livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

dimak1. Ընդունա՞կ եք ծիծաղել սեփական թերությունների վրա: 

ա) իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ 1

բ) ոչ, ինձ միայն դա էր պակաս 3

գ) նեղ շրջանակում միգուցե, բայց ոչ հասարակության մեջ 2

2. Կհանդգնե՞ք համարձակ շոր հագնել.

ա) բնավ, կազմվածքս այն չէ 3

բ) այո 1

գ) թերեւս միայն դիմակահանդեսի ժամանակ 2

 

3. Ըստ ձեզ` ի՞նչն է կարեւոր համատեղ կյանքում.

ա) փոխադարձ հարգանքը 2

բ) ընդհանուր ծախսերի արդյունավետությունը 1

գ) միասին լինելու հանգամանքը 3

 

4. Կարո՞ղ եք ապրել աշխարհից կտրված վայրում.

ա) ամեն ինչ հնարավոր է 1

բ) ոչ մի դեպքում. Աստված հեռու պահի 2

գ) այո, համենայն դեպս այնտեղ ինձ ոչ մեկ չի անհանգստացնի 3

 

5.Կգայթակղվե՞ք փող աշխատելու առաջարկով.

ա) միայն կանխավճար ստանալու դեպքում 1

բ) այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորություն 3

գ) ոչ, ավելորդ գլխացավանք է 2

 

6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրում եք մերձավորների՞ն.

ա) այո, եթե մեղավոր են 3

բ) միայն հոգուս խորքում 1

գ) բոլորիս էլ մեղադրում եմ 2

 

7. Մի՞շտ եք ձգտում առաջինը լինել.

ա) այո, միայն առջեւից գնացողն է հաջողության հասնում 3

բ) ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար 1

գ) շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում 2

 

ԱՄՓՈՓՈՒՄ

7-11 միավոր - Չեք վախենում ինքներդ  Ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում եւ հոգեկան անդորր բերում:

12-16  - Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում եւ ընդունում եք Ձեր թույլ եւ ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:

17-21 - Առայժմ համարձակություն չեք ունեցել քննդատաբար նայելու սեփական անձին, այնուհանդերձ ընդունում եք, որ  շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ Ձեզ հետ անկեղծ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:

 

Պատրաստեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում