livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

GEXSRAHԱմառը բերում է շատ հաճույքներ եւ տպավորություններ: Պայծառ արեւոտ եղանակը ողջունում է Ձեզ առավոտյան եւ դարձնում ավելի ակտիվ: Սակայն ամռանն անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մազերին, քանի որ նրանք լրացուցիչ խնամքի կարիք են զգում: Մազերի առողջությունը ամռանն անչափ կարեւոր է, քանի որ նույնիսկ փոքր խնդիրները կարող են նպաստել մազերի անկարգ տեսքին:

Ջերմաստիճանի չափազանց շատ բարձրացման, վտանգավոր արեւային ճառագայթների ազդեցության պատճառով տեղի է ունենում մազերի վիճակի վատացում: Արեւի ճառագայթների ազդեցությունը Ձեր մազերը դարձնում է փխրուն, չոր եւ, այսպես ասած, ձանձրալի, որի հետեւանքով կարող է թեփ հայտնվել: Այդպիսով, որպեսզի խուսափեք նման խնդիրներից, պետք է հատուկ ուշադրություն դարձնեք Ձեր մազերին:

Ձեզ ենք ներկայացնում ամառային ամիսներին մազերը խնամելու մի քանի խորհուրդներ, որոնք թույլ կտան պաշտպանել Ձեր մազերը վնասվելուց.

1. Փորձեք մի փոքր խուզել Ձեր մազերը յուրաքանչյուր երեսուն օրը մեկ: Դա թույլ կտա Ձեզ խուսափել ճյուղավորվող ծայրերից եւ մազերի խուճուճանալուց: Ալիքվող մազերը կտրելը նաեւ օգնում է ազատվել վնասված մազերից, որոնք վերջնական արդյունքում ազդում են մազերի արմատների վրա: Մի խոսքով` ամառային շրջանի համար ավելի հարմար են կարճ մազերը: Նրանք պարզ են խնամելու մեջ ու չեն պահանջում լրացուցիչ խնամք եւ ուշադրություն: Եթե Դուք, համենայնդեպս, նախընտրում եք երկար մազերը, ապա անհրաժեշտ կլինի մշտապես կրել գլխարկ, որպեսզի պաշտպանեք մազերը արեւի վնասակար ազդեցությունից:

2. Կանայք, ում մասնագիտությունը ենթադրում է արեւի տակ երկար մնալու հանգամանք, պետք է իրենց մազերին քսեն  արեւապաշտպան միջոցներ, որպեսզի խուսափեն մազերը չափազանց շատ վնասելուց, որը կարող է հասցվել արեւի ճառագայթների կողմից, ինչպես նաեւ հարկավոր է օգտագործել մազերի համար հատուկ վերականգնողական դիմակներ:

3. Ամառային շրջանում խորհուրդ է տրվում սահմանափակել մազերը չորացնելու համար ֆեն օգտագործելը: Թող Ձեր մազերը չորանան բնական ճանապարհով: Խուսափեք նաեւ բիգուդիներ օգտագործելուց:

4. Մազերը լվանալիս խորհուրդ չի տրվում օգտագործել շատ տաք ջուր: Մի օգտագործեք շամպուն ամեն օր, քանի որ այն Ձեր մազերից «գողանում է» խոնավությունը: Օգտագործեք շամպուն յուրաքանչյուր երկրորդ օրը` մազերի խոնավությունը եւ փայլը պահպանելու համար:

5. Ամառային շրջանում սպիրտ պարունակող միջոցների օգտագործումը մազերի համար կարող է հանգեցնել արմատների վնասման եւ մազերի չորության: Սպիրտն առաջացնում է ջրազրկում եւ այդպիսով խլում է խոնավությունը Ձեր մազերից:

6. Ամառային շրջանի համար ընտրեք խոնավացնող շամպուն:

7. Շատ ջուր խմեք: Ջրի օգտագործումը օգնում է դուրս բերել օրգանիզմից բոլոր թունավոր նյութերը, որոնքGEXSRAH1 վնասում են մազերի առողջությանը: Այն նաեւ ապահովում է մազերի փայլը եւ խոնավացումը:

8. Չոր եւ փխրուն մազերը մերսեք ժոժոբի յուղով:

9. Լողավազան այցելելուց առաջ օգտագործեք մազերի համար նախատեսված յուղ: Ջուրը լողավազանում պարունակում է մեծ քանակությամբ քլոր, որը չորացնում է մազերը: Ուստի մազերը հարկավոր է խոնավացնել լողավազան մտնելուց առաջ: Օգտագործեք ամրացնող շամպուն, որը կօգնի լվալ քլորի մնացորդները Ձեր մազերից:

Բոլոր այս խորհուրդները օգտակար են ամառային շրջանում մազերի առողջությունը պահպանելու համար: Միշտ հիշեք, որ մազերի համար տնական միջոցներն ավելի արդյունավետ են եւ չեն թողնում վնասակար ազդեցություն:

 

Պատրաստեց Գ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում