livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

groxԱմփոփվեց տարվա լավագույն պատմվածքի «Արձակ 2013» մրցույթի արդյունքները, որն արդեն երրորդ տարին է ինչ անցկացվում է` նպատակ ունի խթանել արդի հայ պատմվածքի զարգացմանը և հասարակության հետաքրքությունը ընթերցանության հանդեպ: Այս տարի մրցույթին ներկայացվել է 102 պատմվածք, որոնցից ժյուրին (կինոգետ Զավեն Բոյաջյան, լեզվաբաններ Դավիթ Գյուրջինյան, Նարինե Վարդանյան,գրականագետներ Հայկ Համբարձումյան, Գոհար Աքելյան,գրաքննադատ Հասմիկ Հակոբյան և մանկագիր Նունե Թորոսյան) ընտրել է 21 ստեղծագործություն, որոնք անցել են եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ փուլ անցած պատմվածքները մրցույթի կազմակերպիչների կողմից արժանացան խրախուսական նվերների և պատվոգրերի, մրցույթի հովանավորները նույնպես իրենց համար առանձնացրել էին հեղինակների, որոնց հանձնեցին հատուկ պարգևներ:

Տարվա լավագույն «Արձակ 2013» մրցույթն ունեցավ երեք մրցանակակիրներ`Արփի Ոսկանյան` «Ողջերին թող ողջերը թաղեն», Համբարձում Համբարձումյան` «Համլետի հոր ուրվականը», Նարինե Կռոյան`«Ցեցի դեղը», որոնք «Անտարես>> հրատարակչության կողմից արժանացան 100-հազարական դրամ պարգևի:

Այս տարի մրցույթն ունեցավ նաև երկու հատուկ մրցանակ` 50-հազարական դրամի արժանացան Անրի Գրիգորյանը` «Սիեստա» և Մերի Մկրտչյանը`«Շպերունգ» պատմվածքների համար:

Համբարձում Համբարձումյանը սկսել էր իր «Երևանյան պատմություններ» շարքը, երբ տեղեկացավ մրցույթի մասին: Նրա բնորոշմամբ մրցույթները խթանում են, որպեսզի ծույլ հեղինակները և գրողները նստեն ու աշխատեն: ««Համլետի հոր ուրվականը» արտագաղթի թեմային է անդրադառնում, որդին օտար երկրից վերադառնում է Հայրենիք մորը հուղարկավորելու համար և սկսում է կապվել Հայաստանի հետ: «Երևանյան պատմություներ» շարքը ունի հենց այդ նպատակը`շոշափել արդի թեմաներ»,-անդրադառնալով իր պատմվածքին նշեց Համբարձում Համբարձումյանը:

Նարինե Կռոյանի «Ցեցի դեղը» պատմվածքը սոցիալական բնույթի է, որտեղ ներկայացված են այսօրվա սոցիալական խնդիրները, գյուղական կյանքը, ինչպես նաև շոշափում է բոլորի համար ցավոտ թեմա`արտագաղթը:«Պատմվածքի վերնագիրը ունի փոխաբերական իմաստ: Արդիական պատմվածք եմ գրել, որը նոր է բովանդակության առումով, քանի որ արտագաղթի թեման հիմնականում հոդվածներում է արծարծվում»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Նարինե Կռոյանը:

Ըստ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի ամենամյա այս մրցույթը հնարավորություն է տալիս հեղինակներին իրենց ստեղծագործությունները ներկայացնել հասարակության ավելի լայն շերտերի: Մրցույթը կլինի շարունակական և կշարունակի բացահատել նոր անուններ և ժամանակակից լավագույն ստեղծագործություններ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում