livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

srah6«Exclusive» խորագրում այս անգամ ռուսաստանաբնակ վարսահարդար, ոճաբան ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է, ով աշխատելով բազմաթիվ ճանաչված աստղերի հետ` ունի միայն իրեն բնորոշող յուրահատուկ ձեռագիրն ու մոտեցումը:

srah2- Ինչո՞ւ որոշեցիք բազմաթիվ մասնագիտություններից ընտրել հենց այս մեկը:

- Հստակ էր, որ իմ ուղին արվեստն է: Ինձ առանձնահատուկ նկատելի էր գեղեցիկը: Փոքրուց պատշգամբից հետեւում էի մեր շենքի ներքեւում գտնվող  գեղեցկության սրահին. նկատեցի, թե ինչքան կարեւոր նշանակություն ունի  սանրվածքը: Մարդը մտնում էր սրահ եւ դուրս գալիս լրիվ ուրիշ մարդ, գեղեցիկ սանրվածքով անգամ նրա քայլվածքն էր փոխվում: Այդ ժամանակ տարված էի պարարվեստով, բայց ինչպես ասում են` ճակատագիրն ինձ տարավ գեղեցկության սրահ:

srah3- Ձանձրալի չէ՞ ամեն օր առնչվել գեղեցկության հետ, թե՞ իրոք հաճույք եք ստանում Ձեր աշխատանքից:

- Գեղեցիկը եւ արվեստը չեն կարող ձանձրացնել: Ամեն մարդ անհատ է եւ պահանջում է յուրովի մոտեցում, այսինքն` նոր թեմա է ստեղծագործության համար:

- Ձեր մասնագիտության մեջ ո՞րն է Ձեզ համար ամենասիրված պահը` իհարկե, բացառելով վարձատրությունը:

- Երբ ես կարողանում եմ մարդկանց պարգեւել փոքրիկ տոն, ու ինձ հրաժեշտ տալիս իրենց զգում են օրվա աստղ: Դա ինձ համար ամենաբարձր գնահատականն է, այսինքն` ես կատարել եմ իմ առաքելությունը:

- Հեշտ է աշխատել կանա՞նց, թե՞ տղամարդկանց հետ:

- Յուղաներկով է հեշտ նկարե՞լ, թե՞ ջրաներկով...(ծիծաղում է- Կ.Գ.), տարբեր է մոտեցումը եւ տեխնիկան: Ինձ համար ավելի հետաքրքիր է, որ ես աշխատում եմ ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց հետ:

- Աշխատել եք բազմաթիվ ճանաչված անձնավորությունների հետ, նրանց մեջ ունե՞ք Ձեր ֆավորիտը:

- Անկեղծանամ` այո: Իմ ֆավորիտը նաեւ իմ մուսան է, անվանապես չնշեմ, բայց նրա հետ աշխատելիս, կարծես թե, լիցքավորվում եմ:

srah5- Ձեր կարծիքով, նորաձեւ լինելը այսօր անհրաժեշտությո՞ւն է, թե՞ այնուամենայնիվ, պետք չէ այդքան լուրջ վերաբերվել այդ ամենին:

- Պատահական չէ, որ կա նման հասկացություն. մարդկությունը նորաձեւությանը հետեւել է իր ծագման օրից: Ստացվում է, որ մարդն ունի դրա կարիքը, իսկ եթե ունի, ուրեմն` անհրաժեշտ է: Այդ անհրաժեշտությունը այսօր ավելի շեշտակի է, իզուր չէ, որ մարդկության գերակշիռ մասը խիստ հետեւում է նորաձեւությանը: Այսինքն` արտաքին տեսքը, հագուստը, սանրվածքը շատ բան է պատմում մարդու մասին, նաեւ տալիս է ինքնավտահություն ու հարթում շատ ճանապարհներ:

- Ունե՞ք գեղեցիկ լինելու որեւէ բանաձեւ:

- Աստված մարդուն ստեղծել է յուրովի ու գեղեցիկ, բավական է չկորցնել յուրահատկությունը եւ ընդգծել Աստծո ստեղծած գեղեցկությունը:

srah1- Ի՞նչը կարող է Ձեզ ներշնչել գեղեցիկ սանրվածք կամ կերպար ստանալու համար:

- Պատկերացրեք, որ ներշնչանքի աղբյուրները շատ են` սկսած եղանակից մինչեւ սպասարկվող մարդու աուրան, որը ստեղծում է տրամադրություն ու տալիս ստեղծագործական նոր շունչ:

- Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց:

- Հայ կանայք թող շարունակեն լինել նորաձեւ` իրենց իսկ անհատականության մեջ, չկորցնելով նաիրյան գեղեցկությունը, երբեք չդավաճանեն իրենք իրենց` քաղաքում լավը համարվող անհայտ ծագման նորաձեւության հետ:

Զրույցը ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում