livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altԻնչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` ամերիկացի գրող ՋՈՐՋ ՍՈՆԴԵՐՍԸ դարձել է բրիտանական նոր գրական մրցանակաբաշխության`«Фолио» առաջին հաղթողը: «Фолио» մրցանակը տրվում է Բրիտանիայի և այլ երկրների գրողներին և հիմնադրվել է նախորդ տարի:

Գրական մրցանակի հիմնադիր Էնդրյու Քիդդը կարծում է, որ այս մրցանակը ավելի շատ գիտական է և այն կարող է ստանալ ցանկացած երկրի գրող, ով գրում է անգլերենով և տպագրվում Բրիտանիայում: Մրցանակակիրների ցուցակում տեղ են գտել հինգ ամերիկացի, երկու բրիտանացի և մեկ կանադացի գրողների անուններ: Արդյունքում հաղթող է ճանաչվել Ջորջ Սոնդերսի «Դեկտեմբերի 10» պատմվածքների ժողովածուն: Ինչպես նշում են բրիտանական լրատվամիջոցները, այն որ ժյուրիի ընտրությունը կանգ է առալ հենց այս ստեղծագործության վրա, կարող է Բրիտանիայում առաջացնել մեծ հետաքրքրություն կարճ պատմվածքների նկատմամբ: Սոնդերսը պարգևատրվել է 40 հազ. ֆունտ ստեռլինգով: «Այս պատմությունները գրված են շատ հմտորեն և խորը, մենք կասկած չունենք, որ տարիների ընթացքում դրանց արժեքը ավելի կմեծանա»,- ասել է ժյուրիի անդամ, բանաստեղծուհի Լավինիա Գրինլոուն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում