livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Եթե հավատալ հոգեբաններին, ապա ավտոմեքենայի գույներով կարելի է որոշ տեղեկություններ իմանալ տիրոջ մասին: Օրինակ` կարելի է պարզել, թե ինչ խառնվածքի, բնավորության տեր մարդ է այս կամ այն գույնի ավտոմեքենա ունեցող վարորդը:

 

Եվ այսպես. ՍՊԻՏԱԿ գույնի ավտոմեքենա նախընտրող մարդիկ ազնիվ են, ճշտախոս եւ մեծահոգի: Ի դեպ, սովորաբար, նրանք կարգապահ վարորդ են լինում, հետեւում են ճանապարհատրանսպորտային բոլոր կանոններին: Հոգեբանները նշում են, որ սպիտակ գույնի ավտոմեքենայի վարորդը համարձակ է, պահը եկած ժամանակ կարող է չկորցնել հավասարակշռությունը:

ՍԵՎ գույնի ավտոմեքենա նախընտրող վարորդից հարկ է զգուշանալ: Նա հաստատ երթեւեկության կանոններին հետեւող չէ, անկանխատեսելի է: Ի դեպ, կինոֆիլմերում էլ հերոսներն իրենց մութ գործերը սեւ մեքենայով են իրականացնում: Պարզից էլ պարզ է` վարդագույն ավտոմեքենան այնքան էլ բանկ թալանելու համար հարմար փոխադրամիջոց չէ: Ըստ հոգեբանների` սեւ գույնի ավտոմեքենայի վարորդները չափից ավելի ինքնավստահ են, եսասեր, սակայն ոչ հեռատես:

ԿԱՐՄԻՐ գույնի ավտոմեքենա նախընտրող մարդը սիրում է լինել ուշադրության կենտրոնում, երբեմն լինում է ագրեսիվ ու դյուրագրգիռ: Նա ցանկանում է տարբերվել ամբոխից, լինել ինքնատիպ եւ անկրկնելի:

ԴԵՂԻՆ գույնի ավտոմեքենայով վարորդին շատերը կրիայի հետ են համեմատում: Ասում են, որ այս գույնի ավտոմեքենայով վարորդը դանդաղաշարժ է: Սակայն, եթե մի պահ պատկերացնենք, դեղին գույնի երթուղային տաքսու վարորդին, ապա կրիայի մասին պատկերացումները հոդս կցնդեն: Այնպես որ, ամեն ինչ հարաբերկան է կյանքում, նույնիսկ ավտոմեքենայի գույները, բայց...

ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ավտոմեքենան, ըստ հոգեբանների, լավագույն հակադեպրեսանտն է: Մարդիկ, ովքեր վարում են այս գույնի ավտոմեքենան, երբեւէ չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում դեպրեսիա կոչվածը: Նարնջագույն ավտոմեքենայի վարորդի հետ անվտանգ է ճանապարհ գնալը: Չի բացառվում, որ ճանապարհին վարորդն ընկնի ռոմանտիկայի գիրկը, անգամ անսպասելի վայրում սիրո խոստովանություն կանի: Այնպես որ, կարող եք փորձել բախտը:

ԿԱՆԱՉ գույնի ավտոմեքենայի վարորդին նույնպես կարելի է վստահել: Նա լուրջ է, ունի աշխատանքային սուղ չվացուցակ: Եվ պետք չէ նրան հրավիրել պիկնիկի բնության գրկում: Ձեր թեթեւամիտ պահվածքը նրան պարզապես ափերից կհանի: Այնպես որ, ինքներդ մտածեք` արթնացնե՞լ գազանին, թե՞…

ԿԱՊՈՒՅՏ գույնի ավտոմեքենայի տերերը զսպված են, համեստ, անգամ` ամաչկոտ: Սեփական կարծիքի փոխարեն` նախընտրում են հիմք ընդունել ուրիշի ասածը: Ուշադրություն են դարձնում անգամ մանր բամբասանքներին:

ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ ավտոմեքենայի վարորդը ավանդույթներին կուրորեն հետեւող մարդ է: Նա ինքնավստահ է, զգոն, կասկածամիտ: Կարեւորը իր տունն ու ընտանիքն է:

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ավտոմեքենայի ղեկին հազվադեպ կարող եք տեսնել տղամարդ վարորդի: Սովորաբար, այս գույնը նախընտրում են շիկահեր դիցուհիները: Նրանք, սովորաբար, լինում են սենտիմենտալ, զգայուն, նեղացկոտ: Նրանց հետ հարկ է զգույշ խոսել, ճիշտ բառապաշար օգտագործել:

ԱՐԾԱԹԱԳՈՒՅՆ ավտոմեքենայի վարորդը ինքնաբավ է, պրագմատիկ, երբեմն էլ` շատ ձանձրալի: Սովորաբար, այս գույնի ավտոմեքենայի վարորդը սեփական դեմքը թաքցնում է դիմակով: Հոգեբանները պնդում են, որ արծաթը ստի գույնն է: Այնպես որ, ուշադիր եղեք: Մի անտեսեք ավտոմեքենայի գույները:

Ներկայացրեց
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում