livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

mazՇատ կանայք նկատում են, որ ձմռանը եւ աշնանը իրենց մազերի վիճակը շեշտակիորեն վատանում է. շուտ կեղտոտվում են, կորցնում փայլը եւ սկսում են ճյուղավորվել: Ինչպե՞ս խուսափել նման տհաճ երեւույթներից:

ԸՆԴՈՒՆԵ՛Ք ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

Աշունը եւ ձմեռը ավիտամինոզի ժամանակն է, որը բացասաբար է ազդում եղունգների եւ մազերի վիճակի վրա: Շատ հաճախ հենց վիտամինների պակասի պատճառով ձեր մազերը դառնում են անդուր եւ դյուրաբեկ: Այդ տհաճ երեւույթներից ապահովագրվելու համար ընդունեք կիսավիտամիններ, որոնց կազմում պարտադիր պետք է լինեն A, E, C եւ B վիտամիններ: Ցանկության դեպքում կարող եք անցնել վիտամինաթերապիայի կուրս մոտակա համաբուժարանում:

Մի՛ մոռացեք սնել մազերը վիտամիններով: Դեղատանը կարելի է ձեռք բերել ճարպը վերացնող A եւ E վիտամիններ: Դրանցով կարելի է հարստացնել մազերի համար պատրաստի դիմակը կամ խառնել այն կռատուկի յուղի հետ եւ քսել մազերին` ամբողջ երկարությամբ: Ստացված պարունակությունը անհրաժեշտ է թողնել մազերի վրա 10-15 րոպե, որից հետո խնամքով լվանալ: Մի քանի շաբաթ անց ձեր մազերին կվերադառնա կորած փայլը, իսկ նրանց ծայրերը շատ ավելի լավ տեսք կունենան:

Մի՛ մոռացեք, որ վիտամինների հիմնական աղբյուր են մրգերն ու բանջարեղենը, ուստի, աշխատեք ամեն օր ուտել միրգ կամ բանջարեղեն: Դա ոչ միայն դրականորեն կանդրադառնա ձեր մազերի վիճակի վրա, այլ նաեւ կօգնի ձեզ ամրացնել իմունիտետը:

 

ՄԱՔՐԵ՛Ք ՄԱԶԵՐԸ

Ձմեռը այնպիսի ժամանակ է, երբ մազերն արագ կեղտոտվում են: Դրանից խուսափելու համար ամիսը երկու-երեք անգամ լվացեք մազերը թեփի դեմ շամպունով` նույնիսկ եթե դրանով չեք տառապում:

Եթե նկատել եք, որ ձմռանը ձեր մազերը կեղտոտվում են շատ ավելի հաճախակի, քան ամռանը, ապա փորձեք ավելի հաճախ լվանալ գլխարկը: Եթե ձեր գլխարկը չի կարելի լվանալ, նրա ներսի մակերեւույթը մշտապես մշակեք զանազան մաքրող լուծույթներով: Հետեւեք, որպեսզի նման մշակումից հետո լուծույթի մասնիկները գլխարկում չմնան. շփման դեպքում կարող են մազաթափում եւ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:

 

ԽՈՆԱՎԱՑՐԵ՛Ք ՄԱԶԵՐԸ

Ձմռանը, երբ օդը փողոցում սառն է, իսկ ներսում` տաք եւ չոր, ձեր մազերը, ինչպես երբեք, խոնավության կարիք են զգում: Մազերի խոնավացման առաջին քայլը կլինի ձեր տան միկրոկլիման նորմալացնելը: Կենտրոնական ջեռուցման ցանկացած մարտկոց չորացնում է ձեր տան օդը: Այն խոնավացնելու համար ձեռք բերեք օդի խոնավացուցիչ կամ պարզապես ամրացրեք մարտկոցի տակ ջրով ափսե:

Օգտագործե՛ք մազերի խնամքի համար նախատեսված խոնավացնող միջոցներ. եթե ամռանը ձեր մազերը հատուկ միջոցների կարիք չէին զգում, ապա ձմռանը դրանք շատ անհրաժեշտ կլինեն:

 

ՊԱՀՊԱՆԵ՛Ք ՄԱԶԵՐԸ

Շատ կանայք համոզված են, որ ձմռանը եւ աշնանը կարող են գոյատեւել սովորական ռեժիմով: Դա այդպես չէ: Ձմռանն անհրաժեշտ է որքան հնարավոր է հազվադեպ գանգրացնել մազերը, գործածել տաքությամբ չորացնող ֆեն, մազերի համար փոքր արդուկ. այդ սարքերը սաստիկ չորացնում են մազերը, իսկ ձմռանը մազերին  շատ խոնավություն է անհրաժեշտ: Սառնամանիքի ժամանակ կրեք գլխարկ. մազերը դժվար են տանում բացասական ջերմաստիճանները: Ոչ մի դեպքում փողոց դուրս մի եկեք, եթե այնտեղ ցուրտ է, իսկ ձեր մազերը դեռեւս մինչեւ վերջ չեն չորացել: 

 

ԵՎ ՎԵՐՋՈՒՄ

 

* Եթե դուք նկատել եք, որ մազերը դարձել են արագ կեղտոտվող, կարելի է օգտագործել չոր շամպունը: Նա գերազանց ներծծում է ճարպը, իսկ այն կարելի է հեռացնել սանրի կամ ֆենի միջոցով

* Գլուխը լվանալու ժամանակ անպայման օգտագործեք խոնավացնող շամպուններ կամ դիմակներ եւ երբեք մի՛ լվացեք դրանք տաք ջրով, որպեսզի տարբեր կողմեր ցցված մազերի էֆեկտ չստացվի:

* Թեփի հայտնվելուց խուսափելու համար օգտագործեք այսպիսի ժողովրդական միջոց. խոնավ մազերի վրա անհրաժեշտ է քսել 30 մլ խնձորի քացախի, 250 մլ ջրի խառնուրդ, որը 5 րոպեից հետո պետք է լվանալ:

* Մազարմատների ամրացման համար լվանալու վերջում այն շփեք սառը ջրով:

* Որպեսզի աշնանը եւ ձմռանը մազերը չկորցնեն իրենց փայլն ու մետաքսայնությունը, պարբերաբար օգտագործեք այսպիսի դիմակ. խառնեք 2 ճաշի գդալ շամպուն, 1 ձու եւ 1 ճաշի գդալ լուծված դոնդող: Խառնուրդը դրեք  գլխին` հավասարաչափ քսելով մազերի ամբողջ երկարությամբ, 5-7 րոպե հետո լվացեք:

 


Պատրաստեց Գ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում