livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

men skinՄի քանի հասարակ, բայց գործող միջոցներ, որոնք կօգնեն ձեզ կարգի բերել դեմքի մաշկը և դառնալ ավելի հմայիչ:


1.    Միշտ պահպանեք ջրային բալանսը:  Որպեսզի պահպանեք ջրային բալանսը, պետք է ամենաքիչը օրը 8 բաժակ ջուր խմել: Դա և՛ մկանների համար է լավ, և՛ դեմքի մաշկի:

2.    Ալկալային սնունդ ՝ առողջ ապրելակերպի հիմքը: Որպեսզի սնունդը օրգանիզմում լավ մարսվի, արյունը պետք է լինի մի փոքր ալկալային: Բայց մենք գիտենք, որ մեր ապրելակերպը ազդում է թթվա-ալկալային բալանսի վրա, և ի վերջո օրգանիզմը դառնում է թթվային: Որի արդյունքում մաշկը չորանում է, իսկ մազերը սկսում են բարակել: Որպեսզի այսպիսի բաներ չլինեն, օգտագործեք հում բանջարեղեն: Նաև ձեզ կօգնեն նուշը, թարմ կիտրոնը, ադամաթուզը ( բանանը ), լայմը և խնձորի քացախը:

3.    Կերեք շատ կանաչեղեն:  Եթե ցանկանում եք ունենալ առողջ մաշկ, ամեն օր կերեք կանաչեղեն:


4.     Ձեր սսնդի մեջ մտցրեք նաև ձկան յուղը և կտավատի սերմը:   Այս մթերքները խոնավեցնում են մաշկը ներսից և թուլացնում են բորբոքվածությունը: Խորհուրդ է տրվում օրական ուտել 2 ճաշի գդալ կտավատի սերմ կամ կտավատի սերմի յուղ: Նաև շաբաթական 2-3 անգամ պետք է ձուկ ուտել, ավելի լավ կլինի կա՛մ իշխան, կա՛մ սարդինա:

5.    Ուտել, առանց չափը անցնելու:  Մաշկը սով և չափից շատ կշտություն չի սիրում: Աշխատեք, որպեսզի ձեր կերած սսնդի կեսը լինեն բանջարեղեններ, իսկ մյուս կեսը ածխաջրեր և սպիտակուցներ: Եվ հիշեք, որ սպիտակուցը պետք է լինի ամենօրյա սննդի մեջ:


6.    Քրտինքը մաշկի համար առողջարար է:  Մաշկի համար առողջարար է քրտինքը: Օրը 15 րոպե դուք պետք է քրտնեք:

7.    Սովորեք հանգստանալ:   Բոլոր սթրեսսերը առաջին հեթրին արտացոլվում են արտաքին մաշկի վրա: Այդ պատճառով հանգստացեք, կամ էլ սովորեք հանգստանալ: Փորձեք լավ քնել, աշխատանքի վայրում կռիվներ չանել, և շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

 

Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/13621.html

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում