livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

 

 

Առավել ուշադիր խնամքի կարիք ունի մաշկը ձմռանը` ելնելով մի շարք անբարենպաստ գործոնների առկայությունից` ցուրտ, քամի, տներում առկա չոր օդ, որոնք վնասում են մաշկի պաշտպանիչ շերտը: Այդ մասին«Իրավունքի» հետ զրույցում ասաց մաշկաբան ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

Բժշկի փոխանցմամբ՝ ցրտի ազդեցությամբ հաստանում է մաշկի մակերեսային շերտը` էպիդերմիսը, սառը, խոնավ օդը, քամին ջրազրկում են մաշկը, իջնում է ճարպագեղձերի աշխատանքը, որի հետևանքով մաշկը չորանում և կոպտանում է: Այս գործոնները բերում են նաև մաշկի վաղաժամ ծերացման:
«Ձմռանը լվացվելուց խորհուրդ չի տրվում օգտագործել ծորակի ջուր և օճառԿոշտ ջուրըպարունակում է մագնեզիումի և կալցիումի աղերորոնք մաշկի վրա անլուծելի շերտ ենառաջացնումՃարպոտ մաշկի դեպքում այն առաջացնում է բորբոքումիսկ չորի դեպքում`թեփոտումԽորհուրդ է տրվում օգտագործել մաքրող կաթիկներ և տոնիկներորոնք չենպարունակում սպիրտ»,- բացատրեց մաշկաբանը:

Վ. Ներսիսյանը նկատեց, որ տանից դուրս գալիս պետք է օգտագործել «ձմեռային» նրբաքսուքներ (կրեմներ), որոնց հատուկ բաղադրամասերը պաշտպանում են մաշկը, իսկ տուն վերադառնալիս օգտագործել խոնավացնող քսուքներ: «Հատուկ խնամքի կարիք ունի ձեռքերի մաշկըՔանի որ այսհատվածում ճարպագեղձերը քիչ ենապա պարզ էոր ջրաճարպային պաշտպանիչ շերտն այստեղթույլ է արտահայտվածհետևաբար այս հատվածի մաշկը ավելի խոցելի է ձմռան անբարենպաստգործոնների առաջՁեռքերը լվալ խոնավացնող օճառովօգտագործել խոնավացնող քսուքներ ևանպայման հագնել բամբակյա ձեռնոցներ»:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում