livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

medalԱյսօր լրագրողների հետ հանդիպեց իսպանացի գրող ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՉԸ, ով հայտնի լինելով հատկապես իր պատմավեպերով այս անգամ անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը:

Աշխատանքն իրենից ներկայացնում է երեք վեպերից կազմված եռագրություն՝ , և , որոնցում ամբողջացված տարբերակով ներկայացվում են 1915թ.-ին Հայոց ցեղասպանության զոհ դարձած ընտանիքների պատմություններ, որոնց հերոսները իրենք են հեղինակին պատմել իրենց ապրած օրերը և հենց վերջիններիս խնդրանքով էլ լույս են տեսել գրքերը: Մինչև հայերեն տարբերակով լույս տեսնելը եռագրությունը ներկայացվել է իսպաներեն և ռուսերեն, այժմ` կատարվում են նաև ֆրանսերեն թարգմանությունները: Հարցին, թե ինչքանո՞վ է հեղինակը ծանոթ Հայոց պատմությանը և արդյոք աշխատության մեջ ներկայացվո՞ւմ են  ոճրագործության պատճառները, իսպանացի հեղինակը պատասխանեց. «Մինչև աշխատանքին անցնելը մանրամասն ուսումնասիրել եմ Հայոց պատմությունը,  պատմագրական սխալներից խուսափելու համար»:

Հունիսի 24-ին Գոնսալո Գուարչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կպարգևատրվի Մովսես Խորենացի շքանշանով, իր կատարած հայանպաստ գործունեության համար:

ԱՆՆԱ ԽԱՉՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում