livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

test31. Երկար ճամփորդության ժամանակ ինչո՞վ եք գերադասում զբաղվել.

ա) ընթերցանությամբ 1

բ) ոչ մի բանով 3

գ) զրուցելով 7

2. Ի՞նչն է Ձեզ համար կարեւոր` մարդկանց հետ լավ հարաբերություննե՞րը, թե՞ ինքնադրսեւորումները.

ա) առաջինը 7

բ) երկրորդը 1

գ) երկուսն էլ 6

3. Ձեզ դո՞ւր է գալիս մշակութային թղթակցի աշխատանքը թերթում.

ա) վստահ չեմ 2

բ) ոչ 7

գ) երազում եմ այդ մասին 4

4.  Կարո՞ղ եք դեմքի արտահայտությամբ որոշել, թե ինչի մասին է մարդը մտածում.

ա) ոչ, երբեք 1

բ) որոշ դեպքերում`այո 3

գ) իհարկե 7  

5. Ի՞նչ եք կարծում, անհրաժե՞շտ է ամենօրյա ձանձրալի գործերն ավարտին հասցնել.

ա) նայած հանգամանքներում 7

բ) անշուշտ անհրաժեշտ է 1

գ) ինչու, եթե չես ուզում 3

6. Կհանդգնե՞ք կյանքի կոչել այն գաղափարները, որոնք անիրական են թվում.

ա) այո 7

բ) ոչ 1

գ) ինչպես կստացվի 3

7. Կարելի՞ է ասել, որ ցրված ու ոչ գործնական մարդ եք.  

ա) ընդհանուր առումով այո 7

բ) այդպես չեմ կարծում 3

գ) երբեմն պատահում է 1

8. Վախենո՞ւմ եք լողավազանում վարակվելուց.  

ա) երբեմն 2

բ) շատ զզվող եմ 1

գ) ոչ 7

9. Ձեզ առավելապես հետաքրքրում են հոգեւոր, թե՞ նյութական արժեքները.

ա) ես գործնական մարդ եմ 7   

բ) հոգեւորն ավելի կարեւոր է 4  

գ) դժվար է ասել 1  

10. Ինչպե՞ս եք վերաբերվում ընկերների հետ պարապ զրույցներին.

ա) ջղայնացնում է 1

բ) երբեմն օգտակար է 7

գ) միանգամայն նորմալ է 3

ԱՄՓՈՓՈՒՄ

Մինչեւ 7 միավոր - Դուք իրատես եք, երբեմն չի բավականացնում երեւակայությունը: Հիմնական ուշադրությունը կենտրոնացնում եք կարեւոր գործերի վրա, շատ բարեխիղճ եք, բայց, ցավոք, էմոցիոնալ չեք: Ձեզնից լավ հաշվապահ դուրս կգար:

 

8-13 միավոր - Շատ լավ գիտեք, որ աշխարհը կատարյալ չէ: Հաճախ եք ամպերում սավառնում` երազելով, որ վաղը ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Բայց մի մոռացեք նաեւ ամենօրյա գործերի ու հոգսերի մասին: Որոշ երազանքներ կարողացել եք կյանքի կոչել:

 

14-20 միավոր - Ձեզ համար Ձեր ներքին աշխարհը, ամեն բարձրն ու անսովորը, անշուշտ, ավելի կարեւոր են շրջապատող իրականությունից: Դուք երազող եք, ստեղծագործական ունակություններ ունեք, բայց միշտ չէ, որ ի վիճակի եք դրանք կյանքի կոչել: Կյանքից Ձեր կտրվածությունը բարդացնում է մարդկանց հետ ձեր հարաբերությունները: Բացի դրանից, երբեմն հուզական պոռթկումներ եք ունենում:    

Պատրաստեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում