livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 16, 2019

Raining-MoneyՓրփրուն շամպայն հախճապակյա բաժակում, սպորտային արագընթաց մեքենա սեփական առանձնատան դռան առջեւ, էկզոտիկ հանգստավայր մեկնելու երկու տոմս՝ ճենապակյա սկուտեղի վրա... Ո՞վ գեթ մեկ անգամ չի երազել ունենալ այս ամենը: Առաջարկվելիք թեստի միջոցով փորձեք պարզել, թե  որքանո՞վ է ձեզ համար կարեւոր ճոխ ու շռայլ կենսակերպը:

1. Ձեզ համար հետաքրքի՞ր է, ասենք, մեկ օր հնարավորություն ունենալ  մասնակցելու ավտովազքի մրցումներին.

ա. կարծում եմ, դա չափազանց հետաքրքիր կլինի (3 միավոր),

բ. ավտովազքն ինձ համար անհետաքրքիր է (2 միավոր),

գ. միայն այն դեպքում, եթե դա ոչ մի ծախս չպահանջի (1 միավոր),

2. Ի՞նչ եք պատկերացնում «ռոմանտիկ» բառ ասելով.

ա. երեկոյան զբոսանք լողափում (3 միավոր),

բ. ընթրիք երկուսով՝ մոմերի լույսի ներքո եւ կայծկլտացող բուխարու կողքին (2 միավոր),

գ. միջնադարյան ամրոց՝ ընկղմված առավոտյան մառախուղի մեջ (1 միավոր):

3. Կարո՞ղ եք, առանց երկար մտածելու, որեւէ կերպ անվանել տեսած գեղեցիկ իրը.

ա. իհարկե, խնդիր չկա (3 միավոր),

բ. փոքր-ինչ խորհելուց հետո, անպատճառ (2 միավոր),

գ. դա այնքան  էլ դյուրին չէ (1 միավոր):

4. Կարո՞ղ եք, առանց երկար մտածելու տալ 3-4 հայտնի մոդելագործի անուն.

ա. լավագույն դեպքում՝ միայն երկու անուն (2 միավոր),

բ. բնականաբար, եւ նույնիսկ ավելի շատ (3 միավոր),

գ. չգիտեմ ոչ մեկի անունը (1 միավոր):

5. Ի՞նչ եք մտածում օդապարիկով թռիչքի մասին.

ա. դա չափազանց վտանգավոր է (1 միավոր),

բ. հրաշալի ճամփորդություն կլինի (3 միավոր),

գ. նախ պետք է հաղթահարես ինքդ քեզ (2 միավոր):

ԱՄՓՈՓԵՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

7-11 միավոր. եթե Ձեզ համար որեւէ բան նշանակություն ունի, դա հաստատ խավիարը կամ մեքենան չէ, այլ՝ խնայողությունը, անպաճույճությունը եւ ջանասիրությունը: Դուք հանգիստ կարող եք հրաժարվել շռայլ ու ճոխ կյանքից՝ այն համարելով ոչ պիտանի եւ նույնիսկ` պարսավելի:

12-16 միավոր. Ձեզ հիացմունք են պատճառում գեղեցիկ իրերը, եւ դուք թույլատրելի եք համարում դրանց համար դրամ ծախսելը: Սակայն Ձեզ համար ամենահաճելին այն շռայլությունն է, որ ոչ մի գումար չարժե, սակայն իսկապես անգին է, ասենք, օրինակ, մտերիմների հետ զրուցելու եւ գեղեցիկ ժամանակ անցկացնելու հնարավորությունը:

Դուք բաղձանքով եք նայում գեղեցիկ եւ թանկարժեք իրերին, որոնք հռչակավոր արտադրողների ֆիրմային նշանն ունեն: Անչափ մեծ է շրջապատի վրա տպավորություն թողնելու Ձեր ցանկությունը: Սակայն մի կարծեք, թե դրա համար Ձեզ անհրաժեշտ են միայն «ճոխ» կյանքի առարկայական խորհրդանիշերը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում