livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019

Դրական պատասխանի դեպքում 0 միավոր, բացասականի դեպքում` 2 միավոր:

test1. Վիրավորվո՞ւմ եք, երբ ծանոթներից մեկը մոռանում է շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

2. Տարեդարձին հրավիրո՞ւմ եք բոլոր ընկերներին ու բարեկամներին:

3. Ծննդյան օրը նախընտրում եք նշել միայն ընկերների հե՞տ:

4. Երբեք չե՞ք հրավիրում Ձեր ղեկավարին:

5. Սիրո՞ւմ եք Ձեր ծննդյան օրը զվարճանալ որեւէ անծանոթ վայրում:

6. Ծննդյան օրը հաճա՞խ եք համակվում մելամաղձոտ տրամադրությամբ:

7. Սիրո՞ւմ եք անսպասելի նվերներ ստանալ:

8. Ճի՞շտ եք համարում այն կարծիքը, որ իր ծննդյան օրը մարդուն անպայման պիտի հեռու պահել ծանր պարտականություններից:

9. Սիրո՞ւմ եք ծիծաղելի նվեր ստանալ:

10. Եղե՞լ է այնպես, որ մոռանաք Ձեր ծննդյան օրվա մասին:

11. Ձեր ծննդյան օրը սիրո՞ւմ եք հագնել Ձեր ամենալավ զգեստը:

12. Ծննդյան օրը Ձեր կյանքի լավագույն տո՞նն եք համարում:

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

18-24 միավոր - Դուք անուղղելի լավատես եք, եւ սիրում եք կյանքից ստանալ առավելագույն հաճույք: Շրջապատողները սիրում են Ձեզ, եւ նրանց համար նույնպես Ձեր ծննդյան օրը իսկական տոնախմբություն է:

10-16 միավոր - Հանդարտ ու հավասարակշիռ մարդ եք: Ընդունակ եք իսկական ընկերություն անել: Ձեզ կարելի է վստահել ցանկացած գաղտնիք: Շատ եք սիրում պարել, բայց հարմար զուգընկեր հազվադեպ եք գտնում: Միգուցե, լավ չեք փնտրել:

0-8 միավոր - Չափազանց զուսպ մարդ  եք, նույնիսկ փոքր-ինչ անտարբեր ուրիշների զգացմունքային դրսեւորումների նկատմամբ: Գերադասում եք քիչ խոսել ու միշտ աչալուրջ լինել: Խորհուրդ է տրվում հաճախ լինել ուրախ ընկերախմբում. չէ՞ որ ծիծաղը վարակիչ է:

ՊԱՏՐԱՍՏԵՑ ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում