livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

 

kak-izbavitsa-ot-mimicheskih-morchinՄեր դեմքի կնճիռները թուլանում են միայն քնի ժամանակ, բայց լինում են դեպքեր, որ նույնիսկ քնի ժամանակ մենք կարող ենք և՛ ժպտալ, և՛ տխրել, և այդ դեպքում էլ մեր կնճիռները շարունակում են աշխատել: Իսկ օրվա ընթացքում մարդու տրամադրությունն արտացոլվում է դեմքի վրա, և ստիպում կնճիռներին կրճատվել օրը 15000 անգամ: Եվ այդ ամենի արդյունքում առաջանում են միմիկային կնճիռներ, որոնք չի կարելի շփոթել տարիքային փոփոխությունների հետ:
Առաջին կնճիռները մենք նկատում ենք բերանի և աչքերի մոտ, նաև ճակատին: Կնճիռների առաջանալը կապված է մաշկի որակից, եթե այն բավականին թարմ և խնամված չէ, ուլտրամանուշակագույնի ազդեցությունից, անորակ կոսմետիկայից:
Տարիների ընթացքում միմիկային կնճիռներն ավելի տեսանելի են դառնում: Ձեզ կարող է օգնել այդ հարցում կոսմետոլոգը, բայց դուք նույնպես ինքնուրույն կարող եք տանը կատարել այդ պրոցեսը:
  • Կնճիռների դեմ առաջին միջոցը մերսումն է: Կոսմետիկան ձեր դեմքից մաքրելուց հետո, մատերի ծայրերով վերցրեք ձիթապտղի յուղ, հետո մերսում կատարեք աչքերի շուրջ, շարժվելով աչքի ներքինից դեպի դուրս: Ապա շատ թույլ շարժումներով անցեք նաև աչի կոպերի վրայով:

  • Կնճիռների դեմ երկրորդ միջոցը դիմակներն են: Կան շատ բաղադրատոմսեր նրանց պատրաստման համար: Ընտրեք այնպիսի բաղադրատոմս, որը կհամապատասխանի ձեզ:

  • Կնճիռների դեմ պայքարում երրորդ լավ միջոցը սովորական բուսական յուղն է: Մի քանի շղարշի( марля ) շերտ թաթախել բուսական յուղի մեջ, և մի քանի րոպե դնել աչքերի շուրջը, ապա վրայից դնել սրբիչ: Դրանից հետո պարտադիր լվացվեք տաք ջրով, և աչքերին դրեք շղարշի մեջ փաթաթած սառույցի կտորներ: Իսկ ամենավերջում դեմքին քսեք յուղոտ քսուկ:

 

Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/12151.html


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում