Երազկո՞տ եք, թե՞ հաշվենկատ: Պատասխանեք տվյալ թեսթի հարցերին` գումարելով ստացած միավորները:
1.Նկարել սիրո՞ւմ եք:
Այո-2, Ոչ-1
2. Հաճա՞խ եք տխրում:
Այո-1, Ոչ-2
3.Երբ ինչ-որ իրական դեպք եք պատմում, արդյոք դեպքի մանրամասները փոքր-ինչ հորինվա՞ծ եք ներկայացնում:
Այո-1, Ոչ-0
4. Աշխատանքի մեջ նախաձեռնո՞ղ եք:
Այո-2, Ոչ-1
5.Տառերը մեծ-մեծ ե՞ք գրում:
Այո-1, Ոչ-0
6.Հագուստ ընտրելիս դուք ավելի շատ առաջնորդվում եք սեփական ճաշակո՞վ, թե ամեն ինչ նորաձեւությունից է կախված:
Այո-2, Ոչ-1
7.Երբ ձանձրանում եք ժողովների ժամանակ, նույնատիպ պատկերներ նկարո՞ւմ եք:
Այո-0, Ոչ-1
8.Երբ երաժշտություն եք լսում, Ձեզ մոտ առաջանո՞ւմ են պատկերներ` կապված մեղեդու հետ:
Այո-1, Ոչ-0
9.Սիրո՞ւմ եք գրել երկար նամակներ:
Այո-2, Ոչ-1
10.Արտասովոր երազներ տեսնո՞ւմ եք:
Այո-1, Ոչ-0
11.Պատկերացնո՞ւմ եք այն վայրը, որտեղ ցանկանում եք հայտնվել, բայց այդ վայրի մասին գիտեք միայն ծանոթների պատմածով:
Այո-1, Ոչ-0
12. Հաճա՞խ եք լաց լինում ֆիլմ դիտելիս:
Այո-1, Ոչ-0
Հաշվեք միավորները.
14-16 միավոր
Դուք վառ երեւակայություն ունեք: Եթե կարողանաք այն ճիշտ օգտագործել, կյանքը կարող է դառնալ ավելի պայծառ ու հարուստ: Այն ուրախություն կբերի ոչ միայն Ձեզ, այլ նաեւ ձեզ շրջապատող մարդկանց:
9-12 միավոր
Ձեր երեւակայությունը թույլ զարգացածներից չէ: Ձեզանից է կախված, թե կկարողանաք արդյոք այն զարգացնել:
5-8 միավոր
Դուք հաշվենկատ եք, օդերում երբեք չեք սավառնում, իսկ դա երբեմն անհրաժեշտ է:
Պատրաստեց
ԵԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ