչ մեծ աման (ցանկալի է օգտագործել ապակյա կամ ճենապակյա տարա) և գդալներ (թեի և ճաշի), որպեսզի չափել չափաբաժինները: Դիմակների  պատրաստման համար ամենակարևոը օգտագործել թարմ տնային մթերք: Դմակը պետք է քսել պատրաստելուց անմիջապես հետո:   
                                                                                                     
               

massazhnye-linii-lica-i-sheiԴիմակի քսումkak-nanosit-masku-na-litso-1

Այսպես, մաշկը մաքրելուց, դիմակը պատրաստելուց հետո պետք է այն քսել: Կարելի է այն քսել ձեռքով կամ վրձնով:       Դիմակը  քսել ներքևից վերև, մերսման գծերով, սկսում ենք ծնոտից (եթե հարկավոր է պարանոցից) և ավարտում ենք ճակատով:   Հետևեք, որպեսզի դեմքին թապված մազեր չլինեն, հետո քսեք դիմակը, սկսելով ծնոտից մինչև ականջների բլթակները, ապա շրթունքների անկյուներից մինչև ականջի խխունջի կենտրոնը, հետո քթից քունք,  ապա ճակատի կենտրոնից մինչև քունք և գլխի մազոտ մասերին: Դիմակը չի կարելի  քսել շրթունքների շրջանում  և աչքերի շրջանում: Եթե ուզում եք,  որ դիմակի արդյունքը շատ լավ լինի, ապա պարկեք,փակեք աչքերը և հանգստացեք: Ցանկալ է նաև հանգիստ երաժշտություն միացնել:         

     

Դիմակի  լվանալը

Լվացեք դիմակը սովորական ջրով, առանց օճառի կամ այլ տիպի միջոցների: Եթե մաշկը յուղոտ է , ապա լվացեք սառը ջրով, իսկ եթե չոր մաշկ է, ապա` տաք ջրով: Նաև լվանալու համար կան հատուկ փափուկ և նուրբ սպունգեր, որոնց սկզբում պետք է խոնավեցնել, հետո նրա օգնությամբ լվանալ դիմակը, ապա լվացվել  ջրով: Լվացվելուց  հետո, ցանկալի է քսել դեմքին խոնավեցնող սերուցք` կրեմ:

 

Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/972.html

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում