semya1. Ձեր երեխան տուն է գալիս աչքի տակ մեծ կապտուկով.

ա. բարկանում եք նրա վրա 0

բ. զգուշորեն փորձում եք պարզել` ինչն ինչոց է 3

գ. ուշադրություն չեք դարձնում 5

2. խաղալիս Ձեր զավակը չի ընդունում իր պարտությունը.

ա. խստացնում եք կանոնները, որ ստիպված համակերպվի երբեմն պարտվելու մտքի հետ 5

բ. հրաժարվում եք հետը խաղալուց 3

գ. ոչինչ` կյանքը կստիպի 0

3. Եթե երեխան չի ուզում պառկել քնելու…

ա. նրան ասում եք` քնիր, որ շուտ մեծանաս 3

բ. հայտարարում եք, որ կզրկվի նվերներից 5

գ. սպասում եք, մինչեւ կհոգնի ու ինքնակամ կպառկի քնելու 0

4. Եթե Ձեր երեխան լկտի պահի իրեն.

ա. խստորեն կպատժեք նրան 0

բ. կբացատրեք, որ նրա վարմունքը տգեղ է 5

գ. կխոստանաք նվերով խրախուսել, եթե իրեն այսուհետ լավ պահի 3

5. Եթե Ձեր զավակը ձգտում է ընկերություն անել հակառակ սեռի երեխաների հետ.

ա. խրախուսում եք 3

բ. փորձում եք արգելել 0

գ. բացատրում եք, թե ինչպիսին պետք է լինեն տղամարդու եւ կնոջ հարաբերությունները 5

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

3-6 միավոր - Ձեր երեխային դաստիարակում եք` առանց նրա անհատականության հետ հաշվի նստելու: Ձեզ համար շատ կարեւոր է, որ նա հարգի եւ լսի մեծերին: Հարկավոր է, որ երեխայի մեջ ինքնավստահություն սերմանելու խնդիրը Ձեզ նույնպես հուզի:

7-15 միավոր - Ձգտում եք, որ Ձեր զավակը կուրորեն չենթարկվի Ձեզ: Այնուհանդերձ, միշտ չէ, որ ազատ ընտրության հնարավորություն եք ստեղծում նրա համար: Մինչդեռ շատ կարեւոր է, որ երեխան սովորի անձամբ, առանց կողմնակի օգնության լուծել իր խնդիրները:

16-25 միավոր - Համոզված եք, որ Ձեր զավակն ապրելու է մի աշխարհում, որտեղ գնահատվում  է խելքը, տաղանդն ու աշխատասիրությունը, ուստի, փորձում եք նրա մեջ դաստիարակել ինքնուրույն մտածելու ունակություն ու մարդասիրություն:

Պատրաստեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ