livemarks sitemap
Հինգշաբթի, Մայիսի 28, 2020

(սկիզբը` 2011 թվականի թիվ 8-9-ում)

grakanԱնին պատրաստվում էր բեմ դուրս գալ, Ժաննան կանգնեց նրա առջեւ.

- Չգիտե՞ս` ուր է Գոռը:

- Ո՛չ:

- Ինչպե՞ս գտնեմ:

- Չգիտեմ:

- Չես էլ ենթադրո՞ւմ` որտեղ կլինի:

- Ո՛չ:

- Ուղղակի շտապ պետք է տեսնեի նրան, երեկ գիշեր ինձ մոտ էր, այսօր ինձ պիտի երկու հարյուր դոլար տար: Ասում ես` չգիտե՞ս ուր է:

- Ո՛չ, չգիտեմ,- ասաց Անին ու հեռացավ:

- Օ՛ձ, դու քեզ հույս ես տվել, որ Գոռը քեզ սիրում է, հետո՞ ինչ, որ բնակարան է նվիրել քեզ. նա ուղղակի խղճում է ողորմելիիդ: Գնա՛, գնա ու մեռի, դեռ շատ գիշերներ Գոռը ինձ մոտ կգա, դոլարներ ինձ շատ են պետք:

* * *

Անին երգում էր:

- Անին այսօր մի տեսակ յուրահատուկ տեսք ունի, այնպես չէ՞, Գո՛ռ,- հարցրեց Մարկը:

- Այո՛,- ասաց Գոռը` ձեռքերը տարօրինակ իրար շփելով:

Անին արդեն երկրորդ երգն էր երգում, բայց այդքան ժամանակ ոչ մի ակնթարթ իր կողմը չնայեց: Խանդից մեռնում էր… Թույնը թափելու առիթը կար. Մառան պատմել էր արդեն, որ Անին իրեն ամուսնու մոտ վիրավորել էր ու վեճի պատճառ դարձել: Ուշադրությունը գրավեց կողքի սեղանիկի մոտ նստած երկու երիտասարդի խոսակցությունը.

- Ինչ լավ ծիտ ա:

- Անուշ էլ ծլվլում ա:

- Բա կոտրատվելը, ոնց էլ կթռվռա:

- Տենաս` ինչքանանոց ա:

- Թանկ քած կլնի, բայց…

Նա չհասցրեց ավարտել խոսքը, որովհետեւ Գոռը բռնեց նրա օձիքից եւ, մի քանի անգամ խփելով, գցեց հատակին: Մինչ նա կատարվածից ուշքի կգար, ընկերը, գարեջրի շիշը կոտրելով, հարձակվեց Գոռի վրա: Մարդիկ իրար խառնվեցին: Վրա հասած դռնապանները բռնեցին գարեջրի շշով երիտասարդին, երկուսը հատակից բարձրացրին մյուսին, որը գոռում էր.

- Բայց ինչի՞ համար:

- Դուրս շպրտեք,- ասաց Գոռը, ապա դարձավ նստածներին,- ներեցեք, խնդրում եմ, ոչինչ էլ չկա, կարող եք հանգիստ զվարճանալ:

Նստեց նորից իր տեղը, նայեց չորս կողմը, բոլորն արդեն հանգիստ զվարճանում էին, կարծես ոչինչ էլ չէր եղել: Նա կրճտացրեց ատամները` տեսնելով Անիի կիսամերկությամբ հմայված տղամարդկանց:

«Ախր, ինչո՞ւ եմ խանդում, ի՞նչ իրավունքով, չէ՞ որ նա ընդամենը մի սովորական աշխատող է եւ, վերջին հաշվով, ոչ ոք… Ոչ ո՞ք, թե՞ ամբողջ կյանքի սեր»:

- Ինչո՞ւ խփեցիր,- հարցրեց Մարկը:

- Այդպես ցանկացա:

- Գժվե՞լ ես, առանց պատճառի կռիվ ես սարքում, դու այդպես  հաճախորդ ես կորցնում:

- Ինձ դասեր մի տուր, փոքրի՛կ տղա:

- Լսի՛, հա, եթե ես քեզանից փոքր եմ, դա չի նշանակում, որ  փոքրիկ տղա եմ, ինձ հետ այդպես մի խոսի:

- Լավ, էլ այդպես չեմ ասի:

Անին ծափահարությունների ներքո դուրս եկավ: Նա նոր էր նստել հայելու առաջ, երբ դռան ձայնից ետ շրջվեց. Գոռն էր, որը, ներս մտնելով, կողպեց դուռը:

- Ի՞նչ  կա,- հարցրեց նա` ծամածռելով դեմքը:

Անին ոչինչ չպատասխանեց:

- Քեզ հետ եմ, ի՞նչ կա:

- Ոչի՛նչ:

- Ինչո՞ւ ես այսօր Մառային ամուսնու մոտ վիրավորել:

- Ինքը առիթ տվեց:

- Եթե առիթ տվեց, ուրեմն պիտի ասեիր, որ իմ սիրուհի՞ն  է: Գժվե՞լ ես, ինչ է, ախր, նա իմ ընկերոջ քույրն է, եւ նման բան  էլ չկա:

- Ես ինքս եմ տեսել` ինչպես էր նա ծնկներիդ նստած քեզ  համբուրում: Քո սիրուհիների ցուցակում նա առաջինն է:

- Ախ, ահա թե ինչ. դե գնա ու բոլորին ասա, որ նա իմ սիրուհին է, իսկ դո՞ւ ով ես,- հարցրեց նա քմծիծաղով:

- Ես էլ եմ քո սիրուհին:

- Էլ չես լինի: Իմ սիրուհիների ցուցակից, որտեղ դու ամենավերջինն ես, ես քեզ հանում եմ:

- Ես միայն ուրախ կլինեմ,- ասաց Անին անտարբեր` մաքրելուվ դեմքի գրիմը:

- Մի սրան նայեք,- ասաց Գոռը` նրա անտարբերությունից շփոթված, եւ զգաց, որ իր խանդի արտահայտչամիջոցները սխալ, կոպիտ ու ծիծաղելի դրսեւորվեցին,- ուզում ես  ասել…

Գոռը քաշեց նրա ձեռքից: Աղջիկը կանգնեց:

- Դու արդեն ուրիշի՞ն ես գտել, ես քեզ այլեւս չե՞մ բավարարում: Երբեք մտքովս չի անցել, որ կանայք կարող են  ինձնից դժգոհ մնալ, ես նրանց միշտ էլ հաճույքի գագաթնակետին եմ հասցրել, հը՞:

- Հանգիստ թող ինձ,- ասաց Անին` հրելով նրան:

- Իսկ սա՛, սա ի՞նչ է,- ասաց Գոռը` քաշելով Անիի կրծքերը ծածկող շորը,- սա ի՞նչ շնորհք է. դու բոլորի առաջ ի ցույց ես դնում բարեմասնություններդ, որ տղամարդկանց գայթակղե՞ս:

Անին զսպում էր իրեն, որ չփղձկա:

- Իհարկե, դու ինձնից ստացար` ինչ որ քեզ պետք էր, հիմա կողքից ուրիշ տղամարդիկ էլ չէին խանգարի: Ես էլ մտածում եմ` ինչո՞ւ ես վերջերս իմ հանդեպ անտարբեր դարձել: Իսկ նրանք քո նման սիրատենչ կնոջը կարողանում են հեշտանքի հասցնել, դա այնքան էլ հեշտ չէ:

Անին շառագունեց. նա, որ այդ միշտ ստրուկի պես հեզ էր եղել, ապտակեց նրան: Գոռը, ձեռքը դնելով այտին, զարմացած նայեց աղջկան. չէր սպասում:

- Բավակա՛ն է,- ասաց Անին,- զզվեցրիր:

Նա փորձեց դուրս գալ, Գոռը բռնեց ձեռքից.

- Այդ շորերով դու այլեւս երբեք մարդկանց առջեւ դուրս չես գա:

- Սա իմ աշխատանքն է:

- Ուրեմն` էլ չես աշխատի:

Անին փորձեց ձեռքը ազատել:

- Կանգնի՛ր, դու դեռ պետք է ապտակի պատասխանը տաս, ինչո՞ւ խփեցիր,- նա ավելի ամուր սեղմեց աղջկա ձեռքը:

- Բա՛ց թող ձեռքս, ցավում է:

- Ոչինչ,- նա մյուս ձեռքով անընդհատ շոյում էր կարմրած այտը, ապա աղջկան հրեց, գցեց բազմոցին ու, վերցնելով հայելու առջեւ դրված մկրատը, կտրտեց Անիի շորերը:

- Թո՛ղ, խնդրում եմ, Գո՛ռ, թո՛ղ:

- Ո՛չ,- նա ագահորեն համբուրում էր Անիի մերկ մարմինը,- իմն է, միայն իմը, ոչ մեկին չեմ զիջի, երբե՛ք, լսո՞ւմ ես, երբե՛ք, այլեւս չփորձես այդ տեսքով երգել, փա՛կ, ամբողջությամբ փակված, որ քո մարմնից միայն աչքերդ երեւան, այն էլ` որ տեսնես ու վայր չընկնես: Իսկ հիմա օգնիր ինձ հանվել, ուզում եմ քեզ սիրել:

Նա հանեց վերնաշապիկը, ապա անցավ գոտուն: Անին փորձեց ազատվել նրա գրկից:

- Ո՛չ, ո՛չ, ո՞ւր, ես քեզ հիվանդագին տենչում եմ:

Նա պատրաստվում էր հագուրդ տալ կրքերին, երբ Անին ակամայից գոռաց.

- Ո՛չ, Գո՛ռ, դու ինձ ցավ ես պատճառում, թո՛ղ, ես հղի եմ:

Գոռը, գեղեցիկ մարմնով տարված, ոչինչ չհասկացավ, բայց երբ Անին երկրորդ անգամ կրկնեց, նա սթափվեց եւ, ուղղելով աչքերին ընկած մազերը, հարցրեց.

- Ի՞նչ:

- Ես հղի եմ:

Գոռը ծիծաղեց.

- Եվ ո՞վ է այն բախտավոր տղամարդը, որ պատիվ է ունենալու հայր կոչվել այս գեղեցիկ կնոջից ծնված երեխային:

- Տխուր է ու ցավալի, բայց այդ բախտավորը հենց դո՛ւ ես:

Դուռը բախեցին:

- Ո՞վ է,- գոռաց Գոռը:

- Ես, Գո՛ռ, դրսում քեզ ինչ-որ մարդիկ են հարցնում:

- Հիմա կգամ, Մա՛րկ:

Նա սկսեց հագնվել:

- Գնա տուն, երեկոյան կխոսենք:

* * *

 Մութ գիշեր էր, հորդ անձրեւ, լույս չունեին, մոմի լույսի տակ Անին թրջոցներ էր դնում մոր ճակատին, տաքությունն էլի բարձրացել էր, երկու օր էր` դեղերի կուրսը չէր ընդունել. խորթ հայրը փող չէր տալիս, ալկոհոլը ավելի կարեւոր էր:

- Փող չունեմ, մեկ է` պիտի մեռնի, էլ ինչո՞ւ դեղերի վրա ավելորդ ծախս անեմ:

Անիի հայրը մահացել էր: Ինքը տասը տարեկան էր, եղբայրը` տասներկու: Մայրը երկրորդ անգամ ամուսնացավ` մտածելով, որ այդ մարդը թեւ ու թիկունք կկանգնի իրեն եւ կօգնի երեխաներին մեծացնել, բայց հակառակը եղավ. մոր հոգսը ավելի մեծացավ: Նա ե՛ւ իր, ե՛ւ մոր աշխատածը խմիչքի վրա էր ծախսում, իսկ եթե հանկարծ մայրն ասեր, որ փող չունի, մի լավ ծեծ կուտեր: Իհարկե, անմասն չէին մնա ինքն ու հաշմանդամի սայլակին գամված եղբայրը: Հետո եղբայրը, տեսնելով, որ ոչնչով չի կարողանում օգնել մորն ու քրոջը, ավելին` ամեն օր շեշտում էր, որ ինքն ավելորդ բեռ է (չնայած երբեք նրան այդ առիթը չէին տալիս), որոշեց հեռանալ. նրան կախված գտան: Մայրն այդ հարվածին արդեն չդիմացավ ու անկողին ընկավ: Իսկ խորթ հայրն արդեն սիրուհի ուներ, որը հանգիստ ելումուտ էր անում հիվանդ մոր մոտ:

- էսա պիտի մեռնես,- ասում էր խորթ հայրը մորը,- հո ես մենակ չե՞մ ապրելու:

Հիվանդ կնոջն անընդհատ ասելով, որ շուտով պիտի մեռնի, նրա վիճակն ավելի էր վատացնում: Անին անելանելի դրության մեջ էր. աշխատավարձը չէր բավականացնում, դեղերը շատ թանկ էին: Ոչ ոք ոչնչով իրեն չէր օգնում: Մի անգամ խորթ հայրն ասաց. «Ո՞ւմ համար ես պահում էդ սիրուն ոտերդ կամ շողշողուն աչքերդ, փողոց գնա, սիրուն ծիտ ես, շատ  կտան, մորդ դեղերը կառնես»:

Անին  ամբողջ գիշեր լաց եղավ` փողոց…փողոց… Ինչպե՞ս կարելի է… Բայց փողոցը ուղեղը մտավ: Կինը փողոց է գնում, որովհետեւ… Կամ էլ փող է պետք... Էլ ինչի՞ համար…

Անին փողոց գնաց, որովհետեւ փող էր հարկավոր մոր դեղերի համար: Ու մի օր էլ նա հագնվեց այնպես, ինչպես, իր պատկերացմամբ, փողոց դուրս եկողն է լինում: Կեսգիշեր էր, Անին քայլում էր փողոցով, վախից ամբողջ մարմինը դողում էր: Անցնող մեքենաներից ակնարկներ էին հնչում, մեկը անգամ մեքենայից իջավ ու քաշեց ձեռքից.

- Գինդ ինչքա՞ն ա:

Անին վախեցած հեռացավ:

- Ո՛չ, ո՛չ, ես չեմ կարող:

Նա վազում էր ու բախվեց մի երիտասարդի, որը խանութ էր ուզում մտնել, ու ընկավ: Երիտասարդը օգնեց, որ բարձրանա եւ, նայելով իրեն ոտքից գլուխ, ձեռքերը քսեց շորերին: Անին զգաց, որ նա դա զզվանքից արեց. մի՞թե ինքն այդքան զզվելի էր:

- Ներեցե՛ք,- ասաց Անին ու սկսեց լացել:

- Ի՞նչ պատահեց:

- Ես չեմ կարող, չեմ ուզում:

- Ի՞նչ չեք ուզում, որտե՞ղ եք ապրում, ինչո՞վ օգնեմ Ձեզ:

Անին, իրեն կորցրած, միայն կրկնում էր.

- Ինձ փող է պետք, ինձ փող է պետք…

Անին շնչահեղձ  էր լինում ամեն անգամ, երբ հիշում էր այդ օրը. չէ՞ որ ամենամեծ դժբախտություններն այդ օրվանից սկսվեցին: Հաջորդ օրը մայրը մահացավ, խորթ հայրը իրեն տնից վռնդեց` բոլորին ասելով, որ նա անբարոյական է:

«Ես պետք է սրանից հետո միայն քո մասին մտածեմ, փոքրի՛կս»,- ասաց նա` ձեռքը դնելով փորին:

ՀԵՂԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

(շարունակելի)

# Kim Morse 2020-01-16 09:45
Code360 վարկ,
Դուք փնտրում եք բիզնես վարկեր, անձնական վարկեր, տնային վարկեր, ավտոմեքենայի վարկեր, ուսանողական վարկեր, պարտքերի համախմբման վարկեր, չապահովված վարկեր, Բիզնես կապիտալի վարկեր և այլն ...
Դուք ճիշտ տեղում եք ձեր վարկային լուծումը մարելու համար:
Վարկեր ցածր տոկոսադրույքով 2% տոկոսադրույքով:
Հետաքրքրու՞մ եք
Վարկային գործառնությունները հետևելու և փոխանցելու համար կապվեք մեզ հետ 48 ժամվա ընթացքում: Էլ. Փոստ ՝ @ ()
Այո էլ
Լրացուցիչ տեղեկությունների համար!

Հարգանքներով
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել
# FRED MORE 2020-02-13 11:21
Ստացեք ձեր վարկը այժմ 48 ժամվա ընթացքում

Լավ օր

Doանկանու՞մ եք ձեռներեց լինել, սկսել նախագիծ, կամ բնակարան գնել, կամ ֆինանսական ֆիքսված վիճակում եք, ձեր օգնությունն այժմ գալիս է, կորցրել եք ձեր երազանքը, փորձել եք պատրաստվել, մի թողեք ձեր երազանքները մեռնեն, կապվեք պարոն Ֆրեդի հետ: ավելին ՝ արագ և հուսալի վարկ ստանալու համար:
Այս տեսակի վարկն առաջարկում ենք ստորև.

1 բիզնես վարկ
առևտրային
վարկ 3-րդ բնակարան

վարկ 4. ավտոմատ

վարկ 5. ավտովարկ և այլն:

Մենք առաջարկում ենք վարկեր լուրջ և անկեղծ հաճախորդների համար, ովքեր պատրաստ են համագործակցել մեզ հետ `3% տոկոսադրույքով, սկսած 100,000.00-ից մինչև 500,000,000,000.00:

Արագ կապվեք մեզ մեր էլ. Փոստի միջոցով ()

()

Whatssap համարը ՝ +919654763221

Ստորագրվել է

Տնօրեն

Պարոն Ֆրեդ ավելին
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել
# Adrian Bayford 2020-02-28 21:27
Լավ օր

Ձեզ հարկավո՞ր է վարկ բոլոր նպատակների համար: Ֆինանսական խնդիր ունեք: Bridge ֆինանսավորումը երաշխավորվում է հաճախորդներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու միջոցով `բարենպաստ տոկոսադրույքով: Մեր վարկերը պարզ և արագ են: Կապվեք մեզ հետ այսօր `ձեզ համար անհրաժեշտ վարկը ստանալու համար: Մենք կարող ենք ցանկացած վարկի համապատասխանեցնել ձեր բյուջե 2% տոկոսադրույքով: Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք կապվել հիմա ()
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում