livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

purse1Ամենաբազմազան իրեր պահելով Ձեր պայուսակում` Դուք` հավանաբար, չեք էլ կռահում, որ այդ իրերը եւ դրանք տեղավորելու կերպը կարող են որոշակի պատկերացում տալ Ձեր բնավորության մասին: Իսկ ինչպիսի՞ն եք դուք՝ բացեք Ձեր պայուսակը.

1. Ինչպիսի՞ պայուսակ եք նախընտրում.

ա) Սիրում եմ կրել մեծ չափերի պայուսակ, որպեսզի նրա մեջ տեղավորեմ, որքան հնարավոր է, շատ իրեր: Ես այն բռնում եմ օրվա բոլոր ժամերին՝ դասերի հաճախելիս, աշխատանքի գնալիս, երեկոյան այցելությունների ժամանակ:

բ) Իմ պայուսակը մեծ չէ, բայց ունի շատ բաժիններ: Դա ինձ հնարավորություն է տալիս իրերս դասավորել առանց խառնելու:

գ) Ես ունեմ բազմաթիվ պայուսակներ՝ օրվա տարբեր ժամերի համար: Երեկոյան, օրինակ, նախընտրում եմ փոքրիկ կաշվե պայուսակ՝ կոշիկներիս գույնին հարմար:

2. Պայուսակիս մեջ կան.

ա) Գեղեցկանալու պարագաներ՝ հայելի, սանր, դիմահարդարման մատիտներ, շրթներկ:

բ) Շատ քիչ բան՝ ո՛չ սանր, ո՛չ հայելի: Դրանք ինձ համար հարկավոր չեն, քանի որ ժամանակ չեմ ունենում մազերս սանրելու համար:

գ) Ես մշտապես ինձ մոտ ունենում եմ  սանր ու հայելի: Ինչ իմանաս, աչքի մեջ կարող է փոշի ընկնել, այդ դեպքում հայելին անպայման պետք կգա:

3. Ուրիշ ի՞նչ կա պայուսակում.

ա) Ունեմ մի թղթապանակ, ուր պահում եմ անձնագիրս, ընտանիքիս ու ընկերներիս լուսանկարները, ինչպես նաեւ դրամապանակս՝ այնքան դրամով, որ կարողանամ վճարել տաքսու համար, երբ դրա կարիքն ունենամ:

բ) Ես փաստաթղթերս ու դրամներս դնում եմ կաշվե մեծ դրամապանակի մեջ, նման մեկ ուրիշն ունեմ լուսանկարների համար:

գ) Լուսանկարները դնում եմ փոքրիկ ալբոմի մեջ, որը միշտ ինձ մոտ եմ պահում: Փաստաթղթերս ու դրամապանակս հաճախ մոռանում եմ գրասեղանին, ուստի նախընտրում եմ  դրամը պահել գրպանումս:

4. Իմ պայուսակում կան եւս. (դուք կարող եք ընտրել եւս մի քանի պատասխան)

ա) շոկոլադ

բ) անձեռոցիկ

գ) գրիչներ

դ) մի շարք իրեր, որոնք, թեպետ ոչ մի նպատակի չեն ծառայում, բայց դրանցից չեմ հրաժարվումpurse

ե) բանալիներ

զ) օծանելիք

է) նոթատետր

5. Երբ ինչ-որ բան եմ փնտրում իմ պայուսակում.

ա) Գտնում եմ անմիջապես, քանի որ իմ բոլոր իրերը լավ դասավորված են պայուսակիս բաժիններում:

բ) Պայուսակիս պարունակությունը դատարկում եմ սեղանին. այն ինչ փնտրում եմ, իհարկե, ամենախորքում է:

գ) Ես ոչ մի կերպ փնտրածս չեմ  գտնում, քանի որ պայուսակս միշտ լիքն է:

ՀԱՇՎԵՔ ՁԵՐ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ.

1. ա-1   բ-2   գ-3

2. ա-3   բ-1   գ-2

3. ա-2   բ-3   գ-1

4. ա-0   բ-1   գ-2  

    դ-2    ե-0   զ-2  է-3

5. ա-2   բ-1   գ-3

Եվ այսպես, ինչպիսի՞ն եք Դուք:

5-8 միավոր

Դուք մի փոքր թափթփված եք, այսինքն՝ լավ չեք դասավորում Ձեր իրերը, երբեմն, նույնիսկ, կորցնում եք դրանք, բայց էությամբ դուք կենսախինդ մարդ եք, սիրում եք  անպաճույճ կենսաձեւ, ավելի շատ կապված եք մարդկանց, քան՝ իրերի հետ:

9-16 միավոր

Դուք մտածում եք ամեն ինչի մասին՝ ոչինչ չթողնելով պատահականության քմահաճույքին, կշռադատում եք այն ամենը, ինչ սպասվում է Ձեզ, ձեռք եք առնում նախազգուշական միջոցներ: Դա լավ է, բայց մի քիչ ձանձրալի է, քանի որ Դուք ամեն ինչ վաղօրոք գիտեք: Երբեմն կարելի է կյանքին վերաբերել մի փոքր ավելի թեթեւ եւ պակաս լրջությամբ:

17 եւ ավելի միավոր

Եթե Ձեր պայուսակն իր պարունակությամբ  հանդերձ գողանան, ապա դուք կորած եք: Դուք կարիք ունեք թաքնվել Ձեր ճշմարիտ պատկերի ետեւում: Աշխատեք լինել ավելի բնական, եւ Ձեր կյանքը կդառնա էլ ավելի հրաշալի:

Ներկայացրեց՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում