livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

Խանդը, երբ չափավոր է, ինչ-որ տեղ օգտակար է: Բայց, եթե այդ զգացմունքը չափազանց է, կարող է քայքայել ցանկացած հարաբերություն:

test11. Ինչպե՞ս եք Ձեզ պահում, երբ նա խոսում է հեռախոսով.

ա. միանգամից հարցնում եմ, թե ո՞ւմ հետ է խոսում 3

բ. սպասում եմ՝ մինչեւ ավարտվի խոսակցությունը, հետո հարցնում եմ 2

գ. ուշադրություն չդարձնելով՝ շարունակում եմ զբաղվել իմ գործով: 1

2.   Ի՞նչ եք մտածում սիրո մասին.

ա. այն պետք է շարունակվի ամբողջ կյանքում 3

բ. մարդը կարող է սիրահարվել կյանքում մի քանի անգամ, ընդ որում հնարավոր է համադրել միաժամանակ մի քանի հոգու 1

գ. լավ կլիներ, եթե այն շարունակվեր ամբողջ կյանքում, բայց դա ցնորք է: 2


3. Ի՞նչ եք զգում, երբ նա անհրաժեշտաբար գիշերն անցկացնում է տանից դուրս.

ա. ինձ համար տհաճ կլինի, եթե նա օգտագործի այդ առիթը եւ գնա զվարճանալու 3

բ. ինքս կառաջարկեմ նրան ինչ-որ ձեւով զվարճանալ 2

գ. ես երբեք չեմ մտածել, թե այդ ժամանակ ինչո՞վ է զբաղված նա: 1


4. Բացո՞ւմ եք Ձեր ամուսնուն հասցեագրված փոստը.

ա. ոչ 1

բ. միայն այն դեպքում, եթե դրանում հաշիվներ են կամ այլ փաստաթղթեր 2

գ. միշտ, երբ լինում է այդպիսի հնարավորություն: 3


5. Ի՞նչ եք մտածում Ձեր ամուսնու անցյալի մասին.

ա. ինձ համար տհաճ զգացողություն է, երբ հիշում եմ այն մարդկանց մասին, ում հետ նա կապված էր մինչ ինձ հանդիպելը 3

բ. ես գերադասում եմ չխորանալ այդ մտքերի մեջ, քանի որ այն, ինչ եղել է ինձանից առաջ ոչ մի նշանակություն չունի ինձ համար 2

գ. ես երբեք այդ մասին չեմ մտածել: 1


6. Եթե պետք է մահճակալ գնել, դուք՝

ա. ընտրում եք, այն որն ավելի լայն է 3

բ. գերադասում եք առանձին մահճակալներ 2

գ. այդ հարցը թողնում եք Ձեր ամուսնու հայեցողությանը: 1


7. Ձեր ամուսինը խորը մտածմունքների մեջ է.

ա. ձեզ ավելի հաճելի կլինի, եթե այդ մտքերը ձեր մասին են 2

բ. դուք կուզենայիք իմանալ, թե ինչի մասին է նա մտածում   3

գ. դուք դրանով ձեր գլուխը չեք ցավեցնում, քանի որ նման բաները ձեզ չեն անհանգստացնում: 1


8. Դուք ձեր ամուսնու անհավատարմության ծանրակշիռ ապացույցներ ունեք.

ա. կռաջարկեք անկեղծորեն խոսել եւ ամեն ինչ պարզել   2

բ. որոշում եք վրեժ լուծել նույն եղանակով 1

գ. ձեզ համար կյանքը կործանված է, բայց առաջարկում եք Ձեր ամուսնուն ամեն ինչ մոռանալ եւ վերադառնալ ընտանիք: 3


9. Ժամանակի ընթացքում նկատում եք, որ ձեր ամուսինը գնալով ավելի օտար է դառնում ձեզ համար, Դուք՝

ա. մտածում եք, որ դա ժամանակի հետ կանցնի 1

բ. փորձում եք պարզել, դո՞ւք եք արդյոք դրա պատճառը, թե՞ ոչ 2

գ. սկսում եք ուշադիր հետեւել նրա վարքին, ստուգում նրա նամակագրությունը,   ականջ դնում հեռախոսային խոսակցություններին, նույնիսկ նրան հետեւում փողոցում: 3


10. Ընկերական երեկույթի ժամանակ ձեր ամուսինը սիրահետում է ուրիշներին.

ա. դուք դրա վրա ուշադրություն չեք դարձնում 1

բ. պահանջում եք վերջ տալ այդ հիմարություններին 3

գ. ողբերգություն չեք դարձնում դրանից, բայց, որոշում եք ավելի շատ ուշադրություն նվիրել նրան: 2


11. Դուք պատրաստվում եք մի քանի օրով բացակայել տանից.

ա. ձեր մտքով անգամ չի անցնում, որ ձեզ կարող են դավաճանել 1

բ. դուք հնարավորինս հաճախ զանգում եք տուն, հատկապես գիշերները 3

գ. դուք ձեզ հաճախ հարցնում եք, թե ինչ է նա հիմա անում, բայց, մտածում եք, որ եթե որոշի դավաճանել, ապա, հազիվ թե, կարողանաք ինչ-որ բան ձեռնարկել: 2


12. Ինչպե՞ս եք վերաբերում խանդի տեսարանին.

ա. դա ձեզ թվում է ծիծաղելի եւ ոչ տեղին 1

բ. դա շոյում է ձեր ինքնասիրությունը, թեեւ ավելի շատ զվարճացնում 2

գ. իրավիճակն իրարանցում է առաջացնում, բայց, դուք ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում: 3


ՀԱՇՎԵՔ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

12-20 ՄԻԱՎՈՐ. Դուք կամ անտարբեր եք ձեր ամուսնու նկատմամբ, կամ ձեր ամուսինը վստահության արժանի է, ուստի ձեզ ոչինչ չի անհանգստացնում: Սակայն, երբեմն, ինքներդ ձեզ հարցրեք, արդյո՞ք չեք խաղում կրակի հետ:

21-28 ՄԻԱՎՈՐ. Դուք խանդոտ եք, բայց ոչ ագրեսիվ: Եթե պատահի այնպես, որ ձեր գլխով մռայլ մտքեր անցնեն, կամ ձեզ համակի կասկածանքը, ապա առողջ դատողության շնորհիվ կարող եք ողջամիտ երեւալ: Այդ պատճառով տեսարաններ չեք սարքում եւ չեք դիմում բռնության:

29-36 ՄԻԱՎՈՐ. Օթելլոն ձեր կողքին մանկիկ է: Դուք չափազանց սիրատենչ անձնավորություն եք, շատ բան ցանկացող: Ձեր նկատմամբ ցուցաբերող նվիրվածությունը ձեզ երբեք բավական չի թվում, դուք ընդունակ եք կործանել ամենաքնքուշ հարաբերությունները:

Ներկայացրեց՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում