livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Ստորեւ շարադրված հարցերին պատասխանեք «ԱՅՈ», «ՈՉ» կամ «ՉԳԻՏԵՄ» տարբերակներով:

 

1. Առիթը ներկայանալու դեպքում սիրում եմ առաջին ջութակի դերում լինել:

2. Դժվար կամ վիճելի իրավիճակներում աջակցություն եմ սպասում ամենամոտ մարդուց:

3. Ցանկացած գործում կարողանում եմ հեշտությամբ որոշումներ կայացնել:

4. Ես տպավորվող եմ, ինձ մոտ հեշտությամբ է ապրումակցման զգացում առաջանում:

5. Կարողանում եմ պաշտպանել իմ հեղինակությունը:

6. Հոգում եմ իմ արտաքինի մասին, եւ դա բավականություն է պատճառում ինձ:

7. Սովորաբար ձգտում եմ հարմարվել հանգամանքներին, այլ ոչ թե գործել առաջին մղումով:

8. Երբեմն կոկետություն եմ անում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

9. Աչքի եմ ընկնում մեծ հոգեկան ուժով եւ գործողությունների անկախությամբ:

10. Ինձ մոտ մշտապես հայելի եմ պահում:

11. Կարողանում եմ ոչ միայն երկար հիշել վիրավորանքները, այլ նաեւ նույն կերպ պատասխան տալ:

12. Աչքի չեմ ընկնում զսպվածությամբ եւ չեմ կարողանում սառնասիրտ լինել ցանկացած իրավիճակում:

13. Համարում եմ, որ սերը նվիրական զգացմունք է, որը կարիք չունի անպայմանորեն արտաքին դրսեւորում ստանալու:

14. Ես ռոմանտիկ եմ:

15. Իմ բնավորությունը նման է հորս բնավորությանը:

 

Հաշվեք արդյունքները.

 

Կենտ համարներով հարցերին «ԱՅՈ» եւ զույգ համարներով հարցերին «ՈՉ» պատասխանելու դեպքում յուրաքանչյուր հարցի համար գրանցեք 10 միավոր, իսկ յուրաքանչյուր «ՉԳԻՏԵՄ» պատասխանի համար` 5 միավոր, եւ արդյունքները գումարեք:

100-150 միավոր

Հոգեկան առումով դուք 100%-ով տղամարդ եք: Վճռականություն, ինքնուրույնություն, անկախություն. ահա ձեր ուժեղ կողմերը: Կարողանում եք հենարան լինել այլ մարդու համար եւ գիտեք, թե ինչի համար եք ապրում աշխարհում: Եթե դուք տղամարդ եք, ապա ձեր պատասխանները մտածել են տալիս, որ դուք որոշ ստերեոտիպություն եւ սխեմատիկություն եք դրսեւորում սեռի հետ կապված հարցերն ու սեփական առնականությունը հասկանալու գործում: Բայց եթե դուք կին եք, ապա... գո՞հ եք ձեզանից:

50-95 միավոր

Անհրաժեշտության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեւորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եւ տպավորվողությունը` սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եւ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգեկան մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:

0-45 միավոր

Հոգեկան առումով դուք 100%-ով կին եք: Այսօր այդպիսի մարդիկ հազվագյուտ են հանդիպում: Եթե դուք սիրում եք զբաղվել խոհանոցով, տնային գործերով եւ երեխաների դաստիարակությամբ, եթե դուք մեղմ եք եւ խոնարհ, ապա դուք ունեք տղամարդու իդեալը դառնալու բոլոր նախադրյալները: Իսկական տղամարդը կընդունի ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, եւ դա բավական է, որ նա սիրի ձեզ: Դե, իսկ եթե դուք տղամարդ եք, ապա ձեր վիճակը նախանձելի չէ…

Պատրաստեց
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում