livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

maz3Մազերի խնամքը կարեւոր հանգամանք է հատկապես կականց եւ աղջիկների համար: Երկար մազերը խնամք են պահանջում, իսկ բոլոր ժամանակներում երկար մազերը միշտ էլ նորաձեւ են եղել, հատկապես` վերջին շրջանում: Ուստի, ձեր մազերի խնամքն ապահովելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ձեր մազերն ինչ որակի են, ապա նոր օգտագործեք նրանց համապատասխան քսուքներ ու լվացման հեղուկներ: Եվ հիշեք, միշտ չէ, որ ընկերուհու կամ բարեկամի առաջարկած քսուքներն ու լվացման հեղուկները համապատասխանում ձեր մազերին:

ՃԱՐՊՈՏ ՄԱԶԵՐ- Երբ մաշկի ճարպարտադրությունը չափազանց առատ է, մազերն արագ ճարպոտվում են, ծանրանում, կեխտոտվում եւ դժվար են սանրվում: Հաճախակի լվացումները մի կողմից մաքրում են մազերը, բայց մյուս կողմից ակտիվացնում են ճարպագեղձերը, որ սկսում են ավելի շատ ճարպ արտադրել: Նման դեպքերում պետք է աշխատեք վերականգնել խախտված հավասարակշռությունը: Օգտագործել հատուկ` ճարպոտ մազերի համար նախատեսված, գրգռող օճառահեղուկներ:

ՉՈՐ ՄԱԶԵՐ- Ձեր մազերը խամրած են, անփայլ, կպչում են սանրի ատամներին, հեշտությամբ կոտրատվում: Ձեր ճարպագեղձերն «ալարկոտ են»: Թերեւս ծովը, արեւը, քամին արել են իրենց գործը… Անհրաժեշտ է հոգալ մազարմատները սնուցող տարրերի պակասը լրացնելու մասին: Ճիշտ սնուցման դեպքում ձեր մազերը կվերագտնեն իրենց առողջ փայլը: Օգտվեք չոր մազերի համար նախատեսված օճառահեղուկներից:

ՆՈՐՄԱԼ ՄԱԶԵՐ- Դուք առողջ, ճկուն, փայլուն մազեր ունեք: Դրանք ստանում են ճարպի անհարժեշտ քանակը, լավ են աճում (ամիսը միջին հաշվով 1 սմ), ժամանակին համալրվում են: Աշխատեք պահպանել ձեր մազերի բնական թարմությունը: Հաճախակի լվացումների դեպքում չմոռանաք օգտվել մեղրի պարունակությամբ օճառահեղուկներից:

ԿՈՇՏ, ՉՈՐ ՄԱԶԵՐ- Հոգնածության, հոգեկան գերլարումների, ախտոտվածության ազդեցության տակ մազերը կարող են բոլորովին ջրազրկվել: Նման դեպքերում դրանք փորձում են իրենց ճկունությունը, խճճվում կտրատվում, ճյուղավորվում են: Ուստի,

ԽՈՒՍԱՓԵՔ ԱՆԿԱՆՈՆ ԼՎԱՑՈՒՄՆԵՐԻՑ

maz1

Ամենակարեւորը` գտեք ձեր մազերին ամենահարմար լվացահեղուկը, աշխատեք չգրգռել մազարմատները:

ՄԱԶԵՐԸ ՑԱՅԵԼՈՒՑ ՋՈՒՐ ՄԻ ԽՆԱՅԵՔ

Մազերը ցայեք գոլ ջրով: Եթե չեք վախենում, սառը ցնցուղ ընդունեք…

ԶԳՈՒՇԱՑԵՔ ՄԱԶԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԻ ԳՈՒՆԱԹԱՓՈՒՄՆԵՐԻՑ

Հիշեք, որ ոչինչ չի փոխարինի  ձեր մազերի բնական տեսքին:

ՍԱՆՐՎԵԼԻՍ ԵՌԱՆԴՈՒՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ՄԻ ԿԱՏԱՐԵՔ

Կարող եք վնասել ձեր մազերը: Սանրվեք «թեթեւ ձեռքով»:

ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿՏՐԵՔ ՁԵՐ ՄԱԶԵՐԻ ԾԱՅՐԵՐԸ

4-6 շաբաթը մեկ կտրեք մազերի ծայրերը, նույնիսկ եթե մազերը երկարացնելու մեծ ցանկություն ունեք:

 

ՁԵՐ ՄԱԶԵՐԸ ԳԵՂԵՑԻԿ ԵՆ

 

Ցավոք այդպիսի հաճոյախոսություն ոչ հաճախ ենք լսում, իսկ ինչո՞ւ: Առաջին հերթին գլուխը ոչ ճիշտ լվանալու պատճառով: Չէ՞ որ դա մազերի խնամքի համար ամենակարեւոր պայմաններից մեկն է: Ճիշտ լվանալը լավացնում է արյան շրջանառությունը եւ մաշկի նյութափոխանակությունը, նորմալացնում ճարպագեղձերի գործունեությունը: Գրեթե միշտ լվանում եք ձեր գլուխը տաք եւ կոշտ ջրով, շատերը` տնտեսական օճառով: Այդ ամենը չափից ավելի չորացնում է ե՛ւ մաշկը, ե՛ւ մազերը: Եվ ձեր մազերը դառնում են անփայլ, փխրուն, ծայրերը երկատվում, կոտրատվում են, իսկ գլխի մաշկը թեփոտվում է, առաջանում է քոր: Ավելի լավ է գլուխը լվանալ գոլ կամ հաճելի տաք ջրով: Կոշտ ջուրը, սովորաբար, փափկացնում են` երկարատեւ եռացնելով կամ ավելացնելով 2 թեյի գդալ կերակրի սոդա, մեկ թեյի գդալ անուշադրի սպիրտ, 1 թեյի գդալ բորակ կամ 2 թեյի գդալ գլիցերին 2 լիտր ջրին:

maz2Ընտրեք ձեր մազերին համապատասխան օճառահեղուկ:

Չոր եւ հատկապես ներկած մազերը լվանալուց առաջ 10 րոպե գլխի մաշկը մերսեք ուխտափշի, գերչակի, վուշի, կամ կանեփի ձեթով: Որպեսզի ձեթը լավ ներծծվի, մերսումից հետո մազերը տրորեք գոլորշու վրա:

Լվանալուց հետո ցանկալի է մազերը ցողղել երիցուկի, եղինջի, կռատուկի, կեչու տերեւների, դաղձի թուրմով (2 թեյի գդալ կտրտած խոտի եփուկը 1 բաժակ ջրում): Ճարպոտ մազերը կարելի է ցողղել թունդ եփած թեյով, կաղնու կեղեւի կամ եղինջի եփուկով:

Որպեսզի չոր մազերը չկոտրատվեն, կարելի է ցողղել եղեսպակի, խատուտիկի, եզան լեզվի թուրմով (1 ճաշի գդալ մանր կտրտած բույսերի եփուկը մեկ բաժակ ջրում):

Եթե ոչ ճիշտ ներկելու, գունազրկման կամ արեւի տակ երկար մնալու պատճառով մազերը բարակել եւ կոտրատվում են, մի ընկճվեք: Խմեք Ա վիտամին, մազերի ծայրերը կտրեք, իսկ գլխի մաշկին ամեն օր ներմերսեք մեկական թեյի գդալ ուղտափշի եւ գերչակի ձեթի եւ կիտրոնի կամ կեչու հյութի հետ պատրաստված խառնուրդ` 2 թեյի գդալ:

ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ- Գլուխը լվանալու նախորդ երեկոյան դիմակ պատրաստեք ձվի դեղնուցով, 1 ճաշի գդալ մայոնեզով, 1 թեյի գդալ մեղրով եւ 2 կճեպ սխտորով: Լվանալուց հետո մազերը ցողղել եղինջի թուրմով (500 գրամ եղինջն եփել 0,5 լիտր ջրում, թրմել, քամել):

ՃԱՐՊՈՏ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ- Լվանալուց 30 րոպե առաջ գլխամաշկին ներմուծեք 1 թեյի գդալ մեղրից, դարահալվեից, 1 թեյի գդալ կիտրոնի հյութից, 1 կճեպ տրորած սխտորից պատրաստված խառնուրդը:

Այսպես հետեւելով խորհուրդներին` շուտով կլսեք այդքան ցանկալի հաճոյախոսությունը` Ձեր մազերը գեղեցիկ են:

 

ԱԶԴՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՍՆՈՒՆԴԸ ՄԱԶԵՐԻ ՈՐԱԿԻ ՎՐԱ

 

maz

Պարզվում է` այո: Մազերի հետ կապված շատ գերխնդիրներ հանդիսանում են սխալ սննդի արդյունք: Օրգանիզմում եղած երկաթի քանակությունը մեծ ազդեցություն ունի մազերի որակի վրա: Կարեւոր է նաեւ, թե ե՞րբ եք սնվում: Ուտելուց 4 ժամ հետո օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, եւ դրանից առաջինը տուժում են մազերը:

Պարզվում է` մազերը նույնպես կարիք ունեն հանքանյութերով, հատկապես երկաթով եւ վիտամիններով հարուստ սննդի: Ավելի քիչ յուղ, ավելի շատ մրգեր, բանջարեղեն եւ սպիտակուցներ: Ցանկալի է 4 ժամը մեկ թեթեւակի սնվել, գերադասելի է` մրգեղեն: Փորձեք եւ ինքներդ կհամոզվեք, որ ձեր մազերի որակն անհամեմատ լավանում է: Իսկ դա իր հերթին կբարձրացնի ձեր տրամադրությունը, ինչը կնպաստի ձեր մազերի եւ առողջ օրգանիզմի ներդաշնակ գոյությանը:


Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում