livemarks sitemap
Երեքշաբթի, Հունիսի 02, 2020

Դեմ­քի գե­ղե­ցիկ մաշ­կը կա­նա­ցի գրավ­չու­թյան ամե­նագլ­խա­վոր գրա­վա­կան­նե­րից մեկն է: Ցրտե­րի գա­լուն պես այն հա­տուկ խնամ­քի, ինչ­պես նա­և լրա­ցու­ցիչ սնուց­ման կա­րիք է զգում: Տնա­կան պայ­ման­նե­րում դեմ­քի մաշ­կի մա­սին կա­րե­լի է հոգ տա­նել ձմե­ռա­յին դի­մակ­նե­րի օգ­նու­թյամբ` պատ­րաստ­ված ձեռ­քի տակ եղած մի­ջոց­նե­րով:

ԴԻՄԱԿ ԼՈԲՈՒՑ

Դրա պատրաստման համար հարկավոր է եփել մի գավաթ սպիտակ լոբի` նախօրոք այն թրջելով ջրում: Լոբին առանձնացնում ենք պատառաքաղով և նրա վրա ճզմում կես կիտրոնի հյութը, ինչպես նաև ավելացնում ենք մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ: Թանձր թթվասերի տաք պատրաստուկը պետք է քսել դեմքին 20 րոպեով: Հանում ենք դիմակը անձեռոցիկի օգնությամբ, որից հետո դեմքը լվանում ենք տաք ջրով: Ամենից շատ այդ դիմակը հարմար է չոր մաշկին: Այն սնում և սպիտակեցնում է մաշկը:


ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴԻՄԱԿ

Անհրաժեշտ է հավասար մասերով խառնել մեղր, ալյուր և կաթ: Դիմակը դնում ենք մաքուր դեմքի վրա կես ժամով: Ապա լվանում ենք այն երիցուկի թուրմով: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս մշտապես օգտագործել ճապոնական դիմակը ծերացող մաշկի համար:


ԹԹՈՒ ԿԱՂԱՄԲԻՑ ԴԻՄԱԿ

Մաշկը գերազանց թարմացնում և երիտասարդացնում են թթու  կաղամբի տերևները: Դեմքը և պարանոցը ծածկում ենք տերևներով և պահում 20 րոպե: Դիմակը հանելուց հետո անհրաժեշտ է լվացվել սառը ջրով և քսել սննդարար կրեմ:


ՍՊԻՏԱԿՈՒՑԱԿԻՏՐՈՆԱՅԻՆ ԴԻՄԱԿ ԴԵՄՔԻ ՀԱՄԱՐ

Մի ձվի սպիտակուցը պետք է հարել փրփուրի աստիճան և խառնել այն մեկ կիտրոնի հյութի հետ: Խառնուրդը դեմքին քսել տամպոնի կամ վրձնիկի միջոցով: Թաղանթ առաջանալուց հետո քսում ենք ևս մեկ շերտ, ապա` ևս մեկը: Դիմակը պետք է պահել 15 րոպե, իսկ դեմքը լվանալ` սառը ջրով: Դիմակը շատ օգտակար է յուղոտ մաշկի համար, այն սեղմող էֆեկտ ունի և նկատելիորեն շտկում է դեմքի ծակոտկենը:


ԽՆՁՈՐԻ ԴԻՄԱԿ

Քիչ քանակով կաթի մեջ պետք է եփել կլեպից մաքրած մեկ խնձոր` քառակուսի կտրատած: Ստացված շիլան քսում են դեմքին 20 րոպեով, ապա լվանում սառը ջրով:


ԽՄՈՐԻՉԻ ԴԻՄԱԿ

Խմորիչի մոտավորապես 20 գրամը տրորելով փոշի ենք դարձնում և լցնում քիչ քանակությամբ թարմ կաթի մեջ: Խառնուրդը քսում ենք դեմքին և թողնում, որ այն չորանա: Ապա լվանում ենք երիցուկի թուրմով: Խմորիչի դիմակը հարմար է ծակոտկեն, պզուկոտ մաշկի համար:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում