livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

test1Ընդամենը մի քանի րոպե, եւ պարզ կդառնա, թե ինչպիսի խառնվածք ունեք: Թեստը կարող եք լրացնել նաեւ ընկերական շրջապատում:

1. Ծննդյան օրը  ծաղկաման եք նվեր ստացել: Եվ այն Ձեզ դուր չի եկել: Ի՞նչ կանեք դրա հետ:

ա. կնվիրեմ ուրիշին - 2;

բ. կհասկացնեմ հյուրին, որ նվերն այնքան էլ իմ սրտով չէ, կարելի էր ուրիշ բան նվիրել  - 6;

գ. աչքից այն կողմ կհեռացնեմ - 10:

2. Եթե պատահական ուրիշին հասցեագրված նամակ ստանաք, ինչպե՞ս կվարվեք:

ա. կկարդաք նամակը, այնուհետեւ կտաք հասցեատիրոջը - 6;

բ. դեն կնետեմ  - 2:

3. Ձեզ բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկել, սակայն ոչ այնքան հետաքրքիր: Կընդունե՞ք հրավերը:

ա. ոչ, կարծում եմ, դա այնքան էլ լավ տարբերակ չէ - 10;

բ. կհամաձայնվեմ, բայց ներքուստ համոզված կլինեմ, որ կարող էի նաեւ ավելի լավ աշխատանք գտնել- 2;

գ. առանց մտածելու կհամաձայնվեմ - 6:

4. Ընկերական շրջապատում մի դեպք են պատմում, որի մասին Դուք արդեն լսել եք:

ա. մեծ ուշադրությամբ այն կլսեմ - 10;

բ. հեգնանքով կասեմ. «Դրա մասին վաղուց գիտենք» - 6;

գ. կընդհատեմ զրուցակցին եւ ինքս կպատմեմ եղելությունը - 2:

5. Երբ բջջային հեռախոսում ունենում եք անվճար րոպեներ:

ա. կտեղեկացնեք դրա մասին բջջային օպերատորին -10;

բ. բոլորից գաղտնի կպահեք - 2;

գ. կպատմեք բոլոր ընկերներին ու ծանոթներին - 6:

6. Այգում տղաները տանջում են վնասված թեւով ծիտիկի: Ինչպե՞ս կարձագանքեք:

ա. այգուց դուրս կհրավիրեք տղաներին - 6;

բ. կփորձեք օգնել ծիտիկին - 10;

գ. ուշադրություն չեք  դարձնի եւ կշարունակեք քայլել  - 2:

Ամփոփենք արդյունքները.

50 եւ ավելի միավոր. Դուք ավելի քան հանդուրժող եք: Ասում են` բաց սիրտ ունեք: Ունակ եք բոլորի հետ ընկերություն անելու: Ճիշտ է, Ձեզ երբեմն պակասում է սկզբունքայնությունը, դա քաջ գիտակցում եք, բայց Ձեր մեջ ուժ չեք գտնում քննադատաբար մոտենալ սեփական «Ես»-ին եւ շրջապատին:

30 - 49 միավոր. Դուք համոզված եք, որ օժտված եք բարի արարքներ գործելու եւ փորձում եք, որքան հնարավոր է` համոզել դա Ձեր ընկերներին:

18 - 29 միավոր. Ձեր տրամադրությունը փոփոխական է: Այն կախված է շրջակա միջավայրից: Երբեմն շատ ուշադիր եք, երբեմն էլ` ցրված: Ծայրահեղության հասնող կասկածամիտ եք:

17-ից ցածր միավոր. Ձեր մասին հաճախ ասում են, որ էգոիստ եք: Դուք դժվարությամբ եք վստահում մարդկանց: Այնուամենայնիվ, եթե նկատել եք Ձեր իսկ բնավորության բացասական կողմերը, դեռ ուշ չէ այն ուղղելու համար:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում