livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

wallpaper-devushka-1024x7681.Դուք որոշել եք վերանորոգել ձեր բնակարանը:

ա. իրար կխառնեք հինն ու ժամանակակիցը (3 միավոր),

բ. կբավարարվեք` փոխելով միայն բազմոցների ծածկոցներն ու վարագույրները (1 միավոր),

գ. կվաճառեք ամեն ինչ, պատերը կներկեք դեղին եւ կկահավորեք Բարոկկո-բարբարոսական ոճով (5 միավոր):

2.Գրեթե սեւին խփող շրթներկ, մուգ կապույտ մանիկյուր, աստղաձեւ մազակալներով հավաքված կեղծամ եւ բարձրակրունկ կոշիկներ:

ա. դա հենց Ձեր ոճն է (5 միավոր)

բ. դեռ ոչ ոք Ձեզ նման ձեւով չի տեսել (1 միավոր)

գ. ինչո՞ւ ոչ, երեկույթի ժամանակ աչքի ընկնելու համար (3 միավոր):

3. Անտեղի վիրավորանքներ Ձեր վերադասի կողմից.

ա. դուք հարմար եք գտնում չպատասխանել, բայց ժամանակի ընթացքում հարվածներ հասցնել նրան (1 միավոր),

բ. բացատրում եք Ձեր մտածելակերպը (5 միավոր)

գ. փորձում եք արդարանալ` խուսափելով կոնֆլիկտից (3 միավոր):

4. Այս երեկո հրավիրել եք ընկերների` Ձեզ մոտ ճաշելու:

ա. կփորձեք պատրաստել սնկով ճաշատեսակ` վերջին բաղադրատոմսով (3 միավոր),

բ. ձվով եւ բանջարեղենով տապակած միս (1 միավոր),

գ. գառան միս (3 միավոր):

5.Կանեք առաջին քայլերը, երբ ինչ-որ մեկը Ձեզ դուր է գալիս:

ա. դա Ձեզ հետ հաճախ է պատահում (5 միավոր),

բ. դա Ձեզ հետ մեկ անգամ է պատահել  (3 միավոր),

գ. նման բան Ձեզ հետ երբեք չի պատահել (1 միավոր):

6. Եկամուտի հարցում կլինեք այսպես:

ա. միշտ կխուսափեք բանկում կարմիր գույնից (5 միավոր),

բ. անընդհատ նոր գործարքներ կանեք` նորից ոտքի կանգնելու համար (3 միավոր),

գ. շատ չեք ծախսի եւ կպահեք ձեր օրվա հաշիվները (1 միավոր):

7.Նորաձեւության հարցում:

ա. Դուք դրան հետեւում եք (3 միավոր),

բ. այն ուսումնասիրում եք` տեսնելու, թե դրանից ինչ կարող եք ընտրել (1 միավոր),

գ. Դուք վաղուց արդեն դրան չեք հետեւում (5 միավոր):

8. Միայնակ մեկնել ճանապարհորդության:

ա. Բոլորովին չեք փորձի (1 միավոր),

բ.  Դուք դա արդեն արել եք եւ պատրաստ եք նորից անելու (5 միավոր),

գ. վախենում եք ձանձրանալուց (3 միավոր):

9. Դուք պետք է խուսափեք հասարակության առաջ: հանպատրաստից խոսելուց:

ա. Դուք դա պաշտում եք եւ լավ եք դուրս գալիս նման դրությունից (5 միավոր),

բ. ամաչում եք (1 միավոր),

գ. եթե նման բան Ձեզ հետ պատահի, ապա դա անկաշկանդ կանեք (3 միավոր):

10. Բամբասանքներ:

ա. Դուք սրտին մոտ եք ընդունում (1 միավոր),

բ. Ձեզ անհանգստացնում են դրանք (3 միավոր),

գ. հանդգնության չափը եւ Ձեր ազատությունը փոխելու ոչ մի ցանկություն չունեք (5 միավոր):

ԱՄՓՈՓԵՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

15-ից պակաս միավոր. Դուք համարձա՞կ, ոչ մի դեպքում, տիրապետեք ինքներդ Ձեզ, փորձեք հաղթահարել Ձեր երկչոտությունն եւ հանկարծակի կբացահայտեք, թե ինչ աստիճանի կարող է հասնել Ձեր համարձակությունը:

15-35 միավոր. Ձեզ կարելի է համարել համարձակ, բայց որոշակի սահմաններում: Դուք անորոշ բան չեք անի պարզապես դա անելու համար: Եթե ամենօրյա շռայլություններ չեք անում, ապա` երբեմն փորձում եք Ձեր երեւակայությունը եւ ժամանակ առ ժամանակ տրվում խենթության հաճույքին` ցրելու համար մռայլությունը:

35-ից ավելի. Համարձակություն, էլի համարձակություն եւ միշտ համարձակություն... Միայն կարելի է  հիանալ Ձեր քաջությամբ:

Պատրաստեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում