Հոգեբան Նատալի Գոնչար-Խանջյանը պարզել է, թե որքան ագրեսիվ կարող են լինել մարդիկ: Իսկ դո՞ւք…
1. Ինձ եմ թողնում վերջին խոսքն ասելու հնարավորությունը.
ա) գրեթե երբեք (1),
բ) երբեմն (2),
գ) հաճախ (3),
դ) գրեթե միշտ (4):
2. Կտրուկ ընդհատում եմ զրուցակցիս խոսքը.
ա) գրեթե երբեք (1),
բ) երբեմն (2),
գ) հաճախ (3),
դ) գրեթե միշտ (4):
3. Ինձ հեշտ է բարկացնել, հունից հանել.
ա) գրեթե երբեք (1),
բ) երբեմն (2),
գ) հաճախ (3),
դ) գրեթե միշտ (4):
4. Նախընտրում եմ հագնել սեւ հագուստ.
ա) գրեթե երբեք (1),
բ) երբեմն (2),
գ) հաճախ (3),
դ) գրեթե միշտ (4):
5. Ցանկանում եմ հեղինակություն լինել շրջապատիս համար.
ա) գրեթե երբեք (1),
բ) երբեմն (2),
գ) հաճախ (3),
դ) գրեթե միշտ (4):
6. Դիտում եմ հեռուստահաղորդումներ, որոնցում շատ են ցուցադրվում բաց տեսարաններ, բռնություն, դաժանություն.
ա) գրեթե երբեք (1),
բ) երբեմն (2),
գ) հաճախ (3),
դ) գրեթե միշտ (4):
7. Չեմ բավարարվում քչով, միշտ ձգտում եմ ավելիին.
ա) գրեթե երբեք (1),
բ) երբեմն (2),
գ) հաճախ (3),
դ) գրեթե միշտ (4):
8. Ուզում եմ ունենալ ենթականեր եւ հրամայել նրանց.
ա) գրեթե երբեք (1),
բ) երբեմն (2),
գ) հաճախ (3),
դ) գրեթե միշտ (4):
9. Ինձ դուր է գալիս որսորդությունը.
ա) գրեթե երբեք (1),
բ) երբեմն (2),
գ) հաճախ (3),
դ) գրեթե միշտ (4):
10. Ես վրիժառու եմ.
ա) գրեթե երբեք (1),
բ) երբեմն (2),
գ) հաճախ (3),
դ) գրեթե միշտ (4):
ՀԱՇՎԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
10-20 միավոր. Դուք պարզապես հրաշք եք. զարմանահրաշ, խորքային, կենտրոնացած մարդ եք, իսկական մտածող: Ձեր մասին կարելի է համոզված ասել, որ գտել եք փիլիսոփայական քարը, բացահայտել եք կյանքի իմաստը եւ հասել մտածողության ու ներաշխարհի կատարյալ հանգստության: Դուք գրեթե իդեալական մարդ եք, բայց… արդյոք դուք գոյություն ունե՞ք իրականում:
21-35 միավոր. Դուք նպատակասլաց, տոկուն, հաստատակամ անձնավորություն եք: Ձեզ կարելի է վստահել թե՛ կարեւոր ինֆորմացիա, թե՛ դժվարին աշխատանք, թե՛ գաղտնի հանձնարարություն: Դուք հաճելի զրուցակից եք եւ վստահելի ընկեր: Հոգատար եք, պատասխանատու, մեծահոգի: Ձեր մերձավորների բախտը բերել է, եթե իրականում երբեք դուրս չեք գալիս նշված միավորների սահմաններից:
35 եւ ավելի. Ձեզ մոտ կուտակվել են այնքան հիասթափություններ, վիրավորանքներ, անվստահություն սեփական ուժերի հանդեպ, որ պատրաստ եք մեկուսանալ արտաքին աշխարհից կամ դրսեւորել ագրեսիվություն շրջապատի հանդեպ: Լավ կլինի այցելեք մարզասրահներ, պարահրապարակներ կամ լիցքաթափվեք հրաձգարանում: Զգացեք էքստրեմալը «Play City»-ներում կամ որեւէ այլ վայրում: Ի վերջո, այցելեք հոգեբանին: Չէ՞ որ տանջելով Ձեզ եւ ուրիշներին` չեք հասնի երջանկության, ինչն այնքան կարեւոր է Ձեզ համար:
Ներկայացրեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ