livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Test1. Բժշկական հետազոտություններ իրականացնո՞ւմ եք:

2. Բժշկական գրականություն կարդո՞ւմ եք: 

3. Առողջապահական հեռուստահաղորդումներ սիրո՞ւմ եք դիտել:

4. Օգտագործո՞ւմ եք վիտամիններ:

5. Խուսափո՞ւմ եք այն ուտեստներից, որոնք կարող են վնաս հասցնել Ձեր առողջությանը:

6. Խոտաբույսեր կամ ժողովրդական միջոցներ օգտագործո՞ւմ եք:

7. Հաճա՞խ եք խոսում Ձեր առողջության կամ հիվանդությունների մասին:

8. Եթե գլխացավ ունեք, կարո՞ղ է մտածեք, որ Ձեր ուղեղում ուռուցք կա:

9. Երբեւէ կասկածե՞լ եք, որ Ձեզ մոտ արտասովոր հիվանդության նշաններ են:  

10. Սովորություն ունե՞ք գնալ քնելու, երբ անտրամադիր եք կամ մտահոգ:

11. Եթե լարված աշխատում եք գլխացավ ունենո՞ւմ եք:

12. Ձեզ երբեւէ մեղադրե՞լ են, որ ունակ եք հիվանդ ձեւանալ:

13. Պատահե՞լ է, որ բաց թողնելով կարեւոր, բայց տհաճ հանդիպումները, նշեք, թե Ձեզ վատ էիք զգում:

14. Պատահե՞լ է, որ հիվանդ ձեւանայիք ու հրաժարվեիք դպրոց գնալուց:

15. Եթե ինչ-ինչ հիվանդություն եք ձեռք բերել: Այդ վիճակից հնարավո՞ր է հիստերիայի մեջ ընկնեք:

16. Ցուրտ սենյակում քնել կարո՞ղ եք:

17. Վարակիչ հիվանդություն ձեռքբերելուց վախենո՞ւմ եք:

18. Հաճա՞խ եք այցելում բժշկի:

19. Դեղեր պահո՞ւմ եք տանը:

20. Ձեր ընտանիքում ժառանգական հիվանդություններ կա՞ն:  

21. Դուք անհանգստացա՞ծ եք Ձեր առողջական վիճակից:

22. Հաճա՞խ եք կշռվում:

23. Գլխապտույտ ունենո՞ւմ եք:

24. Արագասրտություն ունե՞ք:

25. Ստուգո՞ւմ եք լեզվի տեսքը:

 

ՀԱՇՎԵՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Յուրաքանչյուր  դրական պատասխանի համար 1 միավոր, յուրաքանչյուր բացասականի` 0:

14-25 միավոր -  Ձեր հաճախակի անհանգստությունները կարող են լուրջ վնաս պատճառել սեփական առողջությանը: Ուստի սովորեք ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա:

4-13 միավոր - Դուք խելացի եք: Անչափ ուշադիր ու հետեւողական սեփական առողջության նկատմամբ:

3-ից քիչ միավոր - Ողջամիտ վերաբերմունք ունեք սեփական առողջության նկատմամբ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում