livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

nver1Դժվար թե գտնեք մեկին, ով չի սիրում նվերներ ստանալ: Նվերներով հաճելի է ուրախացնել հարազատներին, ընկերներին, ինչու չէ, նաեւ սիրելիին: Թեպետ վերջինի դեպքում պետք է փոքր-ինչ զգուշություն ցուցաբերել, անգամ եթե իմանում ես տվյալ անձնավորության ճաշակն ու նախասիրությունները: Հոգեբանների կարծիքով նվերները կարող են շատ բան պատմել ձեր խառնվածքի, բնավորության մասին:  

1. Ձեր կարծիքով, նվերը պետք է իմաստ արտահայտի:

Այո- 5, Ոչ միշտ- 4, Ոչ-3

2. Նվեր ընտրելիս երկա՞ր եք մտածում:

Այո-5, Երբեմն -4, Ոչ-3

3. Նախընտրում եմ նվեր գնել նախապես ձեռքբերած պայմանավորվածությամբ:

Այո-5, Մեկ-մեկ- 4, Համարյա միշտ-3

4. Ձեր կարծիքով նվերը պետք է լինի պրակտի՞կ:

Այո-3,  Ոչ միշտ-4, Ոչ-5

5. Համամի՞տ եք այն կարծիքի հետ, որ ավելի լավ է մեկ ճոխ նվեր գնել, քան մի քանի փոքր նվերներ:

Այո-5, Երբեմն-4, Ոչ-3

6. Հոգո՞ւմ եք արդյոք այն մասին, որ նվերը միշտ ձեզ հիշեցնի:

Այո-3, Ոչ միշտ-4,  Ոչ -5

7. Ձեր կարծիքով նվերի գինը կարեւո՞ր է:

Այո-3, Երբեմն-4, Ոչ-3

8. Նվերները պարտավորացնո՞ղ են:

Այո-3, Կախված է հանգամանքներից-4, Ոչ-3

9.Պատահո՞ւմ է, որ նվեր եք ընտրում այն հաշվարկով, որ ձեզ էլ օգտակար լինի:

Այո -3, Երբեմն -4,Ոչ-5

10. Համամի՞տ եք այն կարծիքի հետ, որ փոքր նվերը ամրապնդում է ընկերությունը, իսկ մեծ նվերը` պարտավորեցնում:

Այո-3, Հաշվի չեմ առնում-4, Ոչ-5

Այսպիսով`

30-60 միավոր

Դուք ավանդապաշտ եք եւ ձեր կյանքում ամեն ինչ պետք է լինի հստակ ու կայուն: Ձեր վրա կարող են հույս դնել հարազատները, ընկերները նաեւ գործընկերները:

37-43 միավոր

Դուք փորձում եք լինել լավագույնը (համենայնդեպս, այդպիսին երեւալ), վախենում եք ցույց տալ ձեր թուլությունները, այդ իսկ պատճառով սառը մարդու տպավորություն եք թողնում, իսկ դա այդպես չէ իրականում:

44 բարձր միավոր

Ձեր երազանքն է կռահել հարազատների ու ընկերների ցանկությունները: Ձեր համար կարեւորը օգնել ու հասկանալ նրանց: Դուք չեք սպասում շնորհակալությանը կամ փոխադարձ վերաբերմունքին:

Պատրաստեց ԵԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում