livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 16, 2019

QarerՔարերի արքան` ԱԼՄԱՍՏԸ, կանխում է ստամոքսի հիվանդությունը, օգնում է ծանր ծննդաբերությանը, կրողին դարձնում թագավորին հաճելի մարդ:

ՓԻՐՈՒԶԸ երջանկության քարն է, քանի որ այն կապույտ երկնքի եւ գեղեցկուհու կապույտ արտացոլումն է:

ՀԱՍՊԻՍ քարով բուժում էին թոքախտը եւ էպիլեպսիան:

ԶՄՐՈՒԽՏԸ կանաչ, մաքուր, ուրախ եւ նուրբ քար է, վանում է վատ երազները, բուժում սրտի խփոցը, հեռացնում սեւ մտքերը: Զմրուխտ կրողին չեն մոտենում օձերն ու կարիճները:

ՄԵՂԵՍԻԿԸ ծառայում է իբրեւ լավ պաշպանական միջոց հարբեցողությունից: Իսկ եթե այդ քարի վրա արեւ ու լուսին քանդակեն եւ կրեն, ապա այն կփրկի մարդուն նաեւ թունավորումից:


Մեր օրերում էլ պահպանվում է քարերի տարբերակումը: Յուրաքանչյուր քար ունի իր բնավորությունը, որն անցնում է կրողին.

 

Ալմաստը մաքուր է եւ անմեղ:

Կարմիր սուդակը` կրքոտ:

Զմրուխտը` հուսալի:

Տոպազը` խանդոտ:

Մեղեսիկը` հավատարիմ:

Ագաթը` առողջ: Սարդոնիքսը` երջանիկ:

Խրիզոլիտը` հաջողակ:

Կանացի «թուլությունների» անվերջանալի շարքում քարերը գրավում են ամենապատվավոր առաջին տեղերը: Ուստի մի մոռացեք նվիրել կանանց իրենց պես հրաշագեղ ու կախարդական քարեր: Վերջիններս թա՞նկ են, իսկ մի՞ թե ավելի թանկ չէ սիրելի կնոջը երջանկացնելը:

 

ՔԱՐ-ԹԱԼԻՍՄԱՆԻ ԱՂՅՈՒՍԱԿ

 

22.12-19.01 – Սուտակ

20.01-18.02 –Նռնաքար

19.02-20.03 – Մեղեսիկ

21.03-19.04 – Կարմիր արեւաքար

20.4-20.05 – Շափյուղա

21.05-21.06  - Ագաթ

22.06-22.07 - Զմրուխտ

23.07-23.08 – Օնիքս

24.08-22.09 – Կարնելիտ

23.09-23.10 – Խրիզոլիտ

24.10-21.11 - Բերիլիտ

 22.11-21.12 – Տոպազ

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում