heathy-hairՀիշեցում` բնական դիմակները քսում են մաքուր մազերին: Դիմակը դնելուց առաջ  հարկավոր է շամպունով լվանալ, սրբիչով  չորացնել: Քիչ խոնավ մազերին դնել դիմակը:

Վարսերը  խնամող  տնային  դիմակ

Այս  դիմակը լավ խոնավեցնում է նորմալ մազերը և նպաստում է  մազերի աճին:
Վերցնում ենք  4ճաշի գդալ գազարի և 2 ճաշի գդալ լիմոնի հյութ: Բոլոր  բաղադրիչները  խառնել և ավելացնել 1 բաժակ անանուխի եփուկ: Անանուխը թարմացնում է գլխամաշկը: Լվանալուց  հետ, քսել դիմակը մազերին, պահել 5-րոպե, և  լավ լվանալ

Շաղգամով և մեղրով  դիմակ վարսերի համար

Տնային պայմաններում  մազերի խնամքի համար հաճախ օգտագործվում է շաղգամի յուղ:
Բաղադրատոմսը` խառնել 2 թեյի գդալ մեղր, շաղգամի յուղ և ավելացնել 2 դեղնուց:
Ստացված խառնորդը  քսել գլխամաշկին, 40 րոպեյից լվանալ: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 1 անգամ, 2-3 ամիսների ընթացքում:

Դիմակ  մազերի համար  ուրցով

Վարսերի արմատների ամրացման համար կարելի է պատրաստել ուրցի դիմակ: 2 փունջ ուրցը տրորել և  ավելացնել 0,5լիտր  եռացրած հանքային ջուր, թողնել սառչի և քամել: Լվանալուց հետո  հեղուկը քսել վարսերին և գլուխը փաթաթել սրբիչով 15 րոպեյով

Ալոէինի դիմակ մազերի համար

Այս դիմակը  պատրաստելու համար պետք է վերցնել 1 ճաի գդալ ալոէինի հյութ և ժոժոբայի յուղ, ամբողջը լավ խառնել և քսել մաքուր մազերին: Պահել 30 րոպե և լվանալ:

Ձվով և մեղրով դիմակ

Մազերի  աճի համար կարելի է պատրաստել այս դիմակը: Վերցնում ենք  1ճաշի գդալ բուսականյուղ, ձվի դեղնուց 1 ճաշի գդալ մեղր, ամբողջը խառնել և պատրաստի զանգվածը  քսելմազերի արմատներին, անմիջապես լավ փաթաթել գլուխը և պահել 1 ժամ: Հետո լվանալ երիցուկի թուրմով:

Յուղոտ մազերի համար դիմակcheveux2

Աճի և յուղոտ մազերի համար կարող ենք պատրաստել դիմակ  բողկից: Մազերի արմատներին քսում ենք սև բեղկի թուրմը: Փաթաթել և պահել գլուխը 30րեպե, ապա լվանալ: Բողկը շատ հիանալի  է վարսերի աճի համար:

Կեֆիրի  դիմակ մազերի համար

Կեֆիրը քսել մազերի արմատներին, տաքացնել, գլխարկ դնել, տաք սրբիչ կապել և թողնել 1,5-2 ժամ: Լվանալ կա'մ բուսական թուրմով, կա'մ շամպունով: Այս դիմակը կարելի է կրկնել շաբաթը 1 անգամ, 5-7 շաբաթների ընթացքում:

Դիմակ թեփի դեմ                      

Մրգային ուկսուսը մանրակրկիտ  քսել գլխին, պոլիեթ իլենով փակել, վրայից դնել գլխարկ կամ սրբիչ փաթաթել: 1ժամ պահելուց հետո լվանալ շամպունով, արդյունքը կտեսնեք առաջին օգտագործումից: Պետք է կրկնել շաբաթը 1 անգամ, հետո միայն կարիքի դեպքում:

Մազերի դիմակ վիտամիններով

Խնայի կամ բասմայի վրա լցնել եռացրած ջուր, արդյունքում պետք է խիտ զանգված լինի, ապա փակել հանգստանա 15 րոպե: Գոլորշու վրա տաքացնել մինչ  եռալը, այն յուղը, որը օգտագործում եք ձեր մազերի համար: Այնքան  ավելացնել  յուղը, որպեսղի պինդ զանգվածը  փոխանակվի թույլի: Փակել կափարիչով և թողնել սառչի :Ավելացնել 2-3 թեյի գդալ վիտամին  Aկամ E: Այս դիմակը կարելի է պահել  չոր տեղում` հերմետիկ փակած տարայում: Զանգվածը քսել մաքուր մազերին` նախապես տաքացնելով 2 ժամ առաջ: Կարելի է այս դիմակը օգտագործել շաբաթը 1-2 անգամ:

Մազերի դիմակ մայոնեզով

Մայոնեզի դիմակը մազերի աճի և փայլի համար է: Վերցնում ենք 2 ձու, բուսական կամ ձիթապտղի յուղ և մայոնեզ աչքի չափով: Ամբողջը լավ խառնել և քսել մազերի արմատներին, ապա ամբողջ երկայնքով: Փաթաթել  սրբիչով և պահել 2 ժամ: Դիմակը նպաստում է սանրմանը և սնուցմանը:

 

Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/tag/