livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՀունիսի 18-ին կայացավ  լրագրող, մանկագիր ԳԱՅԱՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հեղինակային` «Յուրկայի երազները», «Յուրկայի այբուբենը» խորագրով ռուսալեզու գրքի շնորհանդեսը՝ ջերմ եւ անմիջական մթնոլորտում, մտերիմ եւ շատ հարազատ մարդկանց շրջապատում: Երեկոյին ներկա էր գրքի ստեղծագործական կազմը՝ պատասխանատու խմբագիր Տիգրան Ներսիսյանը, երիտասարդ նկարչուհի Մարիամ Աղաջանյանը:

altalt«Զարուհու» հետ զրույցում Գ. Դանիելյանը պատմել է, որ գիրքը սկսել է գրել տասը տարի առաջ` իր առաջնեկի` Յուրայի համար, սակայն կիսատ է թողել ֆինանսի  բացակայության պատճառով:

«Գիրքն իմի բերեցի երեք տարի առաջ, երբ բժիշկներն ինձ մոտ չարորակ նորագոյացություն հայտնաբերեցին»,- ասել է Գայանեն, ով իր մեջ ուժ է գտել պայքարելու չարիքի դեմ:

Մանկագիրը նաեւ նշել է, որ ե՛ւ բուժումը, ե՛ւ գրքի ֆինանսավորումը հոգացել է մայրը: «Իմ հեղինակային առաջին գիրքը նվիրվում է ոչ թե իմ որդուն` Յուրային, ով գրքիս հերոսն է, այլ մորս, ով ինձ եւս մեկ անգամ կյանք նվիրեց», - ընդգծել է լրագրող-մանկագիրը:



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում