livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

altՀալվեն մազերի խնամքի համար ամենահասանելի եւ արդյունավետ բնական միջոցներից է: Ունենալով հարուստ բաղադրություն՝ վիտամիններ, միկրոտարրեր, սնուցող նյութեր, հալվեն խնամում է մազերը, օգնում է ազատվել թեփից եւ կանգնեցնել մազաթափությունը, արագացնում է աճը եւ հաստացնում է մազը:

Առաջարկվող մազերի դիմակների բաղադրատոմսերը հեշտ է պատրաստել տան պայմաններում:

Դիմակ՝ մազերի աճի համար:

Խառնե՛ք մեկ 1 ճ.գ. հալվեի հյութը 1 ճ.գ. գերչակի յուղին, 1 ձվի դեղնուցին եւ եղինջի եփուկին: Այնուհետեւ ճզմե՛ք սխտորի մի քանի պճեղ եւ խառնե՛ք մյուս բաղադրիչներին: Ստացված դիմակը տարածե՛ք մազերի երկայնքով՝տրորելով արմատները: Գլուխը փաթաթե՛ք թաղանթով եւ տաք շալով: Թողե՛ք կես ժամ: Այնուհետեւ լվացե՛ք սովորական շամպունով:

Սնուցող դիմակ չոր մազերի համար

Խառնե՛ք մի քանի գդալ հալվեի հյութը կամ խյուսը 1 ձվի հարած դեղնուցի, 1 ճ.գ. մագարիկոնի յուղի (репейное масло)եւ կես թ.գ.ձեթի մեջ ավելացրած  A եւ E վիտամինների հետ: Լավ խառնե՛ք բաղադրիչները եւ ավելացրե՛ք մի քանի գդալ թթվասեր կամ մածուն:Դիմակը առատորեն քսե՛ք մազերին, փաթաթե՛ք գլուխը թաղաթով եւ թողե՛ք 1 ժամ: Այս դիմակը անհրաժեշտ է օգտագործել շաբաթը 2 անգամ: Բացի խոր սնուցող հատկությունից, այս դիմակը խոնավեցնում է մազերը եւ վերադարձնում փայլն ու ուժը:

Դիմակ՝ թորշոմած մազերի համար

Այս դիմակը թուլացած եւ վնասված մազերի համար է:Օգտագործելով այս դիմակը մեկ ամսվա ընթացքում ամեն անգամ գլուխը լվանալուց առաջ՝ Դուք կվերականգնե՛ք Ձեր մազերի նախկին գեղեցկությունը: Դիմակի համար անհրաժեշտ է պատրաստել կռատուկի արմատների(лопух) եւ երիցուկի ծաղիկների թունդ եփուկ, որի մեջ թրջել սեւ չորհացի մեծ կտոր: Խառնուրդը զտել խոշոր մաղով, խառնել հարած դեղնուց եւ 2 ճ.գ. հալվեի հյութ, 1 ճ.գ. լիմոնի հյութ եւ 1ճ.գ. գերչակի յուղ: Եթե առկա է մազաթափություն, դիմակին ավելացրե՛ք 1 ճ.գ. քերած սոխ: Բաղադրիչները լավ խառնե՛ք եւ թողե՛ք մազերի վրա 1 ժամ:

Սնուցող ամրացնող դիմակ

Այս դիմակը խորհուրդ է տրվում մազաթափության ժամանակ: Անհրաժեշտ է հարել 2 դեղնուց, ավելացնել 2 ճ.գ. հալվեի հյութ, 1 թ.գ. մանանեխի փոշի եւ 2 ճ.գ. յուղոտ կաթի սեր: Լավ խառնել եւ առատ քսել մազերին՝ տրորելով արմատները: Դրական արդյունք ստանալու համար՝ գլուխը պետք է փաթաթել թաղանթով եւ տաք շալով: Կուրսը՝ 12 ընթացակարգ է գլուխը ամեն անգամ լվանալուց առաջ:

Մազերի վերականգնող դիմակ

Այս դիմակը կարելի է օգտագործել ամենշաբաթյա մազերի խնամքի համար մազերի ցանկացած տեսակի համար: Պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել 2 ճ.գ. հալվեի հյութ, խառնել 2 ձվի հարած դեղնուցին, 1 ճ.գ. գերչակի յուղի եւ 2 Ճ.գ. կոնյակի հետ: Դիմակը առատորեն տարածել մազերով եւ թողնել 40 րոպե: Այնուհետե լվանալ սովորական շամպունով եւ ողողել երիցուկի եփուկով:

Իսկ եթե դիմակը պատրաստելու ժամանակ չունեք, իսկ մազերը պահանջում են սնուցում եւ վերականգնում, պարզապես տրորեք գլխամաշկը հալվեի կտրած տերեւով. մազարմատները կներծծեն տերեւի բոլոր օգտակար նյութերը: իսկ տարածելով հյութը մազերի երկայնքով՝ դուք մազերը կդարձնե՛ք  ավելի փայլուն  եւ մետաքսյա:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում