livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

maska2ԴԻՄԱԿ` ԹԱՐՄ ՎԱՐՈՒՆԳՈՎ

 Ձվի սպիտակուցը հարել այնքան, մինչեւ լավ փրփրի, խառնել քերիչով անցկացրած կամ միքսերով հարած 2 ճաշի գդալ թարմ վարունգ: Փրփուրով քսածածկել մաքուր մաշկը (դեմքը, պարանոցը եւ կրծքի բաց մասերը). որպեսզի փրփուրը չհոսի, զանգվածը ծածկել բամբակի շերտով: Դիմակի ազդեցության տեւողությունը` 20 րոպե: Վարունգի փոխարեն կարելի է օգտագործել հատապտուղներ, նարինջ, բանան, թարմ լոլիկի հյութ:

 

ԲԱՆԱՆՈՎ ԴԻՄԱԿ

 Փափուկ բանանը պատառաքաղով տրորել եւ քսածածկել դեմքն ու պարանոցը, թողնել 20 րոպե:

 

ՄՐԳԱՀՅՈՒԹՈՎ ԴԻՄԱԿ

 Մեկ թեյի գդալ խտացրած կաթը խառնել մեկ թեյի գդալ թարմ մրգահյութի հետ (դեղձի, հատապտուղների,  նարնջի, գազարի, վարունգի կամ ձմերուկի), քսածածկել դեմքը եւ պարանոցը ու պահել 20 րոպե:

 

ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԴԻՄԱԿ ՉՈՐ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Դեղնուցը տրորել, կաթիլներով ավելացնել  մեկ ճաշի գդալ բուսական յուղ: Այնուհետեւ կրկին կաթիլներով ավելացնել կես նարնջի հյութ կամ մեկ թեյի գդալ մեղր: Դիմակով քսածածկել դեմքը ու պարանոցը, թողնել 15 րոպե:

 

ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԴԻՄԱԿ

Մեկ ձուն հարել միքսերով, ավելացնել երեք մեծ հատապտուղ կամ երեք մաքրած ծիրան, կամ միջուկը հանած մեկ խնձոր: Խառնուրդը միքսերով հարել այնքան մինչեւ փրփրի: Դիմակով քսածածկել դեմքը ու պարանոցը, թողնել 15-20 րոպե:

 

ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԴԻՄԱԿ

Մեկ ձուն հարել միքսերով, ավելացնել երեք մեծ հատապտուղ կամ երեք մաքրած ծիրան, կամ միջուկը հանած մեկ խնձոր: Խառնուրդը միքսերով հարել այնքան մինչեւ փրփրի: Դիմակով քսածածկել դեմքը ու պարանոցը, թողնել 15-20 րոպե:

 

 

maska1ՍՊԻՏԱԿՈՒՑՈՎ ԵՎ ԿԻՏՐՈՆՈՎ ԴԻՄԱԿ

Ձվի սպիտակուցը հարել այնքան, մինչեւ լավ փրփրի, ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ: Դիմակով քսածածկել դեմքը ու թողնել 20 րոպե: Սպիտակուցային դիմակից հետո մաշկը դառնում է կաթնագույն, այնպես որ` դիմափոշու անհրաժեշտություն չի լինում:

 

ԴԻՄԱԿ ՄԵՂՐՈՎ` ՍՊԻՏԱԿՈՒՑԻ ԵՎ ԱԼՅՈՒՐԻ ՀԵՏ

 Հարած ձվի սպիտակուցին աստիճանաբար ավելացնել մեկ թեյի գդալ մեղր, խառնել, ապա թանձրացնել ալյուրով`  մինչեւ շիլայանման դառնալը: Դիմակի ազդեցության տեւողությունը` 20 րոպե:

 

ՀՈՒՄ ԳԱԶԱՐՈՎ, ՍՊԻՏԱԿՈՒՑՈՎ ԵՎ ԱԼՅՈՒՐՈՎ ԴԻՄԱԿ

Քերիչով անցկացրած եւ լավ տրորած գազարը խառնել լավ հարած (փրփրած) սպիտակուցի հետ: Խառնուրդը թանձրացնել ալյուրով` մինչեւ շիլայանման զանգված ստանալը: Դիմակով քսածածկել դեմքը ու պարանոցը ու թողնել 15-20 րոպե:

Այս դիմակը փափկացնում է մաշկը, ձգում դեմքի ճարպագեղձերի անցքերը, բարձրացնում մաշկի տոնուսը:

 

ԴԻՄԱԿ ՄԵՂՐՈՎ` ՍՊԻՏԱԿՈՒՑԻ ԵՎ ԱԼՅՈՒՐԻ ՀԵՏ

 Հարած ձվի սպիտակուցին աստիճանաբար ավելացնել մեկ թեյի գդալ մեղր, խառնել, ապա թանձրացնել ալյուրով`  մինչեւ շիլայանման դառնալը: Դիմակի ազդեցության տեւողությունը` 20 րոպե:

 

ԴԻՄԱԿ` ԽՄՈՐԻՉՈՎ ԵՎ ԹԹՎԱՍԵՐՈՎ

20 գրամ խմորիչը խառնել թթվասերի (կամ կաթի հետ) մինչեւ դիմակի շիլայանման դառնալը, եւ քսել դեմքին: Դիմակի ազդեցության տեւողությունը` 20 րոպե: Այս դիմակն ունի ճարպազրկող ներգործություն, այն փափկացնում է  մաշկը եւ բարձրացնում տոնուսը:

 

maskaԴԻՄԱԿ` ԿԱԹՆԱՇՈՌՈՎ, ԹԹՎԱՍԵՐՈՎ ԵՎ ՍՊԻՏԱԿՈՒՑՈՎ

Կես գավաթ կաթնաշոռը խառնել քիչ քանակությամբ թթվասերի եւ հարած սպիտակուցի հետ` մինչեւ թանձր շիլա ստանալը: Դիմակով քսածածկել մաշկը եւ թողնել 15-20 րոպե:

Այս դիմակը շատ օգտակար է արեւայրուքից հետո բորբոքված կամ որեւէ այլ պատճառով գրգռված մաշկի համար:

 

ՁԳՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ

Ձվի սպիտակուցը լավ հարել, փրփուրը քսել ամբողջ դեմքին եւ պահել 20 րոպե: Սպիտակուցը լավ հարել, ավելացնել 3 թեյի գդալ բորաջուր եւ քսածածկել դեմքը, թողնել 20 րոպե:


Պատրաստեց Լիլիթ Եղիազարյանը

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում