livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՍեպտեմբերի 18-28-ը Հայաստանը կվերածվի միջազգային գրականության յուրօրինակ հարթակի: «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ» ամենամյա փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելեն գրողներ՝ աշխարհի 11 երկրներից:

Համաշխարհային գրականությունը ներկայացնող հյուրերը կմասնակցեն մասնագիտական քննարկումների, կհանդիպեն հայաստանյան բուհերի ուսանողների հետ, իրենց փորձն ու պատկերացումները կկիսեն ժամանակակից հայ գրողների հետ: Այս տարի «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ»-ի մասնակիցները կուղևորվեն նաև Արցախ, ուր ևս նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ: Փառատոնի ծրագրից կարելի է առանձնացնել սեպտեմբերի 27-ին նախատեսված միջոցառումներից մեկը: Հայ դասական երաժշտության հայր, բանաստեղծ, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ծննդյան օրը: Համաշխարհային գրականության ներկայացուցիչները կայցելեն ԿՈՄԻՏԱՍԻ անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ»-ը անակնկալներ է պատրաստել հայ ընթերցողների համար: Փառատոնի այս տարվա առանցքային հյուրերից են լեհ հանրաճանաչ գրող ՅԱՆՈՒՇ ԼԵՈՆ ՎԻՇՆԵԻՍԿԻՆ և բրիտանացի ՄԵԳ ՌՈՍՈՖԸ: Փառատոնի շրջանակներում Գաֆեսջյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա հանդիպում բրիտանացի հանրահայտ գրող ՄԵԳ ՌՈՍՈՖԻ հետ, որի ընթացքում կցուցադրվի նաև նրա ստեղծագործության հիման վրա նկարահանված «ԻՆՉՊԵՍ ԵՄ ԱՊՐՈՒՄ ՀԻՄԱ» ֆիլմը:

Փառատոնի հաջորդ առանցքային միջոցառումը ՅԱՆՈՒՇ ԼԵՈՆ ՎԻՇՆԵԻՍԿՈՒ «ԳՐԱՆԴ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն է, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Երևանի Ռոյալ Թուլիփ Գրանդ հյուրանոցում: Այս գրքի հրատարակման բացառիկությունն այն է, որ հայ ընթերցողն առաջին անգամ է հնարավորություն ունենում Վիշնևսկու գրականությունն ընթերցելու հայերենով` բնագրից արված թարգմանությամբ:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում