livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

alt"Պարույր Սևակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդն անմահներից մեկն է աշխարհում…" Վազգեն Առաջին

Հայաստանի Ազգային գրադարանը և ՀՀ Գրողների Միությունը կազմակեպել էին հուշ-ցերեկույթ նվիված մեծ բանաստեղծ և պոետ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին:

Սևակը ապրեց ընդհամենը 47 տարի և արդեն 43 տարի մեզ հետ չէ, սակայն ինչպես գրականագետներն են նշում` ոչ մի օր Սևակը բացակա չի եղել և այս ներկա-բացակայի մեջ նա միշտ ներկա է եղել: 2014 թվականը ազդարարվեց Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումներով, որոնք մեկնարկեցին գրողի տուն-թանգարանից և շարունակվում են առ այսօր: Միջոցառմանը ներկա գրականագետները, Սևակի գրչի սիրհարները ասմունքեցին, հուշեր պատմեցին և պարզապես խոսեցին Սևակ մարդու և Սևակ գրողի մասին:

Գրողների Միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ բնորոշմամբ, Սևակը այն գրողն է, ով Եղիշե Չարենցի ողբերգական մահից հետո կարողացավ պահել ու պահպանել հայ գրականույթունը դժվար տարիներին."Այսօր Պարույր Սևակի գրականությունը մեր պոեզիայի գանձարանում իր ուրույն տեղն ունի: Սևակի նման բանաստեղծներին ժողովուրդը սիրում է` իր մեջ ունենալով նրա պոեզիայի արձագանքը":

Գրականագետ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ էլ հիշեց մի դեպք Հավաննես Շիրազի և Պարույր Սևակի մասին`"Գրողների միությունում ժողով էր, որը նախագահում էր Պարույր Սևակը, altներկա էին բազմաթիվ գրողներ, անվանի բանաստեղծներ: Ժողովը սկսվելուց որոշ ժամանակ անց, դահլիճ մտավ Հովհաննես Շիրազը և նստեց ոչ թե նախագահությունում այլ` դահլիճում: Նրան տեսնելով Սևակը ասաց, որ բարձրանա նախագահություն, քանի որ նրա տեղն այնտեղ է: Շիրազը՝ Սևակին ուշադիր լսեց և ասաց,-որտեղ ես կնստեմ, նախագահությունն էլ այնտեղ կլինի",-հիշում է գրականագետը: Սա երկու հանճարեղ մարդկանց կյանքից մի փոքրիկ դրվագ էր, հանճարներ, ովքեր ծնվեցին և ապրեցին միայն ժողովրդի համար և նրա ցավերով": Դավիթ Գասպարյանի խոսքով Սևակի մասին շատ կարելի է խոսել և պետք է խոսել, քանի որ այսօր ազգային արժեքները իրենց տեղը զիջում են այլ արժեքների, որոնք ընդհանրապես մերը չեն. "Իսկ Սևակը և նրա ստեղծագործությունները մեզ համար բարձրագույն արժեքներ են",-ընդգծում է Գասպարյանը:

Ինչպես Մարտիրոս Սարյանն է ասել` Պարույր Սևակին ժոովուրդը ծնեց մաքառման գնով և ժամանակին, որպեսզի նրա միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Սևակի նման մեծությունների` ժողովուրդը հեշտությամբ չի ծնում, և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից: Ապրում է և շարունակելու է ապրել հայ ժողովուրդը, ուրեմն ապրում են և այն հանճարները, այն ՍԵՎԱԿՆԵՐԸ, ովքեր դուրս են եկել հայ ժողովրդի ծոցից:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում