livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Սաստիկ քամին այնպես էր փչում, որ թվում էր` հիմա նավթի հերթ կանգնած մարդիկ կարձանանան եւ կծածկվեն ձյան հաստ շերտով:

 

 

 

Սաստիկ քամին այնպես էր փչում, որ թվում էր` հիմա նավթի հերթ կանգնած մարդիկ կարձանանան եւ կծածկվեն ձյան հաստ շերտով: Ինչպես միշտ, վերջը չերեւացող հերթում կանգնած էր Գոհարը` պետությանը հայհոյող իր սանրվածքով եւ տատիկից հիշատակ մնացած մի հին բրդե խալաթով: Արդեն հասնում էր Գոհարի հերթը. նա լեզվակռվով հաղթում էր բոլորին ու առաջ անցնում, երբ նրա փոքրիկ աղջիկը, հերթում կանգնած մարդկանց աջ ու ձախ հրմշտելով, վազեց ու նամակ մեկնեց մորը: Գոհարը, ինչ-որ վատ բան կանխազգալով, խնդրեց հարեւանուհուն. «Երկու լիտր էլ ինձ համար վերցրու, Էդ տունը քանդվածն էլ որ պարտքիս մասին հիշեցնի, ասա` Սիմոնս պատերազմից կգա, կտա: Հո չփախա՛նք»: Առանց լսելու պարտքերի շարանի մասին հարեւանուհու մրթմրթոցը` Գոհարը մի ձեռքով բռնեց դստեր ձեռքը, մյուսով վերցրեց ջրով լի դույլը եւ շտապեց տուն: Վախենում էր կարդալ նամակը, քանի որ այն Ղարաբաղից էր: Մի կերպ զսպելով հուզմունքն ու մտածելով, որ ոչ մի վատ բան չի կարող լինել, նա արագ-արագ աչքի անցկացրեց նամակը: «Վայ, տունս քանդվեց»,- գլուխը բռնեց Գոհարը. ընդամենը մի քանի բառ էր գրված` Սիմոնը զոհվել է… Գոհարը չշարունակեց կարդալ, վերցրեց ձեռքի տակ ընկած հնամաշ բարձը, սեղմեց շուրթերին, որպեսզի ձայնը ոչ ոք չլսի, եւ ազատություն տվեց արցունքներին: Երեք երեխաները լացակումած շրջապատեցին մորը եւ միաձայն հարցրեցին. «Մա՛մ, հայրիկը էլ չի՞ գա»: Գոհարը կուլ տվեց արցունքները եւ մի հիմար դիմակ հագած` սկզբում ժպտաց, ապա բղավեց. «Ախչի՛ Շուշան, հերդ ի՞նչ ասաց քեզ, չասա՞ց` գնում եմ անմահական ջուրը բերեմ: Էդ անտերն էլ հո՛ ընդեղ դրած չի, կգա, էլի՛»: Շուշանը, չնայած ամենափոքրն էր, բայց միակն էր, ով կարողանում էր հակառակվել մորը. «Անմահական ջուրը տատիկի համար պետք է բերեր»: «Բայց տատիկն արդեն մեկ ամիս է, ինչ պախկվել է հողի տակ»,- ինչպես անգիրը լավ սովորած աշակերտ` ավարտեց քրոջ միտքը Հայկը:   Գոհարը խոսքեր չէր գտնում, անընդհատ կրծոտում էր շուրթերը եւ  թաքցնում աչքերը երեխաներից` ցույց տալով, որ զբաղված է տնային գործերով:

Իրադրությունը փրկեց իրավիճակից անտեղյակ հիվանդ սկեսրայրը. «Ջու՜ր, ջուր եմ ուզում, էս տանը մարդ չկա՞»…

«Ի՞նչ եք ապուշ կտրած երեսիս նայում: Շուշա՛ն, պապդ ջուր ուզեց, վազի՛, Գո՛ռ, շու՛տ արա, գնա՛, ջրի հերթ պահի, Հա՛յկ, անցի դասերիդ` քանի մութը չի ընկել, մոմ չունենք, ուշադի՛ր կգրես, էսօր ստուգելու եմ»: Գոհարը հագավ սկեսրոջ պապական վերարկուն եւ գնաց գործի:

Ցերեկները նա հաց էր վաճառում, գիշերն էլ պահակություն անում այն գործարանում, որտեղ ամուսինը գլխավոր հաշվապահ էր աշխատել, եւ անվերջ կռվում էր ամուսնու հետ. «Սիմո՛ն, տունս քանդեցիր: Ինչի՞դ էր պետք այդ ամենը, որ այսօր քո որբերի վիզը ծուռ մնաց, ես էլ անտեր շան պես հացի կռիվ եմ տալիս: Ստեղծածդ երկիրը փոքր է, երեխեքիս տեղ չկա: Թող ուրիշները գնային պատերազմ, ովքեր երեխա չունեին: Է, ինչ եմ ասում` բա մեր էրեխեքին ո՞վ պետք է պաշտպաներ: Բայց դե արդար բան չարիր, Աստված: Աստված, գոնե էրեխեքիս պահի, ես` հեչ»:

Կյանքը շարունակվում էր, հերոս հոր որբերին մեծացնել էր պետք, եւ Գոհարը երբեք, երբեք ոչ մեկի ցույց չտվեց իր ցավն ու թուլությունը` դառնալով ավելի կոպիտ ու լեզվանի: Չնայած նա կռիվ էր տալիս ամուսնու հետ, բայց վաղվա անկախ Հայաստանի համար հայրենասեր զավակներ էր դաստիարակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում